Տարուսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խուտոր
Տարուսին
ռուս.՝ Тарусин
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգԱնապայի քաղաքային օկրուգ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն392 մարդ (2010[1])
Ազգային կազմռուսներ, հայեր
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ(+7)86133
Փոստային դասիչ353435, 353437
ՍՎՏԲՀԴ3203802004
Տարուսին (Ռուսաստան)##
Տարուսին (Ռուսաստան)
Տարուսին (Կրասնոդարի երկրամաս)##
Տարուսին (Կրասնոդարի երկրամաս)

Տարուսին (ռուս.՝ Тарусин), խուտոր Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի մունիցիպալ կազմավորման մեջ, Անապկա գետի ափին։ Գտնվում է Անապայից 12 կմ հյուսիս-արևելք։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2002 թվականի տվյալների, խուտորն ուներ 327 բնակիչ, իսկ 2010 թվականին այնտեղ ապրում էր արդեն 392 մարդ` ռուսներ և հայեր, ովքեր զբաղվում էին պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, հացահատիկային բույսերի և արևածաղկի մշակությամբ, ինչպես նաև անասնապահությամբ։

Գյուղն ունի դպրոց, ակումբ և բուժկայան։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1878 թվականին, կազակական Տարուսինների տոհմի ընտանեկան հողատարածքներում և կրում է նրանց անունը։ Տարուսիններն այդ հողերը ձեռք էին բերել 1862 թվականին, երբ Լադոժսկայա ստանիցայից տեղափոխվել էին Անապսկայա[2], քանի որ տոհմի տղամարդիկ ծառայում էին Կուբանի կազակական զորքերի կազմում։ Հողատարածքը նախատեսված էր գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար, սակայն հողի սեփականատերերը աստիճանաբար սկսեցին նաև բնակելի տներ կառուցել իրենց համար։

Հողատարածքները Տարուսիններին էին պատկանում մինչև 1927 թվականի կոլեկտիվացումը, իսկ նրանց սերունդները գյուղում ապրել են ընդհուպ մինչև 1960-ական թվականները։

Հայերը եկել են Ախալքալաքից և Ախալցխայից` 1958 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2010 թվականի Համառուսաստանյան մարդահամարի արդյունքներ (ռուս.)
  2. [Алфавитный посемейный список жителей станицы Анапской Адагумского казачьего полка на 1862 год. Государственный архив Краснодарского края, фонд 325, опись 1, дело 186.]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։