Սուբյեկտների վարչա-տարածքային բաժանման համառուսաստանյան դասակարգիչ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուբյեկտների վարչա-տարածքային բաժանման համառուսաստանյան դասակարգիչը (ռուսերեն՝ Общероссийский классификатор объектов административно-территориального деления), կարճ՝ ՍՎՏԲՀԴ (ռուսերեն՝ ОКАТО) — Ռուսաստանի դաշնության տեխնիկա-տնտեսական և սոցիալական դասակարգման և կոդավորման միասնական համակարգի կազմի մեջ է մտնում: Այն կոչված է ապահովել վարչա-տարածքային կտրվածքով ինֆորմացիայի հավաստիությունը, համադրելիությունն ու ավտոմատացված մշակումը այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են վիճակագրությունը, էկոնոմիկան և այլն:
[խմբագրել] Դասակարգման օբյեկտները
- հանրապետություններ
- երկրամասեր
- մարզեր
- ֆեդերալ նշանակության քաղաքներ
- ինքնավար մարզ
- ինքնավար օկրուգներ
- շրջաններ
- քաղաքներ
- քաղաքային օկրուգներ
- քաղաքատիպ ավաններ
- գյուղխորհուրդներ
- գյուղական բնակավայրեր