Սուպսեխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Սուպսեխ
ռուս.՝ Супсех
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգԱնապայի քաղաքային օկրուգ
Հիմնադրված է1870 թ.
ԲԾՄ101 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն6669 մարդ (2010[1])
Ազգային կազմռուսներ, հայեր
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ353411
ՍՎՏԲՀԴ3203819001
Սուպսեխ (Ռուսաստան)##
Սուպսեխ (Ռուսաստան)
Սուպսեխ (Կրասնոդարի երկրամաս)##
Սուպսեխ (Կրասնոդարի երկրամաս)

Սուպսեխ (ռուս.՝ Супсех), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի մունիցիպալ կազմավորման մեջ։ Գտնվում է Անապայից 4 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 101 մ բարձրության վրա։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղում ապրում էր 6335 մարդ, որից 69,6% - ռուսներ, 22,6% - հայեր, 2,3% - ուկրաինացիներ, 1% - հույներ, 0,7% - բելառուսներ և այլն[2]։

2010 թվականին գյուղն արդեն ուներ 6669 բնակիչ։

Տնտեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային տարիներին գյուղում գործում էր երկու կոլտնտեսություն։ Բնակիչներն զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկային բույսերի, արևածաղկի մշակությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ և անասնապահությամբ։

Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, գրադարան, մշակույթի տուն, մանկապարտեզ, բուժկայան և կենցաղսպասարկման կոմբինատ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1887 թվականին։ Հայերը եկել են Սամսունի շրջակայքի գյուղերից` 1888 թվականին։

Գյուղի մոտակա բարձունքի վրա 2005 թվականին տեղադրվել է բետոնյա խաչ` նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակին (բարձրությունը` 18 մ, լայնությունը` 8 մ)[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։