Վարդգես Աղաբաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդգես Աղաբաբյան
Ծնվել էհոկտեմբերի 25, 1906(1906-10-25)
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Կրթություն«Գեղարդ» գեղարվեստաարդյունաբերական տեխնիկում (1927) և Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիա
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
Պարգևներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ

Վարդգես Կարապետի Աղաբաբյան (հոկտեմբերի 25, 1906(1906-10-25), Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - անհայտ), խորհրդային հայ գեղանկարիչ և քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդգես Աղաբաբյանը ծնվել է 1906 թվականի հոկտեմբերի 25-ին, Վան քաղաքում (Թուրքիա)[1]։ 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան[2]։ 1921-1927 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում՝ Ստեփան Մելիքսեթի Աղաջանյանի և Սեդրակ Առաքելի Առաքելյանիմոտ[1]։

1930 թվականին մասնակցել է Խորհրդային Հայաստանի 10-ամյակին նվիրված ցուցահանդեսին։ Կարո Հալաբյանի հրավերով կատարել է ակումբի նկարազարդման աշխատանքներ։ Աշխատել է թատրոնում[2]։

1931 թվականին տեղափոխվել է Մոսկվա։ Զբաղվել է Մոսկվայի Գորկու անվան կենտրոնական զբոսայգու ձևավորման աշխատանքներով։ Սովորել է Հեղափոխական նկարիչների ասոցիացիայի կենտրոնական ստուդիայում՝ Իլյա Մաշկովի ղեկավարությամբ։ 1932 թվականին ընդունվել է Մոսկվայի խորհրդային նկարիչների միություն։ Նկարչությանը զուգահեռ ինքնուրույն զբաղվել է նաև քանդակագործությամբ[2]։

Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո տեղափոխվել է Երևան։ Նկարել է ռազմահայրենասիրական պաստառներ և կտավներ՝ նվիրված խորհրդային ժողովրդի սխրագործություններին՝ «Հաղթանակ Ստալինգրադում», «Հարձակում», «Ֆաշիզմի վայրագությունները», «Պարտիզաններ», «Լենինգրադ. 1941»։ Պարգևատրվել է «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալով[2]։

1945 թվականին վերադարձել է Մոսկվա, նկարել կտավներ՝ նվիրված խաղաղության և երկրի հետպատերազմյան վերածննդի թեմային։ Նկարել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, մոնումենտալ կոմպոզիցիաներ։ 1960-1970-ական թվականներին նկարել է քնարական բնույթի նկարներ։ 1970-1980-ական թվականներին նկարել է մեծ չափերի մոնումենտալ կտավներ։ 1980-ականներին աշխատել է խառը տեխնիկայով՝ յուղաներկի հետ միասին օգտագործելով տեմպերա և գունավոր մատիտներ[2]։

Պատերազմից հետո ակտիվորեն զբաղվել է քանդակագործությամբ։ Նկարել է մշակութային գործիչների դիմանկարներ և ինքնանկարներ, ինչպես նաև կերտել է տասից ավելի զբոսայգիների համար քանդակներ՝ նվիրված սպորտին և երիտասարդությանը[2]։

1985 թվականին Մոսկվայում տեղի է ունեցել Վարդգես Աղաբաբյանի նկարների և քանդակների անհատական ցուցահանդեսը[2]։

Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Агабабян Варткес Карапетович // Аавик — Бойко / сост.: О. Э. Вольценбург, Л. А. Беспалова, Т. Н. Горина … [и др.]. — М. : Искусство, 1970. — С. 46. — (Художники народов СССР : Биобиблиограф. слов. : в 6 т. [4 т., 5 кн.] / Акад. художеств СССР, НИИ теории и истории изобраз. искусств ; редкол.: Т. Н. Горина (отв. ред.), Т. К. Вагнер, Б. В. Веймарн … [и др.] ; 1970—, т. 1).
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Варткес Агабабян. Живопись, скульптура. Каталог выставки. — М.: Советский художник, 1985.
  3. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.