Վարդան Մամիկոնյան (դաշնակահար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Մամիկոնյան
Ծնվել էօգոստոսի 27, 1970(1970-08-27) (53 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդաշնակահար

Վարդան Լևոնի Մամիկոնյան (օգոստոսի 27, 1970(1970-08-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահար։ Ջութակահար Լևոն Մամիկոնյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Մամիկոնյանը ծնվել է 1970 թվականի օգոստոսի 27-ին Երևանում, ջութակահար Լևոն Մամիկոնյանի ընտանիքում։ Դաշնամուրի առաջին ուսուցիչը եղել է հայրը։ Յոթ տարեկանում ունեցել է առաջին մենահամերգը։ 1988 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Կենտրոնական երաժշտական դպրոցը, 1995 թվականին՝ «Պիանիստիկա» ակադեմիան (Իտալիա)։ 1988-1991 թվականներին սովորել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայում (Վալերի Կոստելսկու դասարան)։

Համերգներով շրջագայել է Հայաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Արգենտինայում և այլուր։

Վարդան Մամիկոնյանի արվեստին բնորոշ են կատարողական վարպետությունը, երաժշտական ստեղծագործությունների ինքնօրինակ մեկնաբանումը։

1991 թվականին Վարդան Մամիկոնյանը բնակություն է հաստատել Ֆրանսիայում։

2008 թվականին Յոհան Սեբաստիան Բախի, Յոհաննես Բրամսի, Պյոտր Չայկովսկու, Առնո Բաբաջանյանի դաշնամուրային ստեղծագործությունների կատարմամբ հանդես է եկել Բեյրութում[1]։

Մենահամերգներով հանդես է եկել Նյու Յորքի «Քարնեգի հոլում» (1993), Լոնդոնում, Մյունխենում, Բեռլինում, Վիեննայում, Ցյուրիխում, Փարիզում, Մադրիդում, ԱՄՆ-ի և Հեռավոր Արևելքի քաղաքներում[2]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981 – Վիլնյուսի համամիութենական մրցույթի 1-ին մրցանակ,
  • 1990 – Ի. Լֆերբյուրի անվան միջազգային մրցույթի Մեծ մրցանակ (Փարիզ),
  • 1992 – «Դաշնամուրի վարպետներ» միջազգային մրցույթի 1-ին մրցանակ (Մոնակո)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։