Վալտեր Օյքեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալտեր Օյքեն
գերմ.՝ Walter Eucken
Դիմանկար
Ծնվել էհունվարի 17, 1891(1891-01-17)[1][2][3]
ԾննդավայրԵնա, Ապոլդա, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ, Գերմանական կայսրություն
Մահացել էմարտի 20, 1950(1950-03-20)[4][1][2][…] (59 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանGünterstal Cementery
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունՔրիստիան-Ալբերտի համալսարան, Բոննի համալսարան և Ենայի համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ և Դիմադրության մարտիկ
ԱշխատավայրԹյուբինգենի համալսարան
Ծնողներհայր՝ Ռուդոլֆ Քրիստոֆ Էյքեն
ԱնդամությունCorps Saxonia Kiel?
 Walter Eucken Վիքիպահեստում

Վալտեր Օյքեն (գերմ.՝ Walter Eucken, հունվարի 17, 1891(1891-01-17)[1][2][3], Ենա, Ապոլդա, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ, Գերմանական կայսրություն - մարտի 20, 1950(1950-03-20)[4][1][2][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), գերմանացի տնտեսագետ, նեոլիբերալիզմի ֆրայբուրգյան դպրոցի ներկայացուցիչ։ ORDO տարեգրքի հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1891 թվականի հունվարի 17-ին, Գերմանիայի համալսարանական Ենա քաղաքում, գրականության բնագավառում 1908 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, փիլիսոփա Ռուդոլֆ Օյքենի (1846–1926) ընտանիքում[5]։ Մայրը՝ Իրենը (1863–1941), նկարչուհի էր, եղբայրը՝ Առնոլդը, քիմիկոս-ֆիզիկոս[6][7]։ Նրանց ընտանեկան վիլլայում հաճախ են հյուրընկալվել բանաստեղծ Շտեֆան Գեորգեն, գրող Հուգո ֆոն Հոֆմանսթալը, նկարիչներ Էռնստ Լյուդվիգ Կիրխները, Էդվարդ Մունկը, Ֆերդինանդ Հոդլերը և ճանաչված այլ անձինք[8]։

Վալտեր Օյքենը տնտեսագիտություն է ուսումնասիրել Քիլի, Ենայի, Բոննի համալսարաններում, 1914 թվականին Բոննում հաջողությամբ պաշտպանել է Verbandsbildung in der Seeschifffahrt թեմայով իր պատրաստած ատենախոսությունը և ստացել փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան[9]:111–124: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին սպայական կոչումով մասնակցել է մարտական գործողությունների թե՛ արևելյան և թե՛ արևմտյան ռազմաճակատում[6]։ 1921 թվականին՝ որպես դասախոս, աշխատանքի է անցել Բեռլինի համալսարանում[5]։ 1921-1924 թվականներին միաժամանակ կատարել է տեքստիլ արդյունաբերության կայսերական միության առևտրային տնօրենի տեղակալի պարտականությունները։ 1925-1927 թթ. դասավանդել է Տյուբինգենի համալսարանում։ 1927 թվականին տեղափոխվել է Ֆրայբուրգ, որի համալսարանում որպես պրոֆեսոր պաշտոնավարել է մինչև իր մահը։ Նրա ծանոթների շրջանակը ներառել է նկարիչեր Ավգուստ Մակեին, Էռնստ Լյուդվիգ Կիրխներին, կոմպոզիտոր Մաքս Ռեգերին, բնագետներ Հերման Շտաուդինգերին, Վերներ Հայզենբերգին, գրող Ռիկարդա Հուխին, փիլիսոփա Կարլ Պոպպերին և այլ անվանի անձանց[5]։ Գիտական գործունեության ասպարեզում առանձնահատուկ դեր է խաղացել նրա մտերմությունը Էդմունդ Հուսեռլի հետ։

Օյքենն ամուսնացել է Էդիտ Էրդսիկի հետ, որը հրեական ծագում ուներ։ 1933 թվականին, երբ Գերմանիայում իշխանության գլուխ են անցել նացիստները, Ֆրայբուրգում նույնպես հալածանքներ են սանձազերծվել հրեաների նկատմամբ, և դրանցից տուժել է նաև Օյքենների ընտանիքը[5]։

1948 թվականից Վալտեր Օյքենը եղել է Բիզոնիայի տնտեսական վարչության, այնուհետև՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գիտական խորհրդի անդամ։

Վալտեր Օյքենի ստեղծագործական գործունեության ուսումնասիրությամբ և գաղափարների զարգացմամբ զբաղվում է Ֆրայբուրգում հատուկ այդ նպատակով բացված ու մինչև օրս արդյունավետորեն գործող և նրա անունը կրող գիտահետազոտական ինստիտուտը։

Տեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օյքենի օրդոլիբերալիզմը, որ նեոլիբերալիզմի (նոր ազատականության) գերմանական յուրատեսակ տարբերակն է, պնդում է, որ բարգավաճման հասնելու նպատակով պետությունը պետք է քաղաքական հիմք ապահովի տնտեսական ազատության համար։ Ի հակադրություն չմիջամտելու քաղաքականության՝ laissez-faire-ի, որը 1930-ական թվականներին հանգեցրել էր կարտելների ստեղծման ու իշխանության չափից ավելի կենտրոնացման, օրդոլիբերալիզմն ուղղված է առանձին անհատների, ընկերությունների, ընկերակցությունների տնտեսական իշխանության սահմանափակմանը։ Դրան հասնելու նպատակով ստեղծվում են իրավական ու ինստիտուցիոնալ հիմքեր, ներառյալ մասնավոր սեփականության պաշտպանությունը, շուկաներ ազատ մուտք գործելու հավասար հնարավորությունների ստեղծումը, մասնավոր գործարքների իրականացման, փողա-վարկային կայունության ապահովումը։ Ընդ որում՝ պետությունը միևնույն ժամանակ պետք է ձեռնպահ մնա տնտեսական ամենօրյա գործընթացներին միջամտելու, դրանք կառավարելու փորձերից, ինչը տեղի է ունենում կենտրոնացված, պլանավորված տնտեսություններում, և պիտի ապահովի լավ գործող մրցակցային կարգ՝ Ordnung, որի պայմաններում մասնավոր ագենտները կարող են գործել առանց պետության ազդեցության հաճախակի դրսևորման[8][10]։

Օրդոլիբերալիզմի գաղափարն առաջին անգամ առաջ է քաշվել 1937 թվականին Ordnung der Wirtschaft պարբերականում, որը հրատարակում էին Վալտեր Օյքենը, Ֆրանց Բյոմը և Հանս Գրոսման-Դոերթը։ 1948 թվականից այդ տեսությունը հետագա զարգացում է ստացել ORDO տնտեսագիտական տարեգրքում։

Օյքենի գլուխգործոցը համարվում է «Ազգային տնտեսության հիմունքներ» (Die Grundlagen der Nationalökonomie, 1939, 1950) աշխատությունը, որը թարգմանվել է մի շարք լեզուներով և բազմիցս վերահրատարակվել[11]։ Նրա մեկ այլ նշանավոր աշխատություն՝ «Տնտեսական քաղաքականության հիմունքներ» խորագրով, լույս է ընծայվել հեղինակի վախճանվելուց հետո (1952, 1955)։

Հիմնական աշխատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ազգային տնտեսության հիմքերը» (* Die Grundlagen der Nationalökonomie, 1939/1950);
  • «Տնտեսական քաղաքականության հիմնական սկզբունքները» (Grundsätze der Wirtschaftspolitik, 1952).
  • Kritische Betrachtungen zum deutschen Geldproblem, 1923
  • "Nationalökonomie wozu?", in: Wissenschaft und Zeitgeist 10, 1938/1949
  • "Wettbewerb als Grundprinzip der Wirtschaftsverfassung", in: Schmölders, G., ed., Der Wettbewerb als Mittel volkswirtschaftlicher Leistungssteigerung und Leistungsauslese (Berlin: Duncker & Humblot, 1942)
  • "Die Soziale Frage", in: Salin, E., ed., Synopsis, Festgabe für A. Weber (Heidelberg: Lambert Schneider, 1948)
  • "Die Wettbewerbsordnung und ihre Verwirklichung", in: Ordo 2, 1949
  • "Technik. Konzentration und Ordnung der Wirtschaft", in: Ordo 3, 1950
  • Unser Zeitalter der Mißerfolge, 1951
  • Kapitaltheoretische Untersuchungen, 1934/1954 (as editor)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 5,3 |tittel=Das Leben Walter Euckens|url=http://www.eucken.org/%7Cutgiver=Walter(չաշխատող հղում) Eucken Archiv|besøksdato=2015-08-01|språk=tysk|dødlenke=ja|arkivurl=https://web.archive.org/web/20030116103632/http://eucken.org/%7Carkivdato%3D2003-01-16%7D%7D
  6. 6,0 6,1 «Biografie Walter Eucken (German)». Bavarian State Library. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  7. «Biografie Rudolf Christoph Eucken (German)». Bavarian State Library. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  8. 8,0 8,1 Plickert, Philip (2015 թ․ օգոստոսի 2). «Der Ökonom des Widerstands». Frankfurter Allgemeine Sonntagszeitung (գերմաներեն). էջ 29.
  9. Kuhnert, Stephen (2006). «The Man Who Heated Up Economic Discussion with a Stove: Walter Eucken's Challenge to the Social Sciences» (PDF). էջ 2 (p. 112). in Sproule-Jones, Mark; Allen, Barbara; Sabettis, Filippo, eds. (2008). The Struggle to Constitute and Sustain Productive Orders: Vincent Ostrom's quest to understand human affairs. Lanham, MD: Lexington Books. էջեր 111–124. ISBN 978-0-7391-2627-1.
  10. Josef Molsberger, 2008[1987]. "Eucken, Walter (1891–1950)," The New Palgrave Dictionary of Economics, 2nd Ed.
  11. |forfatter=Meyer, Fritz W i Neue Deutsche Biographie|tittel=Walter Eucken|url=http://www.deutsche-biographie.de/pnd118682563.html%7Cdato=1929%7Cbesøksdato=2015-08-01}}(չաշխատող հղում)

Գրականություն Վալտեր Օյքենի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Franz Böhm: Die Idee des Ordo im Denken Walter Euckens, in: ORDO – Jahrbuch für die Ordnung von Wirtschaft und Gesellschaft, Band 3, 1950, S. XV–LXVI.
  • Lüder Gerken (Hrsg.): Walter Eucken und sein Werk. Rückblick auf den Vordenker der sozialen Marktwirtschaft (= Untersuchungen zur Ordnungstheorie und Ordnungspolitik, Band 41). Mohr Siebeck, Tübingen 2000, ISBN 3-16-147503-8.
  • Heinz Grossekettler: Walter Eucken, Westfälische Wilhelmsuniversität Münster, Volkswirtschaftliche Diskussionsbeiträge Nr. 347, 2003.
  • Walter Oswalt: Liberale Opposition gegen den NS-Staat. Zur Entwicklung von Walter Euckens Sozialtheorie, in: Nils Goldschmidt (Hrsg.): Wirtschaft, Politik und Freiheit. Freiburger Wirtschaftswissenschaftler und der Widerstand (= Untersuchungen zur Ordnungstheorie und Ordnungspolitik, Band 48), Mohr Siebeck, Tübingen 2005, S. 315–353, ISBN 978-3-16-148520-6.
  • Sebastian Sigler: Denken und Handeln für Wahrheit und Freiheit – das Lebenswerk Walter Euckens, in: ders. (Hrsg.): Corpsstudenten im Widerstand gegen Hitler. Duncker & Humblot, Berlin 2014. ISBN 978-3-428-14319-1, S. 249–265.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]