Սուրեն Աբովյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրեն Աբովյան
Ի ծնեՍուրեն Աբովյան
Ծնվել էսեպտեմբերի 14, 1989(1989-09-14) (34 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՎիեննայի տեխնիկական համալսարան (2012) և Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան (2011)

Սուրեն Վահանի Աբովյան (սեպտեմբերի 14, 1989(1989-09-14), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ, վերականգնող ճարտարապետ, Վանաձորի գլխավոր ճարտարապետ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 14-ին ՀԽՍՀ Գուգարքի շրջանի Կիրովական քաղաքում (ներկայիս՝ Լոռու մարզ, Վանաձոր)։ Արմատներով սերում է Արցախի Խաչեն գավառում իշխած Գյուլիստանի մելիքներից՝ Մելիք-Բեգլարյաններից, Մելիք-Աբովի ժառանգներից, ովքեր գաղթել են Գյուլիստանից Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառ, այնտեղից էլ Սանահին գյուղ, ապա Ահնիձոր ու Ղարաքիլիսա (ներկայիս՝ Վանաձոր)։ Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։

Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և շնորհակալագրերի։ 4 գիտական հոդվածների հեղինակ է, որոնք տպագրվել են ՀԱՊՀ-ի տարեկան տեղեկագրերում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996-2004 թվականներին նախնական կրթությունը ստացել է Վանաձորի Ստեփան Շահումյանի անվան թիվ 6 դպրոցում, ապա 2004-2006 թվականներին կրթությունը շարունակել է ՀՊՃՀ հենակետային վարժարանում։ 2006-2010 թվականներին մասնագիտական կրթությունը ստացել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետում, որպես ճարտարագետ, իսկ 2010-2012 թվականներին սովորել և ավարտել է ՀՊՃՀ-ի մագիստրատուրան, ստանալով ճարտարագիտության մագիստրոսի գիտական կոչում։ 2012 թվականին վերապատրաստման է մեկնել Վիեննայի տեխնիկական համալսարան, որպես վերականգնող ճարտարապետ։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-2012 թվականներին աշխատել է «Վ․ Աղաբաբյան» ՍՊԸ-ի նախագծային բաժնի ճարտարապետ, 2011 թվականից՝ բաժնի պետ-նախագծերի գլխավոր ճարտարապետ։ Համատեղության կարգով, 2010-2016 թվականներին եղել է «Շինէքսպրտ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, նախագծերի գլխավոր ճարտարապետ։ 2014-2015 թվականներին շինարարական մասնագիտությունների դասախոս է աշխատել Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջում, իսկ 2015-2016 թվականներին եղել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քաղաքացիական շինարարության ամբիոնի ավագ դասախոս։ 2015-2016 թվականներին աշխատել է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության կառուցվածքների սեյսմակայության բաժնի գիտաշխատող։ 2016 թվականից առ այսօր Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-Վանաձորի գլխավոր ճարտարապետն է[1]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ ճարտարապետների պալատի անդամ (2016),
  2. Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետական խորհրդի նախագահ (2016),
  3. ՀԱՊՀ-ի պետական քննական հանձնաժողովի անդամ (2018),
  4. ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտի ՏՀ-16 տեխնիկական հանձնաժողովի անդամ։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Աբովյանի նախագծով են իրականացվել՝

եկեղեցի-հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մեղրաձորի Սուրբ Գայանե մատուռ (2013)
  2. Վահագնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի (2015)
  3. Գուգարքի Սուրբ Մարիամ եկեղեցի (2015)
  4. Բազումի Սուրբ Աստվածածին եկեղեցի (12-19դդ․ վերակնգնվել է 2016)
  5. Հոռոմայրի Սուրբ Նշան վանք (10-13դդ, վերակագնվել է 2017)[2]
  6. Լեջանի Կարմիր վանք (5-18դդ վերականգնվել է 2018)
  7. Ուռուտի Սուրբ Սարգիս եկեղեցի (12-19դդ, վերակնգնվել է 2019)
  8. Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցի (18-րդ դար, վերակագնվել է 2017)
  9. Ակների Սուրբ Գևորգ եկեղեցի (2019-2021)
  10. Վարդաբլուրի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգաշտարակ (2020)
  11. Գյուլագարակի եկեղեցու վերականգնման նախագիծ (2018)
  12. ԼեռնահովիտԻ Սուրբ Սարգիս եկեղեցու զանգաշտարակ (2018)
  13. Սարամեջի նոր եկեղեցու նախագիծ (2021)

Հուշարձան-հուշակոթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Զորավար Անդրանիկի հուշարձանը Վանաձորում, քանդակագործ՝ Գ․ Բեգջանյան (2019)
  2. Մարշալ Բաբաջանյանի արձանը Երևանում, համահեղինակ, հեղինակ` Միքայել Միսակյան, քանդակագործ՝ Համլետ Մատինյան (2015)
  3. Աղբյուր-հուշարձան Վանաձորի Համերաշխության պուրակում` Արման Աղվանյանի հիշատակին (2021)
  4. Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» քանդակ, քանդակագործ՝ Ս․ Ղարիբյան
  5. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինվորականների ռազմական պանթեոնը Վանաձորում (2021)[3]

Կապիտան Գևորգյանի, Կիրովականի քաղկոմի նախագահ Հայկ Օհանյանի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ՝ Աիդա Ավետիսյանի ու Վլադիմիր Կռոյանի և այլ հայտնի անձանց հուշատախտակների նախագծեր (2016-2021)։

Արդյունաբերական օբյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սպիտակի Թռչնաբուծական Ֆաբրիկայի արտադրական համալիր (2013)
  2. Արմանիսի ոսկու բազմամետաղային հարստացման կոմբինատի արտադրական մասնաշենքեր (2010)
  3. «Գլորիա» կարի Ֆաբրիկայի արտադրական ենթակառուցվածների արդիականացում (2019-2021)

4-րդ սերնդի գազաբալոնների գործարանի նախագիծ 2017թ․

Այգիներ, պուրակներ, հրապարակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017-2021 թվականներին կատարել է Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու, Ռուբեն Սևակի անվան այգու, Սայաթ-Նովայի անվան քաղաքային զբոսայգու հիմաննորոգման[4], Մարդու իրավունքների այգու կառուցման, Արցախ պուրակի, Համերաշխության պուրակի, Հանրապետության պուրակի հիմանորոգման, Հերոսների պուրակի կառուցման, Հայքի հրապարակի հիմնանորոգման և արդիականացման, քարե գորգի կառուցման, Թումանյանի հրապարակի հիմնանորոգման նախագծեր[5][6]։

Կրթական մշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ախթալայի թիվ 2 դպրոցի վերակառուցման,
  2. Ալավերդու թիվ 4 դպրոցի վերակառուցման,
  3. Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման,
  4. Վանաձորի թիվ 10 մանկապարտեզի վերակառուցման,
  5. Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանի հիմնանորոգման և արդիականացման,

Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի մոտ 20 դպրոցների և մանկապարտեզնի հիմնանորոգման նախագծեր։

Ռազմական օբյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011-2021 թվականներին ՀՀ Պաշտպանության նախարարության համար իրագործել է ավելի քան 2 տասնյակ ռազմական օբյետկների նախագծում։

Առողջապահական օբյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ստոմատոլոգիական կլինիկա Վանաձորում (2019)
  2. Ընդհանուր բժշկական կլինիկա Վանաձորում (2020)

մեկ տասնյակից ավելի հիվանդանոցների և պոլիկլինիկաների հիմնանորոգման նախագծեր (2016-2021)։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան 100 բնակելի տներ, և ավելի քան 300 հասարակական նշանակության կառույցներ Հայաստանի բոլոր մարզերում, այդ թվում հյուրանորցներ, առևտրի կենտրոններ, խանութներ, գրասենյակներ, կենցաղսպասարկման օբյեկտներ և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]