Մելիք-Բեգլարյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իշխանք Մելիք Բեգլարյանների Տոհմանշանը

Բեգլարյաններ,( Մելիք / Իշխան Բեգլարյաններ), իշխան Գյուլիստանի, տեր Գյուլիստանի և Թարինջի, միջնադարյան հայ ազնվական տոհմ։

XVI - XIX դարերում եղել են Գյուլիստանի[1] Մելիքները։ Տոհմի իշխանությունն առաջացել է XVI դարի վերջին։ Րաֆֆին գրում է ,- Մեր ձեռքում գտնված մի գրչագիր պատմություն , Մելիք Բեգլարյանների ծագումը դուրս է բերում Հայոց Աղվանքի նահապետներից մեկից՝ Առանից, որն իր հերթին սերում էր Սիսակյաններից (Մ. Խորենացի ՝ Հայոց պատմությոն։ )[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիք Բեգլարյանները ,- գրում է Րաֆֆին,- բնիկ Ուտեացիներ են, Նիժ գյուղից։

Թե ի՞նչ համգամանքներ ստիպեցին նրանց թողնել Ուտիքը եւ գալ Արցախ - այդ մասին լռում է պատմությունը։ Գյուլիստանի գավառում բնակություն հաստատած այս տան առաջին ներկայացուցիչը « Հայերի մեջ հայտնի էր Սեւ Աբով անունով, որը հասարակ մարդ չէր.Նա իր հայրենիքում ժողովրդի կառավարիչ էր, հարուստ էր»[2]։

Սեւ Աբովի տոհմը Արցախ է եկել XVI դարի վերջին եւ բնակություն հաստատել այժմյան Թալիշ գյուղի մերձակայքում։ Շատ շուտով, շնորհիվ իր մի քաջագործության, Սեւ Աբովը Նվեր է ստանում Հին Թալիշ գյուղը։ Հայտնի է, որ Սեւ hարյուրապետը վախճանվհլ է 1632 Թ. եւ թաղվել Հոռեկա վանքի մոտ, ուր գտնվում է Մելիք Բեգլարյանների տոհմական գերեզմանատունը[2]։

Սեւ Աբուվին հաջորդում է որդին՝ Մելիք Յավրին,ապա մյուս որդին՝ Մելիք Բեգլար I-ը ։ Վերջինս հիմնում է Գյուլիստանի մելիքությունը եւ ընդարձակում տիրապետության սահմանները[2]։

Գյուլիստխնի Ապարանք Չափագրություն

Տիտղոսը ժառանգաբար փոխանցվում էր իշխանից (մելիքից)՝ անդրանիկ որդուն։ Տոհմի իշխանությունը պահպանվեց մինչեւ XIX դար։

Ընդհուպ մինչեւ XIX դարի երկրորդ կեսը Մելիք-Բեգլարյանների իշխանության տակ էին գտնվում Գյուլիստանի գավառի 18 գյուղեր։

Մելիք-Բեգլարյանների ժառանգներն մինչ օրս շարունակում են անձնվիրաբար ծառայել Հայրենիքին։

Բեհլարյանների տոհմացանկ[2][խմբագրել | խմբագրել կոդը]

-

Բեգլարյանների մփՄելիքական տան վերաբերող արխիվներ

Նշանավոր Բեգլարյաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

մելիք-Բեգլարյաններից են սերում մի շարք ականավոր քաղաքական, գիտութեան եւ մշակութային գործիչներ։

Մելիք-Բեգլարյանների տոհմի ճյուղավորումից են սերում նաեւ Մելիք-Հովսեփյանների (Օսիպյանների) տոհմը։

Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության Համալսարանի առաջին ռեկտոր։ Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

ԵՃՇՊՀ խորհրդի նախագահ(2010-2011)

եղել է ԱՊՀ շինարարական բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգային ասոցիացիայի փոխնախագահը

Պարգեւներ - Անանիա Շիրակացի Մեդալ

ՀՀ գիտության վաստակավոր գործիչ

ԽՍՀՄ ոսհծկե եւ արծաթե մեդալ

  • Իլյիչ Բեգլարյան

Արձակագիր, առակագիր, հրապարակախոս

« Զորավար Անդրանիկ» թանգարանի հիմնադիր-տնօրեն։

Հրապարահախոս, խմբագիր եւ բանաստեղծ

Ավանդապատումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիք Աբով III-ը խելացի կառավարիչ էր եւ լուսավոր հետք է թողել հայոց մելիքությունների պատմության մեջ։ Իր կառավարման տարիներից մի օրինակ։ 1784 թ. Նոյեմբերի 5-ին, մի պատրվակով պարսիկ Իբրահիմ-խանը իր մոտ է հրավիրում Մելիք Աբով III-ին , Ջրաբերդի Մելիք Մեջլումին, Դիզակի Մելիք Բախտամին, ու Գանձասարի կաթողիկոս Հովհաննես Հասան-Ջալալյանին եւ դավադրորեն կալանավորում նրանց։ Ուխտադրուժ խանը մելիքներին եւ Հովհաննես կաթողիկոսին նետում է Շուշիի բերդը (վերջինս 1786 թ.-ին սպանվում է բերդում)։ Բայց Մելիք Մեջլումի զորապետ Թյուլի Արզումանը , Դալի Մահրասան (Ավագ Վարդապետ) եւ շուշեցի Մելքումը խորտակում են զնդանի դռներն եւ ազատում հայ մելիքներին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Րաֆֆի, Րաֆֆի (1987). Երկերի ժողովածու. Երեւան: Սովետական գրող. էջեր Հատոր 9 էջ 420.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Մաղալյան, Արտակ (2007). ԱՐՑԱԽԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԵԼԻՔԱԿԱՆ ՏՆԵՐԸ XVII-XIX ԴԴ. Երեւան: ՀՀ ԳԱԱ «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ. էջ 85.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 386