Սոցիալական տարածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոցիալական տարածություն, տարածության տեսակներից մեկը՝ (ֆիզիկական և այլ տեսակներին զուգահեռ), միմյանց հետ գործառնապես փողկապված սոցիալական գործընթացների, սոցիալական հարաբերությունների, սոցիալական պրակտիկաների, դիրքերի, դաշտերի բազմաչափ տարածություն։

Փիլիսոփաներն ու սոցիոլոգները սոցիալական տարածությունը սահմանում են որպես տրամաբանորեն մտահայեցվող կառույց, հատուկ միջավայր, որում իրականացվում են սոցիալական հարաբերությունները։

Սոցիալական տարածության բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածությունը չունի որոշակի բովանդակություն և դրա համար չի կարող լինել կոնկրետ բնագավառի ուսումնասիրության հատուկ առարկա։ Այս եզրակացությունը չի նշանակում, որ տարածության թեման հետաքրքիր չէ, ընդհակառակը, այն առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում սոցիալական գիտությունների համար։

Տարածություն հասկացությունը փիլիսոփայորեն նույնքան խնդրային է, որքան ժամանակ հասկացությունը։ Կա տեսակետ, որ ժամանակ գոյություն չունի. գոյություն ունի իրադարձությունների կարգավորման այս կամ այն չափով տեմպորալ միջոց։ Նմանատիպ կարծիք տարածության վերաբերյալ հայտնել են Լայբնիցը և ուրիշներ։ Եթե տարածությունը լիներ հետազոտության օբյեկտ, ապա մենք կարող էինք ցույց տալ ֆիզիկական աշխարհում տարածության տեղը։ Բայց դա անհնար է։ Տարածությունը գոյություն չունի ոչ որպես նյութական օբյեկտ և ոչ որպես տեսական՝ բովանդակային օբյեկտ։ Տարածությունը կոորդինատների համակարգ է սոցիալական գործողությունների նյութական ասպեկտների համար[1]։

Տարածությունը բազմաթիվ օբյեկտների և բազմաթիվ սուբյեկտների գոյության պայման է։ Այն միշտ հասանելի է մտահայեցման և երևակայության, ուստի այս առումով սկզբնապես սահմանումների կարիք չունի։ Մեզ շրջապատող տարածության ճանաչողության միջոցներից մեկն այն սոցիալական իմաստներն են, որով մենք այն ընկալում ենք։ Խոսում ենք մենք նշանների իմաստների, կոլեկտիվ և անհատական գործողությունների մասին, այն մասին, թե ինչ սոցիալական նշանակություն է ձեռք բերում օբյեկտը կամ տարածությունը, մենք փորձում ենք սահմանել, թե ինչ նշանակալից իմաստ է վերագրվում ինքնին չեզոք երևույթներին, նյութական օբյեկտներին։ Տարածությունն իր բոլոր դրսևրումներով, մարդու համար ունեցած իմաստային ծանրաբեռնվածությամբ, ազդում է նրա աշխարհայացքի և ինքնորոշման վրա։

Որպես կատեգորիա՝ տարածությունն, ի սկզբանե, նկարագրում է նյութական, ֆիզիկական աշխարհը՝ այն նշանակության տեսանկյունից, որը ձեռք է բերում սոցիալական կյանքի համատեսքստում՝ արտացոլելով ֆիզիկական և սոցիալական տարածության փոխպայմանավորվածության դիալեկտիկան[2]։

Պիեռ Բուրդիե. սոցիալական տարածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեռ Բուրդիեն նշում է, որ մարդիկ միաժամանակ և′ կենսաբանական անհատներ են, և՛ սոցիալական ագենտներ, ովքեր ներկայանում են սոցիալական տարածության նկատմամբ և այդ տարածության հետ հարաբերության միջոցով։ Առարկաների նման մարդիկ նույնպես զբաղեցնում են որոշակի տեղ տարածության մեջ։ Զբաղեցրած տեղը կարող է սահմանվել որպես տարածք, մակերևույթ կամ ծավալ՝ ըստ առարկայի կամ ագենտի չափերի։ Սակայն ֆիզիկական տարածությունը սահմանվում է իր բաղկացուցիչ մասերի փողկապակցված արտաքին կողմերով, այն դեպքում, երբ սոցիալական տարածությունը՝ ըստ այն կազմող դիրքերի փոխադարձ տարբերակման կամ բացառման միջոցով՝ որպես սոցիալական դիրքերի հաջորդական կառուցվածք։ Սոցիալական ագենտները, ինչպես նաև նրանց կողմից յուրացված առարկաները՝ որպես սեփականություն, որոշակի տեղ են զբաղեցնում սոցիալական տարածության մեջ, որը կարող է բնութագրվել այլ տեղերի հետ համեմատությամբ և այլ տեղերից ունեցած հեռավորության միջոցով։ Սոցիալական տարածությունը փորձում է վերափոխվել ֆիզիկական տարածության մեջ որոշ մարդկանց հեռացման միջոցով։

Սոցիալական տարածության կառուցվածքն, այս կերպ, դրսևորվում է ամենատարբեր համատեքստերում՝ որպես յուրացված տարածության տարածական ընդդիմադիր դիրքեր։ Հասարակության հիերարխիկ համակարգում չկա այնպիսի մի տարածություն, որն աստիճանակարգված չլինի և չարտահայտի սոցիալական տարածությունն այս կամ այն չափով ձևավորված՝ գլխավորապես քողարկված բնույթ կրող՝ վերագրելով սոցիալական իրականությունները ֆիզիկական աշխարհին։ Սոցիալական տրամաբանությամբ առաջացած տարբերություններն, այս կերպ կարող են բնական թվալ (բավական է մտածել «բնական սահմաններ» գաղափարի մասին)[3]։

Ֆիզիկական տարածության մեջ օբյեկտիվացված սոցիալական բաժանումը գործառնում է որպես ընկալման և գնահատման կատեգորիա, որպես մտավոր կառույց։ Տարածության յուրացումն այն տեղերից է, որտեղ իշխանությունը հաստատվում և իրագործվում է՝ անկասկած ամենախորամանկ ձևով՝ որպես սիմվոլիկ կամ անկարելի բռնություն. օրինակ՝ ճարտարապետական տարածութունը, որի անբառ հրամանները հասցեագրվում են անմիջականորեն մարմնին՝ տիրապետելով այդ բռնությանն այնպես, ինչպես պալատական էթիկետը։ Այդ ճարտարապետական տարածություններն անկասկած իշխանության սիմվոլիկության առավել կարևոր բաղկացուցիչներն են՝ իրենց աննկատ լինելու շնորհիվ։

Սոցիալական տարածությունն, այս կերպ, միաժամանակ ներգրավված է օբյեկտիվ տարածական կառուցվածքի և սուբյեկտիվ կառուցվածքների մեջ, որոնք օբյեկտիվացված կառուցվածքների ներմարմնավորման արդյունք են։

Ինչպես տեսնում ենք, չկա առավել բարդ բան, քան դուրս գալ առարկայացված տարածությունից՝ անկախ այն իմաստավորելու։ Եվ դա ճիշտ է. սոցիալական տարածությունը, որպես այդպիսին, ինքն է «թույլ տալիս» տեսնելու իրեն տարածական սխեմաների ձևով, իսկ սոցիալական տարածության մասին խոսակցություններում լեզուն լայնորեն օգտագործում է ֆիզիկական տարածությունից փոխառված փոխաբերություններ[3]։

Սոցիալական տարածությունը ֆիզիկական տարածություն չէ, բայց այն ձգտում է իրացվել նրանում առավել ամբողջական և առավել հստակ։ Ուստի դժվար է այն սահմանել հենց որպես ֆիզիկական։ Այն տարածությունը, որում մենք ապրում են և որը ճանաչում ենք, սոցիալականապես կառուցվածքավորված է։ Ֆիզիկական տարածությունը չի կարող պատկերացվել առանց վերացարկման, այսինքն՝ անտեսելով այն ամենն, ինչին պարտական է՝ համարելով յուրացված և իրացված։ Այլ կերպ ասած, ֆիզիկական տարածությունը սոցիալական տարածության պրոյեկցիան է և սոցիալական կառուցվածքը. սոցիալական կառուցվածք օբյեկտիվացված վիճակում, ներկա և անցյալ հարաբերությունների օբյեկտիվացիա և նատուրալիզացիա։

Սոցիալական տարածությունը վերացական տարածություն է՝ սահմանված բազմաթիվ ենթատարածություններով կամ դաշտերով, որոնք իրենց կառուցվածքով պարտական են կապիտալի առանձին տեսակների անհավասաչափ բաշխմանը. այն կարող է ընկալվել որպես կապիտալի տարբեր տեսակներից բաղկացած կառուցվածք։ Ֆիզիկապես իրացված սոցիալական տարածությունն իրենից ներկայացնում է ֆիզիկական տարածության մեջ տարբեր տեսակի բարիքների և ծառայությունների, ինչպես նաև անհատական ագենտների և խմբերի բաշխում՝ տեղայնացված ֆիզիկապես (որպես մշտական տեղում կապված մարմիններ, ամրապնդված բնակավայր) և ովքեր օժտված են այդ բարիքներն ու ծառայությունները յուրացնելու հնարավորություններով։ Տարածության մեջ ագենտների՝ որպես կենսաբանական անհատների, և բարիքների երկակի բաշխումը սահմանում է յուրացված սոցիալական տարածության տարբեր շրջանների տարբերակված արժեքը[4]։

Բնակության վայրը՝ որպես սոցիալապես որակավորված ֆիզիկական տեղ, առաջադրում է հնարավորություններ մշակութային և նյութական տարբեր բարիքների, ծառայությունների յուրացման համար։ Կարելի է ֆիզիկապես զբաղեցնել տվյալ բնակության վայրը, բայց չապրել այնտեղ, եթե չես տիրապետում «ծպտյալ միջոցներին»՝ սկսելով որոշակի հաբիտուսից։ Հաբիտուսը ձևավորում է բնակության վայր, նրա՝ այս կամ այն չափով ադեկվատ օգտագործման արդյունքում, որը նրան դրդում է դա անել[5]։ Այսպես հանգում ենք նրան, որպեսզի կասկածի տակ դնենք այն, որ տարածական մոտիկությունը կամ ավելի հստակ սոցիալապես խիստ հեռու ագենտների համաբնակությունը, կարող է որպես արդյունք ունենալ կամ սոցիալական մոտիկությունը կամ ընդհակառակը։ Ոչինչ այդքան հեռու չէ միմյանցից և այդքան «անտեսանելի», որքան սոցիալապես միմյանցից հեռու մարդիկ, որոնք միասին հայտնվել են մեկ ֆիզիկական տարածության մեջ։ Եվ կարելի է դեռ հարց բարձրացնել բնակության վայրի սոցիալական կառույցի և նրա ենթադրվող բնակիչների մտավոր կառույցների անտեսման մասին, որն ուղղորդում է ճարտարապետներին այնպես վարվել, ինչպես եթե նրանք ի վիճակի լինեին սոցիալական օգտագործման պարտադրել շենքներ, որոնց վրա նրանք պրոյեկտում են իրենց սեփական մտավոր կառույցները, այսինքն՝ այն սոցիալական կառույցները, որոնց պրոդուկտ են հենց իրենց մտավոր կառույցները։ Կարելի է որպես օրինակ նշել այն ընտանիքներին, ովքեր իրենց չեն զգում առաջադրված տարածության մեջ. ամեն անգամ վտանգի են ենթարկվում՝ մտնելով մի տարածություն՝ առանց կատարելու այն բոլոր պահանջները, որոնք այդ տարածությունները գաղտնի առաջադրում են իրենց բնակիչներին։ Հատկություների շարքում, որն առաջադրում է որոշակի տեղի լեգիտիմ զբաղեցում կան այնպիսինները որոնք ձեռք են բերվում միայն այդ տեղի երկարատև զբաղեցման դեպքում։ Ակնհայտ է, որ սա սոցիալական կապիտալի դեպքն է[6][7][8]։

Գեորգ Զիմմել. սոցիալական տարածության տարբերակվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիմմելի համար տարածության տարբերակվածությունը որոշվում է մարդու գործունեության շրջաններով, ազդեցության տարածմամբ, գործող կապերով։ Դրա համար մարդկանց փոխազդեցությունը տարածության վերաբերմամբ, նրա լցնելն է, սոցիալական նշանակություն հաղորդելը։ Ինքն իրենով, տարածությունն, ըստ Զիմմելի՝ սահմանվում է որպես ձև, որը չունի պատճառական գործողություն։

Որպես տարածության հատկություններ՝ Զիմմելին հետաքրքրում են այն տեղերը, որտեղ մարդը կամ խումբը գործում են որպես սոցիալական սուբյեկտներ, ազդում նրանց վրա, փոխազդեցության ընթացքում նրանց դրսևորման առանձնահատկությունների վրա՝ որպես հիմնական առանձնահատկություն ընդգծելով անհատական ազատության աստիճանը[9]։

Էրվինգ Հոֆման. տարածության առաջնային և հետին պլաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրվինգ Հոֆմանն իր սոցիալական թատերգության մոտեցման շրջանակներում նշում է, որ սոցիալական տարածության սահմանների որոշման ժամանակ որպես հաշվարկի կետ ընտրվում է անհատական կատարումը, որի համաձայն կառուցվածքավորվում է տարածությունը՝ տարաբաժանվելով առաջնային և հետին պլանների։

Առաջնային պլանի շրջանում անհատի կատարումը կարելի է դիտարկել որպես տպավորություն թողնելու ջանք, կարծես թե այս տարածքում նրա գործունեությունը մարմնավորում և պահպանում է սոցիալական նորմերն ու ստանդարտները։ Զոնաներն ունեն իրենց բնութագրերը, որոնք պայմանավորում են սուբյեկտի հնարավորությունները՝ ստեղծելու և պահպանելու տպավորություն. նրանք ունեն որոշակի «մթնոլորտ», «դեկորացիա», մանրամասն մտածված արտաքին տեսք և արտաքին արտահայտություն (հենց գործող անձի ներառյալ խոսքը, ժեստերը և այլն)։ Հետին պլանում դրսևորվում են հանրությունից թաքցրված փաստերը, այն չի օգտագործվում տպավորություն ստեղծելու համար[10][11]։

Էնթոնի Գիդդենսը, խոսելով առաջնային և հետին պլանների մասին՝ որպես ինքնուրույն հասկացությունների, նշում է, որ հետին պլանները կարևոր ռեսուրսներ են, որոնք ռեֆլեքսիվ կերպով օգտագործվում են անհատների կողմից հոգեբանական դիստանցիայի ապահովման և պահպանման համար սոցիալական գործընթացների վերաբերյալ իր սեփական հայացքների և պաշտոնական նորմերի միջև[12]։

Հանրային և անձնական տարածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ, առանձնացվում են հանրային տարածքի ընկալման 2 հիմնական մոտեցումներ։

  • Առաջինի համաձայն՝ հանրային տարածքն ազատ քաղաքացիների և նրանց կողմից իրականացվող հաղորդակցության միջավայր է, որտեղ առաջ են քաշվում հանրային կյանքին վերաբերող հարցադրումներ՝ չշոշափելով ինտիմ, անհատական հետաքրքրությունները։
  • Երկրորդ մոտեցումը հանրային տարածքը դիտարկում է որպես սոցիալական կյանքի, սոցիալական փոխազդեցության իրականացման ընդունակություն (սոցիաբիլություն)։ Այս մոտեցման համաձայն՝ հանրային տարածության մեջ ընկալվում է չպլանավորված փոխազդեցությունները, որտեղ անծանոթ մարդիկ հանդիպում են միմյանց, վայելում միմյանց հաղորդակցությունը։

Մոտեցումներից առաջինը հանրային ոլորտը կապում է քաղաքականության և քաղաքական որոշումների ընդունման հետ, իսկ երկրորդը՝ մշակութայինի հետ՝ շեշտելով անծանոթ, ազատ փոխազդեցության հնարավորությունները և միջոցները։ Առաջին մոտեցումն ուշադրություն չի դարձնում ֆիզիկական տարածությունը։ Օրինակ՝ Ռիչարդ Սեննետը տարածություն հասկացությունը կապում էր քաղաքային կենսակերպի հետ. հենց քաղաքում են հանդիպում անծանոթ մարդիկ և փոխազդեցության մեջ մտնում միմյանց հետ։ Որպես հանրային տարածք՝ նա դիտարկում է հրապարակները, փողոցները, այգիները։

Շարոն Զուկին նշում է, որ հանրային տարածքին բնորոշ են.

  • հասարակական կառավարում
  • ազատ մուտք բոլորի համար
  • Հանրային տարածքի շրջանականերում իրականացվում են մարդականց հանրային, ոչ մասնավոր կամ անհատական նպատակները[13]։

Հենց այս բնորոշումներն էլ առանձնացնում են 2 կարևոր փաստ. այն որ հանրային տարածքների ներկայացումը կատարվում է անհատականի կամ ինտիմի հակադրության միջոցով և երկրորդ՝ հանրային տարածության մեջ հաղորդակցության պայմանների առկայությունը։

Ի սկզբանե, տարածության ընկալումը մարդու կողմից կապված է ինքն իրեն իր մարմնի ընկալման հետ։ Դրա համար էլ տեղ հասկացությունը առաջնային է մարդու համար, քան տարածություն հասկացությունը, որն ավելի վերացական է։ Այսպես, թե այնպես «տեղ» և «տարածություն»-ը մարդու կողմից ընկալվում են առօրյա դիրքորոշմամբ՝ որպես միմյանց հետ փողկապակցված։ Ռիչարդ Սեննետը և Զիգմունդ Բաումանը առանձնացնում են տարածությունների 2 տեսակ, որոնք դոմինանտում են ժամանակակից քաղաքներում՝ անհատական կամ ինտիմ ու հանրային, որտեղ իրականացվում են մարդկանց փոխազդեցությունները[14]։

Հանրային տարածքը, ինչպես տեսնում ենք, համարվում է քաղաքային կյանքի ամենակարևոր բաղկացուցիչы, ընդ որում քաղաքի հանրային տարածություն հասկացության տակ ընկալվում է առաջին հերթին բաց, բոլորին հասանելի տարածություն, որը նախատեսված է անծանոթների հաղորդակցության, քաղաքացիների անանուն հանդիպումների համար և որպես այդպիսին դիտարկվում են փողոցները, այգիները և հրապարակները։ Ինչպես նշում է Լին Լոֆլանդը, քաղաքային կյանքը հնարավոր դարձավ քաղաքային բնակչության՝ ըստ արտաքին տեսքի կարգավորման և տարածության մեջ այնպիսի դիրքավորմամբ, որի շնորհիվ քաղաքի բոլոր մարդիկ շրջակայքի մասին մեծ տեղեկություն են ստանում՝ պարզապես միմյանց դիտելով։ Քաղաքային կյանքի ամենաբնորոշ հատկանիշներից է, որ նույնիսկ շատ քչերը չեն հաղորդակցվում հարևանների հետ։ Քաղաքային կյանքն անանուն է և նրան բնորոշ են բարձր ռիսկեր և վախեր։ Սակայն հանրային տարածությունն ուսուցողական դեր է կատարում, երբ մարդիկ, ուսումնասիրելով միմյանց, փորձ են ձեռք բերում, տեղեկատվություն են ստանում գոյություն ունեցող սոցիալական խմբերի, վարքի նորմերի և այլնի մասին։ Հատկապես սա վառ արտահայտվում է երիտասարդների շրջանում. հանրային տարածքը դառնում է սոցիալիականացման կարևորագույն օջախներից։ Ընդ որում, հանրային տարածությունը միայն մարդկանց զանգվածային հավաքատեղի չէ, և ոչ էլ զանգվածային հաղորդակցության համակարգ, այլ մարդու հասարակական կյանքի յուրահատուկ ոլորտ՝ հանրային կյանք, որն էապես տարբերվում է ընտանիքում նրա մասնավոր, ինտիմ կյանքից, ընտանեկան միջավայրից։

Ինտիմի, անձնականի գաղափարը ենթադրում է «իմ» և «ուրիշներ» հասկացությունների հստակ տարաբաժանում։ Այս դեպքում ինտիմությունը դիտարկվում է որպես հասարակության մեջ գոյատևման կարևորագույն նախապայման[15]։

Տարածության գործառույթներից մեկն այն է, որ ինտիմությունը ներկայացնում է որպես անձնական տարածք ունենալու մարդու պահանջմունք, այն իմաստով, որ ժամանակ առ ժամանակ նրան անհրաժեշտ է միայնակ մնալ կամ լինել «փոքր խմբի»՝ ընտանիքի շրջանակում, ինչն էլ նրա ինտիմության կարևորագույն մասն է։ Ինտիմությունը որը կապված է անհատական տարածքի հետ, իր հերթին ենթադրում է ընկալման տարբեր մոդելներ և տարածության կազմակերպման տարբեր միջոցներ։ Այս առումով, քաղաքն այն վայրն է, որտեղ միավորվում են գործունեության տարբեր տեսակներ, հուզական տարբեր ինֆրաստրուկտուրաներ, որոնք ներառված են կյանքի հանրային և անձնական ոլորտներում։ Պետք է նշել, մոդեռն կենսակերպն առավել վառ արտահայտվում է հենց հանրային ոլորտում՝ աշխատանքում, քաղաքականության մեջ և քաղաքային կյանքում։ Հենց մոդեռնում է հանրային կյանքը սոցիալական նշանակություն ստանում։ Հանրային ոլորտում քաղաքացիները ենթարկվում են անդեմ կանոնների, որոնք ձևավորվում են արդյունաբերական, տնտեսական, քաղաքական համակարգերում։

Մասնավոր կամ անձնական ոլորտում քաղաքացիները դրսևորում են վարքի այլ մոդելներ՝ հիմնվելով տնային սովորությունների անձնային համակրանքի կամ հակակրանքի, տնային ավանդույթների, անհատական նախասիրությունների վրա։ Մասնավորապես հաղորդակցության ժամանակ կիրառվում են լեզվական հատուկ նորմեր, որոնք առավել արտահայտչական, բաց և քիչ խիստ են։

Հենց սա էլ ցույց է տալիս, որ քաղաքի սոցիալական կյանքը կարգավորվում է երկակի համակարգով։ Ժամանակակից քաղաքի առանձնահատկություններից մեկը այն է, որ նրանում հեշտությամբ համադրվում են հանրային և ինտիմ սոցիալ-տարածական համակարգերը[15]։

Ժամանակակից քաղաքի հանրային–անձնական կամ ինտիմ-տարածական կառուցքավորումն աչքի է ընկնում նրանով, որ այս երկու բաղադրիչները բնակականորեն արտահայտվում են քաղաքային կյանքում և հանդես են գալիս ոչ միայն սոցիալ-մշակութային ֆոնով, այլ նաև սոցիալական և մշակութային գործոններով, որոնք էլ տարբերակում են քաղաքային տարածությունը։ Եվ ինչպես նշում էր Ժան Բոդրիարը, խոսելով հանրային բեմի և ինտիմ տարածության միջև սահմանների խախտման մասին. «դրանցից մեկն արդեն ներկայացում չէ, իսկ երկրորդը արդեն գաղտնիք չէ»[16]։

Ինտիմը, անհատականը մշտապես չի հակադրվում արտաքինին, այլ համարվում է նրա շարունակությունը. ներքնայնացված արտաքին, որն ամրագրում է անձի սոցիալիականացման սոցիալական և հոգեբանական կոնցեպցիաները. սոցիալական տարածություն մտնելու գործընթացում մարդը արտաքին կանոնները և նորմերը տեղափոխում է ներքին աշխարհ սոցիալականի սահմաններում սեփական վարքի կարգավորման նպատակով։ Հանրայինը «անհատականացվում է» սուբյեկտի կողմից, իսկ սոցիալական փոխազդեցության գործընթացում արտաքինը սկսում է փոխվել և վերափոխվել ներքինի ազդեցությոմբ։ Այս կերպ արտաքին հանրայինը փոխվում է արտաքին ազդեցությամբ՝ անցնելով անձի հոգեսոցիալական գործընթացների միջով։ Սոցիալիականացման գործընթացում մարդը արտաքինից վերցնում է միայն ակտուալն ու անհրաժեշտը, դրա համար էլ ներքնայնացված արտաքինը՝ վերջինս այն բաղադրիչներն են, որոնք համապատասխանում են ժամանակի մարտահրավերներին և պահաններին։ Երբ արտաքինը և ներքինը սկսում են փոխազդել և ձևավորել առօրյա իրականության ընկալում, օգտագործվում են արտաքին այնպիսի կոնստրուկտներ, որոնք, ըստ սուբյեկտի՝ առավել լավ են համապատասխանում պայմաններին։ Այս կերպ, ինտիմությունն այն ոլորտն է, որում վերափոխվում է արտաքինը, հանրայինը։ Ինտիմ կեցությունը մի կողմից անձնականի փակ ոլորտն է, մյուս կողմից տեսանելի է ուրիշներին և կախված է ուրիշներից և ինչպես նշում է Ալֆրիդ Լենգլեն. ինտիմ ոլորտի համար արտաքինը վտանգ է ներկայացնում հանրայինին, սրբազանի պղծման համատեքստում[17]։

Անցումն ինտիմության՝ որպես կենսագործունեության անհատական պրակտիկայի, արտահայտվում է քաղաքի հանրային տարածքի ակտիվ տնայնացման գործընթացում։ Տնայնացումը դիտարկվում է որպես հասարակական հարաբերություններում անհատականացման մեխանիզմներից մեկը։ Մասնավոր կյանքը յուրահատուկ, բայց ամեն օր կրկնվող մարդու կենսագործունեության միջոցների ամբողջությունն է, որն առաջին հերթին արտահայտվում է տան տարածքում։ Տնայնացում հասկացությունը կիրառվում է այնպես, որ քաղաքը պատկանում է քաղաքացիներին, և նրանք նրանում կարող են անել այն ամենը, ինչ կհամարեին սովորական՝ անելու սեփական տանը։ Այն ժամանակ անձնական տարածությունը ոչ միայն նեղացնում է հանրային տարածքը, այլև դիտարկվում է որպես սոցիալական կեցաղի առաջնային ձև։ Տունը՝ որպես հուզական հարմարավետության միջավայր, դառնում է կարգավորող գաղափար քաղաքային տարածության կազմակերպաման ժամանակ։ Քաղաքների հանրային կյանքի վտանգը շատ հետազոտողներ տեսնում են աճող անհատականացման, մոբիլության մեջ, երբ հասարակությունը աստիճանաբար ավտոմատացվում է, սոցիալական կապերը թուլանում։ ժամանակակից քաղաքի կազմակերպումը հանգեցնում է զանգվածային մեկուսացման, երբ հասարակությունը մասնատվում է ինքնուրույն «ատոմների»։ Մարդիկ իրենց շուրջը ստեղծում են պաշտպանական գոտիներ «երկաթյա դռներ» բարձր պարիսպների միջոցով, որոնց սահմաններից դուրս հասարակությունը դառնում է «ռիսկային գոտի»։ Մարդու կենսագործունեության տարածքը նեղացել է մինչև ինտիմության (privacy) չափերի։ Իսկ անձնական տարածքից դուրս տարածությունը կարծես ոչ մեկին չի պատկանում, երբ բնակչության մի մասն աչքերը փակում է այն բանի վրա, թե ինչ տեղի է ունենում իր շուրջը՝ նախընտրելով մի կողմ քաղվել գոյություն ունեցող հասարակակական կյանքի խնդիրներից՝ համարելով դրանց քննարկումները ձանձրալի և անօգուտ[18][19][20]։ Վերանում է հասարակական հետաքրքրությունը, ինչն էլ հանրային ոլորտի կարևոր բաղկացուցիչն էր։ Եվ սրա հետևանքով էլ հանրային տարածութունը փոխարինվում է «ընդհանուր» տարածքով։ Եվ ինչպես նշում էր Սեննետը նման տարածությունները չեն նպաստում հաղորդակցման և մարդկանց փոխազդեցությանը, մշակույթի ձևավորմանը։ Սրա հետ մեկտեղ, այն փաստը, որ տարածությունը դադարում է լինել հանրային, չի նշանակում, որ այն մեխանիկորեն վերածվում է անհատականի։ Այն ստանում է միջանկյալ կարգավիճակ։ Հանրային-անձնական տարածությունների կողքին ի հայտ են գալիս այնպիսինները, որն միաժամանակ կարող են լինել և հանրային և անհատական։ Որպես տարածքային ձևափոխման օրինակ՝ անհատական մակարդակում դիտարկվում է տունը։ Փիլիսոփայական մարդաբանությունը տունը դիտարկում է սահման երկու տարածությունների միջև[15]։

Այսպիսով, հանրային տարածքն այն ոլորտն է, որտեղ անհատը մուտք ունի, բայց պարտադիր չէ՝ գործողությունների ազատություն։ Պաշտոնապես հանրային տարածքը բաց է բոլորի համար, բայց որոշակի կերպարներ և սպասումներ, որոնք վերաբերում են ճիշտ վարքին և անհատի այլ կատեգորիաներին, օգտագործում են այդ տարածքը և մոդիֆիկացնում ազատությունը[16][21][22]։

Տունը որպես հանրային և անձնական տարածքների սահման[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական տարածության ոլորտներից մեկը՝ ընտանեկան կամ տնային տարածությունը, բնութագրվում է նրանով, որ փոխազդեցության մշտական մասնակիցներն ունեն վարքի առավել ազատ հնարավորության և ինտիմության, մոտիկության առավել մեծ զգացում և տվյալ ոլորտի առավել ազատ կառավարման միջոցներ։ Տարածության դասակարգումը նրանց մոտ տրվում է ոչ թե չափողականության տեսանկյունից, այլ սոցիալականապես։ Եվ ի վերջո ամեն ինչ հիմնվում է հասանելիության հնարավոր կանոնների վրա։ Տունը դիտարկվում է որպես հավաքատեղի այսինքն՝ նեղ շրջապատի փոխազդեցությունների տարածք։

Եթե տունը սահման է հանրային և անձնական տարածությունների միջև արտաքին ասպեկտից, ապա տան տարածքի անձնական հարդարման մեջ արտացոլվում է սոցիալական տարածության փոխակերխման անհատական-անձնային հիմքը ներքին ասպեկտից. տան մեջ գտնվող իրերը կարող են կրել հուզական, գեղագիտական և արժեքային կամ գաղափարական տարբեր երանգներ[23]։

Բնակելի միջավայրի հետ անհատի փոխազդեցության նկարագարման դեպքում հաճախ օգտագործվում են հոգեբանական կամ սոցիալ-հոգեբանական տարածություն հասկացությունները։ Ընդ որում, հոգեբանական տարածությունը սահմանվում է որպես «ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական երևույթների համալիր, որոնց հետ մարդը նույնականանում է» (անձնական իրեր, սոցիալական կապվածություններ, դիրքորոշումներ), իսկ «սոցիալ-հոգեբանական տարածությունը հոգեբանականի մասնավոր դեպքն է՝ պարտադիր կազմված սոցիալական բնույթ ունեցող օբյեկտներից»[23][24]։

Անձի տարածություն հասկացությունը մոտ է կենսական տարածություն հասկացությանը, որն առաջին անգամ գիտական շրջանառության մեջ է մտել 20-րդ դարի առաջին կեսին։ Այն հասկացվում է որպես անձնական փորձի համագումար, որն օգնում է անհատին ադեկվատ ընկալելու շրջապատող իրականությունը, հարմարվելու նրանում և, անհրաժեշտության դեպքում, կառուցվածքավորելու անձնական տարածքն՝ իր ճաշակին, սովորություններին և հետաքրքրություններին համապատասխան[25]։ Անհրաժեշտ է առանձնացնել անձնական տարածության երկու բաղկացուցիչներ՝ մշակութային-պատմական՝ պայմանավորված տվյալ դարաշրջանի ոճով և ոգով՝ այդ թվում և նորաձևությամբ, և անհատական-հոգեբանական՝ կապված տվյալ անհատի հոգեկան որակներով և դիրքորոշումներով, որոնք ձևավորվում են նրա կենսագործունեության ընթացքում և նրա կենսաբանական առանձնահատկություններով (խառնվածք, ընկալունակություն, սեռ, տարիք, հուզականութունև այլն)[26]։ Դիմելով անձի և անձնական փորձի վերլուծությանը՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել վարքի և շրջապատող միջավայրի հետ փոխազդեցության անհատական-հոգեբանական առանձնահատկություններին՝ բնորոշ կոնկրետ մարդու և «անձնական տարածքի» պրոյեկցիային[23][27][28]։

Տան ներսույթ. անձնական տարածքի արտահայտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տան տարածությունը հրաշալի օրինակ է անձնական տարածքի առանձնահատկությունների բնութագրման համար։ Անձնային տարածության նյութական արտացոլումներից են տնային ներսույթի ձևավորման և լրացման սկզբունքները, նրանցում անձնապես նշանակալից առարկաների (տնային հուշառարկաներից մինչև հուշանվերներ), ինչպես նաև տվյալ անձի արժեքային և աշխարհայացքային դոմինանտները խորհրդանշող իրերի առկայությունը (դիմանկարներ, սրբապատկերներ)[29]։

Անձնային տարածքի համար իր արտաքին դրսևորումներով հատուկ նշանակություն ունի անհատի կողմից իր մասնավոր տարածության ամրապնդումը, որում նա իրականացնում է իր կենսագործունեությունը։ Այստեղ տեղին է նշել, որ տան ներսույթի (ինտերիերի) ձևավորումը շատ ընդհանրություններ ունի հագուստի հետ։ Օրինակ՝ նրանց մոտեցնում է պայմանականության բարձր աստիճանը։ Ինչպես արտաքին տեսքը, այնպես էլ բնակելի տարածքի ձևավորումը օժտված են բարձր նշանայնությամբ՝ կողմնորոշված սոցիումի կողմից այն ինֆորմացիայի ընկալմանը, որն իր մասին ցանկանում է հայտնել սեփականատերը։ Ընտրելով ինտերիերի կամ հագուստի կառուցվածքավորման այս կամ այն ոճը՝ անհատն, այս կերպ, հասարակությանը հայտնում է այն, որ պատկանում է այս կամ այն սոցիալական խմբին և կիսում նրան բնորոշ բարոյա-էթիակական նորմերն ու գեղագիտական նախընտրությունները։ Ինտերիերը, ինչպես և հագուստը, հակված է փոխակերպվել նորաձևության միտումներին համապատասխան՝ ընտրելով միայն նորույթի արտաքին հատկանիշներ, և դրա համար էլ կարող է լինեն սոցիալական միմիկրիայի միջոց։

Դրա հետ մեկտեղ, և հագուստում, և ինտերիերում, միշտ կարելի է առանձնացնել տարրեր՝ պայմանավորված անհատական անձնային նախընտրություններով։ Նույնիսկ խիստ պատճառավորված հարսանեկան և թաղման հագուստը պարտադիր ունի անհատական տարբերություններ՝ պայմանավորված ինչպես կոնկրետ իրավիճակով (սոցիալական կարգավիճակ, նյութական դիրք, էթնիկական պատկանելիություն), այնպես էլ անհատի ճաշակով ու ցանկություններով[29]։

Հագուստի պահպանողականությունը(«կոնսերվատիզմը») տարբերվում է ինտերիերի «կոնսերվատիզմից» նաև նրանով, որ հագուստն արտացոլում է ավելի շուտ անձնական բնութագրեր, այսինքն՝ գաղափարական և էթիկական այն հղումը, որն անձը բացահայտ ներկայացնում է շրջապատողներին, և առաջին հերթին, իր ռեֆերենտային խմբին։ Ավելի «ինտիմ» և ավելի քիչ հրապարակային բնույթ ունեցող ինտերիերում այդ հղումներն արտացոլում են առավել խորը անձնային համոզմունքներ և դիրքորոշումներ՝ որոնք կազմում են անշոշափելի «Ես»-ի հիմքը։ Դրա համար էլ սենյակների ձևավորումը սիմվոլիզմի այլ մակարդակ ունի։ Առաջին հերթին, դա վերաբերում է անձնական սենյակներին, որտեղ մարդն անցկացնում է իր «ինտիմ», «անձնական» ժամանակի մեծ մասը։ Այս տեսանկյունից՝ կարելի է խոսել անձնական տարածքի նկատմամբ բնակարանի տարբեր մասերի տարբեր կարգավիճակների մասին, որը պետք է հաշվի առնել նրա վերլուծության ժամանակ։ Հասկանալի է, որ ընդհանուր սենյակները՝ միջանցք, հյուրասենյակ, ճաշասենյակ կրում են տան բոլոր անդամների «անձնային գծերի» հետքը։ Թեև, որպես կանոն, դոմինանտող են տանտերերի նախընտրություններն ու դիրքորոշումները։ Իհարկե, որոշ դեպքերում ընդհանուր սենյակների ինտերիերը կարող է սահմանվել կրտսեր սերնդի նախընտրություններով՝ երբեմն հանգեցնելով միևնույն ինտերիերում տարբեր ոճերի միախառնմանը. այս դեպքում կարելի է խոսել առանձին ընտանիքի սահմաններում տեղի ունեցող մշակութային վերափոխումների գործընթացի «նյութականացման» մասին[29][30][31][32][33]։

Ընտանիքի առանձին անդամների կողմից սենյակների հարդարման առանձնահատկությունների ուսումնասիրումն առաջ է բերում ինտերիերում անձնային տարածքի ներկայացման ևս մի կարևոր հանգամանք՝ անձի բացության/փակության դրսևորում։ Բացության/փակության հատկանիշի արտացոլում է անձնական սենյակներ մուտքի սահմանափակումը ոչ միայն կողմնակի անձանց, այլև ընտանիքի անդամներն։

Իհարկե, ժամանակակից ստանդարտ քաղաքային բնակարաններում ընտանիքի բոլոր անդամների համար մասնավոր հատուկ տարածության առանձնացումը բավական դժվար է։ Ավելին, առանձին սենյակի հնարավորության դեպքում նախընտրությունը տրվում է սովորաբար երեխաներին։ Դրա համար էլ անձնականության առավել վառ դրսևորումներ հայտանաբերվում է հենց երեխաների և դեռահասների անձնական սենյակներում։ Անհատականությունը դրսևորվում է նաև միայնակ մեծահասակների բնակարաններում, ովքեր հետևում են նրան, որպեսզի իրենց տունը չփոփոխվի[31][34][35]։

Անհատի կողմից ստեղծված ինտերիերն արտացոլում է նրա անձնական նախընտրությունները իր ժամանակի նորաձևության ընդհանուր միտումների շրջանակներում։ Նորաձևությանը հետևելը «բավարարում է սոցիալական հենարանի ունենալու պահանջմունքները», քանի որ անհատն, այս կերպ, ցույց տալիս է մի կողմից՝ «դիրքի հավասարում», մյուս կողմից՝ «այդ խմբի առանձնացումը ավելի ցածր դիրք ունեցողներից»։ Դրա հետ մեկտեղ վերակառուցվում է հենց անձի կառուցվածքը, փոփոխվոււմ նրա արժեքային դիրքորոշումները՝ «սոցիալական և միջանձնային կառույցների փոփոխությանը զուգահեռ»[33][36]։

Ինտերիերի ձևավորման վերաբերյալ կարելի է նշել որոշակի պատմական առանձնահատկության մասին։ Օրինակ՝ նախարդյունաբերական դարաշրջանում անձնական ընտրությունը սահմանափակված էր ավանդույթների շրջանակներում և նրա վրա մեծ ազդեցություն էր թողնում հասարակական կարծիքը։ Ինտերիերի ձևավորումը սահմանվում էր սոցիոմշակութային, տարիքային, էթնիկական այս կամ այն խմբի պատկանելիությամբ։

Անձնային տարածքն անձնային փորձի դինամիկ բաղկացուցիչն է, իսկ նրա բնութագրական առանձնահատկությունն այն է, որ զարգանում է պատմության մեջ։ Ընդ որում, հաշվի է առնվում ոչ միայն անձնային պատմությունը որպես սեփական կենսական փորձի համագումար, այլև ազգակցական պատմությունը սոցիումի պատմությունը, որոնք ուղղակիորեն կապված են հիշողության հետ։ Իսկ հիշողությունն, իր հերթին, կարևոր անձնային կենսասոցիալական փոփոխական է, որն օգնում է անհատին՝ կառուցելու իրական կենսական ռազմավարություններ և հարաբերելու դրանք սոցիալական միջավայրի գիտելիքների և նրա կողմից վերագրվող կանոնների հետ, ինչպես նաև և անձնական և ընտանեկան կարգավիճակի հետ։ Այս առումով, հիշողությունն անմիջականորեն հարաբերվում է փորձի հետ՝ թույլ տալով կուտակել ոչ միայն անձնական, այլև նախորդ սերունդների կուտակած գիտելիքները։ Այդ փորձի և նրա սիմվոլիկ ներկայացման նյութական մարմնավորումը կարող են լինել ընտանեկան հուշ առարկաները, որոնք կարևոր տեղ են զբաղեցնում ինտերիերում[37][38][39]։

Յուրաքանչյուր իր, եթե դիտարկենք այն տիրոջ նկատմամբ հարաբերությամբ, անձնապես երանգավորված է, արտացոլում է տվյալ անհատի գեղագիտական նախընտրությունների առանձնահատկությունները, խորհրդանշում նրա ձգտումը՝ ցույց տալու իր պատկանելիությունն այս կամ այն սոցիալական խմբին և, հնարավոր է, նույնիսկ լիդերությունը նրանում։ Դրա հետ մեկտեղ՝ իրը կարող է «հին» լինել՝ նրա հետ հուզական–զգայական փոխազդեցության փորձի տեսանկյունից։ Անձնական և սերնդային հիշողության համատեքստում այսպիսի իրը կարող է ձեռք բերել սիմվոլիկ տարբեր նշանակություններ, դառնալ ընտանեկան հուշ-առարկա և արժեք։ Իրի արժեքայնությունն այս դեպքում պարտադիր չէ համընկնի նրա տիրոջ արժեքների սանդղակի հետ, բայց հենց նրանց փոխազդեցության դեպքում դրսևորվում են անձնային տարածության կարևոր առանձնահատկությունները։ Ավելին, հենց սա է նրա էական որոշ հատկությունների պատճառը[40][41][42]։

Ժամանակակից իրերը նույնպես սիմվոլիկ են և «տեքստ» են ուրիշների, այսինքն՝ միջանձնային հաղորդակցության, այնպես էլ «իր»՝ ինքնահաղորդակցման, համար։ Ժամանակակից ինտերիերն իր զանգվածային ձևերում ձևավորվում է վարքային մոդելների ուժեղ ազդեցության տակ, որոնք սպառողների լայն շրջանակին է հաղորդում նոր սոցիալական շերտը զանգվածային լրատվամիջոցներով, որում ներառված են շոուբիզներսի ներկայացուցիչներ, դերասաններ, մարզիկներ, ինչու չէ նաև քաղաքական գործիչներ և այլն. բոլոր նրանց, որոնց գործունեությունը և հաջողությունը կապված են հրապարակայնության հետ։ Այն բանի հետևանքով, որ սոցիալապես ստրատիֆիկացված հասարակության մեջ այս կամ այն իրերի տիրապետումը անհատի կարգավիճակի ցուցանիշ է, նրա հեղինակության նշան, նկատվում է էլիտայի կյանքի ոճի ընդօրինակման գործընթաց՝ արտացոլելով առավել բարձր սոցիալական խումբ մտնելու ձգտումը[23][43][44][45]։

Ժամանակակից ինտերիերներում արտացոլվում են հետարդյունաբերական հասարակության զարգացման ակտուալ միտումները։ Վերջինիս բնորոշ է սոցիալական դիրքորոշումների մեծ ծավալ, որոնք ներդրվում են զանգվածային մշակույթի և հաղորդակցության միջոցներով՝ ձևավորելով անձնային տարածության յուրահատուկ պատկեր ոչ թե անձնային փորձի, այլ ինֆորմացիոն-գեղարվեստական ֆիկցիայի հիման վրա։ Ժամանակակից ինտերիերը կարելի է դիտարկել որպես ազատորեն хհամակցվող, իր էությամբ խաղային տարածություն։ Ինտերիերի ձևավորումը սեփական պատկերացումների համապատասխան անձի ինքնաիրացման ձևերից մեկն է՝ հասանելի յուրաքանչյուրին առօրյա կյանքում։ Անհատը տան՝ ազատորեն փոխակերպվող տարածությունը, վերածում է յուրահատուկ «խաղային դաշտի», «իր համար թատրոնի», որում հնարավոր է ցանկացած ձևափոխում և ճանապարհորդություն ժամանակի մեջ[46][47][48][49][50][51]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Верлен Б. Общество, действие и пространство/Социологическое обозрение, Том 1, №2, 2001, с. 30.
  2. Чернявская О. С. Социальное простраство: Образ теоретических интерпертаций//Вестник Нижегородского универ. им. Н. И. Лебачевского, 2008, №25, с. 329-335, с. 330.
  3. 3,0 3,1 Бурдье П. Социология социального пространства, М., 2007, с. 50
  4. Bourdieu P. Espace social et pouvoir symbolique. Текстлекции, прочитанной в Университете Сан-Диего в марте 1986 г.
  5. Бурдье П. Структура, габитус, практика // Журнал социологии и социальной антропологии. — Том I, 1998. — № 2. (третья часть «Практического смысла»)
  6. Бурдье, П. Формы капитала /пер. с англ. М. С. Добряковой; Бурдье П. Различение: социальная критика суждения (фрагменты книги) / пер. с фр. О. И. Кирчик // Западная экономическая социология: хрестоматия современной классики. — М.: РОССПЭН, 2004. — 680 с.
  7. Schutz À. Collected Papers, I; The Problem of Social Reality.La Haye, Martinus Nijhoff, s. d. P. 59
  8. О символической власти // Бурдье П. Социология социального пространства. — М.: Институт экспериментальной социологии; СПб.: Алетейя, 2007. — с. 87-96.
  9. Зиммель Г. Большие города и духовная жизнь// Логос, №3-4, 2002
  10. Гофман И. Представление себя другим в повседневной жизни, М., 2000, с. 304.
  11. Goffman E. Asylums: Essays n the Social Situation on Mental Patients and other Inmates. — N.Y., 1961.
  12. Гидденс Э. Устроение общества: Очерк теории структурации. М., Академический проект, 2003, с. 528.
  13. Паченков О. Публичное пространство города перед лицом вызовов современности: Мобильность и «злоупотребление публичностью»// Новое литературное обозрение № 117 (5/2012)
  14. Паченков О. Публичное пространство города перед лицом вызовов современности:Мобильность и «злоупотребление публичностью»// Новое литературное обозрение № 117 (5/2012)
  15. 15,0 15,1 15,2 Ходус Е. Современный город как бриколаж: публично-приватная (ре)территоризация//Philosophy, N8(112), 2014, c. 35-40, c. 36-37.
  16. 16,0 16,1 Бодрийяр Ж. Экстаз коммуникации. Jean Baudrillard. Ecstasy of Communication // The Anti-Aesthetic. Essays on Postmodern Culture / Ed. H. Foster. Port Townsend: Bay Press, 1983. P. 126—133. (Tr. John Johnston)(перевод Д. В. Михель)
  17. Лэнгле А. Person. Экзистенциально-аналитическая теория личности: сб. статей //Альфрид Лэнгле: пер. с нем., вступ. ст. С. В. Кривцовой, М., Генезис, 2005, с . 159.
  18. Мамардашвили М.К. Необходимость себя. Введение в философию. М., 1996.
  19. Слободчиков В.И. Проблемы развития и бытия личности // Развитие личности. 2005. № 2.
  20. Франкл В. Духовность, свобода, ответственность // Психология личности в трудах зарубежных психологов / Сост. и общ. ред. А.А. Реана. СПб., 2000.
  21. Р. Барт. Новый Ситроен // Мифологии. (Tr. A. Lavers. New York: Hill and Wang, 1972, pp. 88-90).
  22. Бодрийяр. La precession des simulacres // Simulacres et simulation. Paris: Galilee, 1981. В английском переводе Simulations. New York: Foreign Arent Serias Semoiterxt(e) Publications, 1983 (Tr.)
  23. 23,0 23,1 23,2 23,3 Нартова-Бочавер С. Психологическое пространство личности. М., Прометей, 2005, с.98
  24. Журавлев А. Купрейченко А. Социально-психологическое пространство личности, М., Институт психологии РАН, 2012, с.13.
  25. Д.Б. Иркин, Т.Д. Шевеленкова. Суверенность психологического пространства личности подростков и ее взаимосвязь с уровнемневротизации и представлениями подростков об их воспитании родителями.2011, № 3.
  26. Выготский Л. С. Проблема возраста //Собр. соч.: В 6 т. М., 1982. Т 4.
  27. Нартова-Бочавер С. К. Человек суверенный: психологическое исследование субъекта в его бытии. − СПб., 2008.
  28. Варга А. Я. «Сепарация. Что это и зачем она нужна?»
  29. 29,0 29,1 29,2 Морозов И. Слепцова. И. Конструирование персонального пространства в контексте социальной (на премере интерьера*)// Журнал социологии и социальной антропологии 10, 2013, том 16, №4 (69), с. 167-183, с. 170.
  30. Бергер П., Лукман Т.Социальное конструирование реальности. Трактат по со-циологии знания. М.: Academia-Центр; Медиум, 1995.
  31. 31,0 31,1 Бартенев И.А., Батажкова В.Н.Русский интерьер XVIII–XIX веков. М.: Сварог и К, 2000.
  32. Демиденко Ю.Б.Интерьер в России: Традиции. Мода. Стиль. СПб.: Аврора, 2000.
  33. 33,0 33,1 Бодрийяр Ж.Система вещей. М.: РУДОМИНО, 1999
  34. Журавлев А.Л., Купрейченко А.Б. Социально-психологическое пространство личности. М.: Институт психологии РАН, 2012.
  35. Щеглова С.Н. «Своя» комната как артефакт молодежной субкультуры// Социологические исследования, 2003, 3, с. 119–122.
  36. Зиммель Г. Мода // Зиммель Г. Избранное, Т. 2, Созерцание жизни. М., Юрист, 1996, с. 268–269.
  37. Беловинский Л.В.Изба и хоромы: Из истории русской повседневности. М.: Проф издат, 2002.
  38. Богданова Н.М.Фотография как инструмент социологического анализа прак-тик конструирования визуальной самопрезентации // Журнал социологии и соци-альной антропологии. 2012. 2. С. 98–113.
  39. Вендина Т.И.Прекрасное и безобразное в русской традиционной духовной культуре // Логический анализ языка. Языки эстетики: Концептуальные поля пре-красного и безобразного / Отв. ред. Н.Д. Арутюнова. М.: Индрик, 2004. С. 143–161.
  40. Козырьков В.П. Социокультурные модели дома // Вестник Нижегородского университета им. Н.И. Лобачевского. Сер. Социальные науки. 2006. 1. С. 219–227.
  41. Ковалева А.И., Луков В.А.Социология молодежи. Теоретические вопросы. М.: Социум, 1998.
  42. Кулакова И.П.История интеллектуального быта и российская традиционная культура: кабинет отца во впечатлениях детства (XVIII – начало ХХ в.) // Какорея: Из истории детства в России и других странах. Сб. статей и материалов. М.; Тверь: Научная книга, 2008
  43. Махлина С.Т.Повседневность в зеркале жилого интерьера. М.: Алетейя, 2012.
  44. Морозов И.А, Слепцова И.С.«Пространство личности» и пространство игры: си-туативный анализ // Ситуативная адекватность. Интерпретация культурных кодов: 2009 / Сост. и общ. ред. В.Ю. Михайлина. Саратов; СПб.: ЛИСКА, 2009. С. 108–139.
  45. Морозов И.А.Кукла в современном обиходе (полевое исследование эволюции статуса вещи) // Актуальные проблемы полевой фольклористики. 2002. Вып. 1. С. 53–68
  46. Моррис Ч.У.Из книги «Значение и означивание»: знаки и действия // Семиоти-ка: антология / Сост. и общ. ред. Ю.С. Степанова. Изд. 2, испр. и доп. М.: Академи-ческий Проект; Екатеринбург: Деловая книга, 2001. С. 45–97, 129–143.
  47. Нуркова В.В.Зеркало с памятью: Феномен фотографии. Культурно-историче-ский анализ. М.: РГГУ, 2006.
  48. Пирс Ч.С.Избранные философские произведения. М.: Логос, 2000.
  49. Разова Е.Л.Дом. Экзистенциальное пространство человека // Vita Cogitans: Альманах молодых философов. Вып. 1. СПб.: Санкт-Петербургское философское общество, 2002. С. 206–220
  50. Разумова И.А.Потаенное знание современной русской семьи. Быт. Фольклор. История. М.: Индрик, 2001.
  51. Слепцова И.С.«Живой» дом: отражение пространства личности в современном интерьере // Традиционная культура. 2011. 2. С. 43–55.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Слепцова И.С.«Живой» дом: отражение пространства личности в современном интерьере // Традиционная культура. 2011. 2. С. 43–55.
  • Соколова Т.М., Орлова К.А.Глазами современников: Русский жилой интерьер первой трети XIX в. Л.: Художник РСФСР, 1982.
  • Стабина Н.Ю.Значение дома как жизненного пространства личности // Вест-ник практической психологии образования. 2010. 1 (22). Январь-март. С. 50–56.
  • Тыдман Л.В.Изба. Дом. Дворец: Жилой интерьер России с 1700 по 1840-е годы. М.: Прогресс-Традиция, 2000.
  • Хейдметс М.Феномен персонализации среды: теоретический анализ // Средо-вые условия групповой деятельности. Таллин: ТПедИ, 1988. С. 7–57.
  • Шкуратова И.П.Личность и ее жизненное пространство // Психология лич-ности. Учебное пособие / Ред. П.Н. Ермаков и В.А. Лабунская. М.: ЭКСМО, 2007. С. 167–184.
  • Шпаковская Л.Л.Общественная ценность антиквариата // Социологический журнал. 2000. 1–2. С. 66–78.
  • Щеглова С.Н.«Своя» комната как артефакт молодежной субкультуры // Социо- логические исследования. 2003. 3. С. 119–122.
  • Эко У.Отсутствующая структура. Введение в семиологию. СПб.: ТОО ТК «Пет-рополис», 1998.
  • Шляков Алексей Владимирович.НАРРАТИВ ДОМА В ПРОСТРАНСТВЕ КУЛЬТУРЫ ОСЕДЛОСТИ И НОМАДНОСТИ. Вестник Кемеровского государственного университета. Выпуск № 2 (58)/ том 2/2014.
  • Арендт, Х. Vita activa, или О деятельной жизни / Х. Арендт; пер. с нем. и англ. В. В. Бибихина; под ред. Д. М. Носова. - СПб.: Алетейя, 2000. - 437 с.
  • Делез, Ж. Что такое философия? / Ж. Делез. - М.: Академический проспект, 2010. - 383 с.
  • Климова, С. В. Дом и мир: проблема приватного и публичного / С. В. Климова.
  • Климова, С. В. Социально-философские аспекты анализа архетипических функций дома / С. В. Климова,
  • Ксенофонт. Домострой // Воспоминания о Сократе. - М.: Наука. Интерпериодика, 1993. - 379 с.
  • Курбанов, М. Г. К истокам социально-экологической реальности: дом и дорога / М. Г. Курбанов // Юг России: экология, развитие. - М.: Камертон, 2008. - № 4.
  • Дэй К. Места, где обитает душа: Архитектура и среда как лечебное средство.-М., 1994.- С.23.
  • Линн Д. Священное пространство: как обустроить мир вокруг себя.- М., 1998.- С.7.
  • Подорога В. Человек без кожи // Ad Marginem’93.-М., 1994.- С.83.Работа выполнена в рамках проекта, поддержанного Министерством образования РФ, грант № Г00-1.1-97.
  • Менегетти, А. Мир образов. Краткое пособие по интерпретации образов и сновидений / А. Менегетти.-М.: ННБФ Онтопсихология, 2008. - 256с.
  • Петрова, М. Образ дома в фольклоре и мифе / М. Петрова // Эстетика сегодня: состояние, перспективы: материалы научной конференции. 20 - 21 октября 1999 г. Тезисы докладов и выступлений. - СПб.: Санкт-Петербургское философское общество, 1999.
  • Разова, Л. Л. Проблематизация концептов Дома и Пути в европейской мысли ХХ века / Л. Л. Разова. -Режим доступа:http ://anthropolo(չաշխատող հղում) gy .ru/ru/texts/razova/wayhome.html
  • Секацкий, А. Прикладная метафизика / А. Секацкий. - СПб.: Амфора, 2005. - 414 с.
  • Андреева Г.М. Социальная психология. — М.: Аспект Пресс, 1996. — 376 с.
  • Гуссерль Э. Логические исследования. Картезианские размышления. Кризис европейских наук и трансцендентальная феноменология. Кризис европейского человечества и философии. Философия как строгая наука. — Мн.: Харвест; М.: ACT, 2000. — 752 с.
  • Климова С.В. Социально-философские аспекты анализа архитипических функций дома. — [Электронный ресурс]. — Режим доступа: http://anthropology.ru/ru/ texts/klimova/function.html.
  • Мамардашвили М.К. Психологическая топология пути. Лекции о Прусте «В поисках утраченного времени». — СПб.: Изд-во ж. «Нева», 1997,568с.
  • Нартова-Бочавер С.К. Человек суверенный: психологическое исследование субъекта в его бытии. — СПб: Питер, 2008. — 400 с.
  • Панина Е.Н. Взаимосвязь суверенности психологического пространства и субъективного благополучия личности. — [Электронный ресурс]. — Режим доступа: http://library.krasu.ru/ft/ft/_articles/0112232.pdf Արխիվացված 2009-11-22 Wayback Machine.