Սոկո (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոկո
Նաև հայտնի է որպեսSoko
Ծնվել էհոկտեմբերի 26, 1985(1985-10-26)[1] (38 տարեկան)
Բորդո
Երկիր Ֆրանսիա
Ժանրերփոփ
Մասնագիտությունդերասանուհի, հեղինակ-կատարող, երգչուհի և կինոդերասանուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլBecause Music
Կայքsokothecat.com
 Soko (singer) Վիքիպահեստում

Ստեֆանի Սոկոլինսկի (ֆր.՝ Stéphanie Sokolinski, հոկտեմբերի 26, 1985(1985-10-26)[1], Բորդո), ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի, որը հանդես է գալիս Սոկո կեղծանվամբ։

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոկոլինսկին ծնվել է Ֆրանսիայի Բորդո քաղաքում։ Նա օգտագործում է Սոկո կեղծանունը վաղ հասակից։ Սոկոլինսկին 16 տարեկան հասակում հեռացել է տնից, դուրս եկել դպրոցից և տեղափոխվել Փարիզ։ Փարիզում նա մեկ տարի շարունակ դերասանական խաղի դասեր է վերցրել Եվա Պաուլից։ Հետո նա մի քանի անգամ վերադարձել է դպրոց, սակայն շուտ հոգնել է և նորից թողել։ Ավելի ուշ նա հայտնվեց մի քանի ֆրանսիական ֆիլմերում և սկսեց երգեր գրել։

Երաժշտական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Դանիայում Սոկոլինսկիի «Ես կսպանեմ նրան» անգլ.՝ "I'll Kill Her" սինգլը դարձավ հիթ, երբ «Սև տղա սկաուտներ» (անգլ.՝ The Black Boy Scouts) ռադիոն սկսեց աջակցել նրան։ Երգը նվաճեց դանիական հիթ շքերթների առաջին հորիզոնականները և թիվ մեկ ռոտացիոն երգն էր ռադիոներում։ Երգը դարձավ հիթ նաև Ավստրալիայում, երբ հնչեց «Թրիփլ Ջ» (անգլ.՝ Triple J) ռադիոյով։ Հետագայում այն 2007 թվականի «Թրիփլ Ջ» ռադիոյի «Ամենաթեժ 100 երգերը» երաժշտական մրցանակաբաշխությունում զբաղեցրեց 9-րդ տեղը։ Երգը նաև հայտնի էր Բելգիայում 2007 թվականի հոկտեմբերին նրա երգը հնչեց Ստելլա Մակարտնիի նորաձևության շոուի ժամանակ։

2007 թվականի վերջին նա մեկնեց Բրիտանիա՝ շրջագայության, երգչուհի M.I.A.-ի հետ։ 2008 թվականի սկզբում նա հանդես եկավ Գերմանիայում «Մեկ կյանք»-ի միջոցով (անգլ.՝ 1LIVE) սկզբում միայն գիշերները, որպես «Մեկ կյանք»-ի երկրորդ պլան, հետագայում մեծ պահանջարկի շնորհիվ ամբողջ օրը։

Սոկոլինսկին ունեցավ մեկ ընդլայնված ինքնաթողարկում և աշխատակցեց «Առաջ» (անգլ.՝ The Go! Team) և «Անկյունային Խանութ» (անգլ.՝ Cornershop) խմբերի հետ։ Երգը հետագայում կոչվեց «Something Makes You Feel Like»: Նա ուներ իր սեփական ձայնագրման ապրանքանիշը, որը կոչվում էր «Փոքրիկ կատու» (անգլ.՝ Babycat) և Ֆրանսիայում համագործակցում էր «Որովհետև երաժշտությունը» (անգլ.՝ Because Music) ձայնագրման ապրանքանիշի հետ։ 2010 թվականին նրա «Ես կսպանեմ նրան» երգը նմուշ ծառայեց Սի Լո Գրինի համար իր «Թափառող փամփուշտներ» (անգլ.՝ Stray Bullets) միքս ձայնագրման համար՝ նույն անունով թրեքի տակ։

2011 թվականին նա Սպայք Ջոնսի հետ համատեղ մի երգ գրեց, որը հնչեց մի կարճամետրած անիմացիոն ֆիլմի ժամանակ (ֆր.՝ Mourir Auprès De Toi)։ Նրա դեբյուտային ալբոմը, որը կոչվեց «Ես մտածեցի թե այլմոլորակային եմ» (անգլ.՝ I Thought I Was An Alien) թողարկվեց 2012 թվականի փետրվարին, ներառելով նաև «Ես մտածեցի թե այլմոլորակային եմ» և «Առաջին սերը երբեք չի մեռնում»(անգլ.՝ "I Thought I Was An Alien", "First Love Never Die") երգերը։

2014 թվականին Սոկոյի «Վաղը մենք կարող ենք մեռած լինել» (անգլ.՝ "We Might Be Dead by Tomorrow")2012 թվականի ալբոմի երգը հնչեց «Առաջին համբույր» (անգլ.՝ "First Kiss") գովազդային վիդեոյում, որը բերեց 63 միլիոն դիտումներ և 100 ամենաթեժ երգերի ցուցատախտակում զբաղեցրեց 9-րդ տեղը։ Նրա 2-րդ ալբոմը՝ «Իմ երազները թելադրում են իմ իրականությունը» (անգլ.՝ "My Dreams Dictate My Reality"), պետք է թողարկվի 2014 թվականին։

Կենդանի կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգչուհի Սոկոյի պրեմիերան Ֆրանկոֆոլիսում 2012 թ-ի հուլիսին:

Սոկոլինսկին վաճառեց իր՝ Սկանդինավիայի, Բրիտանիայի և Ավստրալիայի համերգի բոլոր տոմսերը։ Նա 2008 թվականի վերջին ներկայացավ «Ջրի» (անգլ.՝ Falls Festival)և «Հարավային սահման» (անգլ.՝ the Southbound Festival) փառատոններին, իսկ 2009 թվականի սկզբին «Մայրամուտի ձայներ» (անգլ.՝ Sunset Sounds) փառատոնին։

Սոկոն հանդես է եկել Լոս Անջելեսում՝ Հենրի Ֆոնդաում, Տրուբադորում, Բութլեգ թատրոնում, Սփեյսլենդում և Էկոպլեքսում, որպես աջակցություն Պետե Դոհերթիին, Բեյբիշամբելսին, Քեյթ Նեշին, Նովել Վեգյուին և Ջոնի Բորրելլին։ 2012 թվականի հունիսի 15-ին նա ներկայավցավ Սան Ֆրանցիսկոյի բլրի լանջին։

Որպես կենդանի կատարող նա անկանխատեսել է և երբեք չի օգտագործում հաստատված ցուցակը։ Ամեն շոուի ընթացքում նրա բեք վոկալը կազմված է լինում տարբեր ընկեր-երաժիշտներից։ Մտերիմ և հանգիստ վայրերում Սոկոն երբեմն 3 ժամ ելույթ է ունենում։

Երաժշտական ընդմիջումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հունվարի 19-ին Սոկոլինսկին իր MySpace-ի էջում գրեց, որ դադարեցնում է իր երաժշտական կարիերան և պարզապես «մահանում» է գրելով, որ վախենում է երաժշտությունից և ուզում է վերադառնալ դերասանական արվեստին։ Չնայած Սիեթլում ձայնագրած երկու ալբոմներին, նա չէր ցանկանում թողարկել դրանք։ Նույն տարվա օգոստոսին նա հայտարարեց, որ «վերածնվել» է և գրեց «Ես պատրաստ եմ լավ մարդ լինել» (անգլ.՝ "I'm So Ready to Be a Good Man") երգը, որտեղ նա ասում է.

«Իմ հրեշների հետ ճակատամարտում ես պետք է մեռնեի, որովհետև նրանք մեծ չարիք էին և ես չէի կարող պայքարել...»

Նա հետագայում անդրադարձավ երաժշտության արտադրության ճնշմանը, նախքան կհայտարեր, որ այժմ «նոր սիրտ ունի և պատրաստ է նոր մարդ լինել»։ 2011 թվականի օգոստոսին Սոկոն իր կայք էջում, այնուհետև ֆեյսբուքում և 2012 թվականի օգոստոսի 17-ին Լոս Անջելեսի Բութլեգ թատրոնում հայտարարեց, որ իր առաջին՝ «Ես մտածեցի թե այլմոլորակային եմ» ալբոմը կթողարկվի 2012 թվականի փետրվարի 6-ին։ 2011 թվականի օգոստոսի 1-ին նա իր առաջին «Ոչ տուն, ոչ սեր» անգլ.՝ "No More Home, No More Love" սինգլը և ևս երկու երգ՝ ինչպիսիք էին «Ես մտածեցի թե այլմոլորակային եմ» և «Առաջին սերը երբեք չի մեռնում» (անգլ.՝ "I Thought I Was An Alien" և "First Love Never Die"), թողարկեց YouTube-ում։

Դերասանական Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոկո (Ստեֆանի Սոկոլինսկի) ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի, Մյունխեն Գերմանիա

2010 թվականի փետրվարին Սոկոն նոմինացվել է «Կեսար» մրցանակի համար, որպես ամենախոստումնալց դերասանուհի «Սկզբում» (ֆր.՝ À l'origine) ֆիլմում իր դերի համար։

Ֆիլմագրություն

  • 2003: «Հավանաբար դուք փնտրում եք» ֆր.՝ L'escalier ռեժ. Ֆրեդերիկ Մերմուդ
  • 2006: «Համառները» ֆր.՝ Les Irréductibles ռեժ.Ռենո Բերտրան Renaud Bertrand: «Լյուսի»
  • 2006: «Աղջիկը վերևից։ Ֆրանսիական համբույր» Mes copines ռեժ. Սիլվիա Էյմ։ «Մանոն»
  • 2006: «Տիկին Իռմա» ֆր.՝ Madame Irma ռեժ. Դիդյե Բուրդոն։ «երիտասարդ աշակերտուհի»
  • 2007: «Իմ տեղը արևի տակ» ֆր.՝ Ma place au soleil ռեժ. Էրիկ դե Մոնտալեր։ «Սաբինա»
  • 2007: «Ռինգում» ֆր.՝ Dans les cordes ռեժ. Մաքալի Ռիչարդ Սերանո։ «Սանդրա»
  • 2007: «Իմ կյանքը մի ռոմատիկ կատակերգոոթյուն է» ֆր.՝ Ma vie n'est pas une comédie romantique ռեժ. Մարկ Գիբայա։ «Լիզա»
  • 2009: «Սկզբում» անգլ.՝ In the Beginning (ֆր.՝ À l'origine) ռեժ. Խավիեր Գիանոլլի
  • 2012: «Ավգուստինա» անգլ.՝ Augustine ռեժ. Ալիսա Վինակուր։ «Ավգուստինա»
Ամերիկյան ֆիլմեր
  • 2013: «Էլիանոր Ռիգբիի անհետացումը:Նա» Her ռեժ. Սպայք Ջոնս «Իսաբելլայի ձայնը» անգլ.՝ Voice of Isabella (voice)
Ֆրանսիական հեռուստատեսություն
  • 2002: «Կլառայի ամառը» ֆր.՝ Clara, cet été là ռեժ. Պատրիկ Գռանպիերե։ «Զայա»
  • 2006: «Լուի Պաժ» ֆր.՝ Louis Page (8 սեզոն)։ «Լիդիա»
  • 2006: «Կոմիսար Վալենսը» ֆր.՝ Commissaire Valence (4 սեզոն)։ «Կամիլ Վալենս»
  • 2007: «Չսիրվածները» ֆր.՝ Les Diablesses ռեժ. Հարրի Կլեվեն։ «Էլիանե/Դենիս»

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոկոն բուսակեր է։ Նա բիսեքսուալ է։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ալբոմ Ֆրանս
Շվեյց Բելգ Բելգ
2012 I Thought I Was an Alien 53 74 76 35

EPs[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ալբոմ Ֆրանս
2007 Not Sokute -

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Երգ Ֆրանս
Ավ Դան Շվեյց Բելգ Բելգ ԱՄՆ Ալբոմ
2007 "I'll Kill Her" - - 2 - 3 54* - Not Sokute
2011 "I Thought I Was an Alien" - - - - - - - I Thought I Was an Alien
2012 "First Love Never Die" 130 - - - - 66* -
"We Might Be Dead By Tomorrow" 61 51 - 72 - 39 9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.

Այլ հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոկո (երգչուհի)» հոդվածին։