Սերգիուս Շելկովնիկով
Սերգիուս Շելկովնիկով | |
---|---|
Ծնվել է | 1871 Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 8, 1929 Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Մասնագիտություն | օպերային երգիչ |
Սերգիուս Շելկովնիկով (իսկական անունը՝ Սարգիս Մետաքսյան, 1871, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 8, 1929, Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), հայ օպերային երգիչ (բարիտոն, դրամատիկական տենոր)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1871 թվականին Երևանում։ Երաժշտական կրթությունն ստացել է Ելիզավետպոլում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում։
1904 թվականին Վարշավայի օպերային թատրոնում հանդես է եկել Ռուջերո Լեոնկավալլոյի «Պայացներ» օպերայում, դարձել այդ թատրոնի մեներգիչ, իսկ 1907-1924 թվականներին եղել է թատրոնի տնօրեն։
1927 թվականին դարձել է լեհական «Բագատել» թատրոնի ղեկավար։ Լավագույն դերերգերից են՝ Էսկամիլիո (Ժ. Բիզեի «Կարմեն»), Ժերմոն, Ռիգոլետտո, Ամոնասրո (Ջ. Վերդիի «Տրավիատա», «Ռիգոլետտո», «Աիդա»), կոմս դե Նևերա (Ջ. Մեյերբերի «Հուգենոտներ»), Անջելոտի (Ջ. Պուչչիննիի «Տոսկա») և այլն։
Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։
1924 թվականից հանդես է եկել համերգներով. երգացանկում ընդգրկված են եղել նաև հայկական, վրացական, գնչուական և այլ երգեր։
Մահացել է 1929 թվականի նոյեմբերի 8-ին Վարշավայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |