Ռուսական դրամատիկական թատրոն (Յակուտսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսական դրամատիկական թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՅակուտսկ
Հիմնադրման ամսաթիվ1891
Անվանված էԱլեքսանդր Պուշկին
Կայքгардт.рф և xn--80afe1cl.xn--p1ai

Ա. Պուշկինի անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն, Յակուտիայի առաջին և հնագույն թատրոնը։ Թատրոնը գտնվում է Յակուտսկ քաղաքում, Լենինի պողոտա, 21 հասցեում։

1980 թվականին ռուսական թատրոնին շնորհվել է Պատվո շքանշան, 1998 թվականին ստացել է ակադեմիական կարգավիճակ, իսկ 1999 թվականին կոչվել է Պուշկինի անունով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռավոր Լենայի ափերին բեմադրված սիրողական ներկայացումների մասին հայտնի էր 1833 թվականին հրատարակված Ն. Ս. Շչուկի «Ճանապարհ դեպի Յակուտսկ» գրքի միջոցով (Սանկտ Պետերբուրգ, 1-ին հրատարակություն, 1833)[1]։ 1863 թվականին Յակուտսկում ձևավորվել է երաժշտության և գրականության սիրողական խմբակ։

1890 թվականին ամռանը, Իրկուտսկի գեներալ-մայոր Ա. Գորեմիկինի` Յակուտսկ ժամանման առթիվ սիրողական թատրոնի դերասանները բենադրել են «Չարաճճի» ներկայացումը ըստ Վ. Կռիլովի պիեսի[2]։ 1891 թվականի մայիսի 10-ին հաստատվել է երաժշտության և գրականության սիրողական խմբակի կանոնադրությունը և այդ օրը համարվել է Յակուտիայի ռուսական սիրողական դրամատիկական թատրոնի ծննդյան օրը։ Թատրոնը իր թատերական գործունեությունն սկսել է 1892 թվականի ապրիլի 12-ին, Ա. Օստրովսկու պիեսի բեմադրությամբ։ 20-րդ դարի սկզբին թատրոնում բեմադրվել էր ավելի քան 10 ներկայացում։ 1920 թվականի հունիսի 10ին թատրոնը ազգայնացվել է։ Թատրոնն իր հերթական ձմեռային խաղաշրջանը բացել է 1920 թվականի սեպտեմբերի 15-ին, Մաքսիմ Գորկու «Հատակում» պիեսով։ 50-60-ական թվականներին թատրոնում աշխատել են ՌՍՖՍՀ (Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն) ապագա ժողովրդական արտիստներ Նինա Ալեքսեևնա Կոնստանտինովան և Վալենտին Դմիտրևիչ Անտոնովը։ 1992 թվականին Ռուսական թատրոնի հիմքի վրա հանրապետության մայրաքաղաքում բացվել է Ա. Պ. Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնին կից Վ. Ի. Նեմիրովիչ-Դաչնենկոյի դպրոց-ստուդիայի յակուտսկյան մասնաճյուղը։ 1999 թվականին թատրոնը կրում է Ալեքսանդր Պուշկինի անունը, այս իրադարձության առթիվ թատրոնում տեղադրվել է քանդակագործ Գ. Օրեխովի ստեղծած բրոնզե կիսանդրին։

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական և համաշխարհային դասական գործերը կարևոր տեղ են զբաղեցնում թատրոնի խաղացանկում։ Տարբեր ժամանակներում թատրոնի բեմում բեմադրվել են ներկայացումներ ըստ Լև Տոլստոյի, Ա. Օստրովսկի, Ֆ. Դոստոևսկու, Ուիլյամ Շեքսպիրի, Ֆրիդրիխ Շիլլերի, Ժ. Բ. Մոլիերի, Լոպե դե Վեգայի և այլ հեղինակների ստեղծագործությունների։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին թատրոնը մարդկանց մեջ հավատ է սերմանել ֆաշիզմի դեմ հաղթանակի հանդեպ` բեմադրելով մի շարք ներկայացումներ («Հրամանատար Սուվորով», «Շատ վաղուց», «Ռուս մարդիկ», «Հարձակում» և այլն)։ Հետպատերազմյան տարիներին պատերազմի արձագանքը երկար հնչում էր «Երիտասարդ գվարդիա», «Հրամանատար Զասլոնով» ներկայացումներում։ Այդ շրջանում Ռուսական թատրոնում առաջին անգամ բեմադրվել է յակուտյան հեղինակ, Յակուտիայի Ժողովրդական գրող Դմիտրի Կոնոնովիչ Սիվցևի «Այալ» ներկայացումը։ Նույն ժամանակ թատրոնն առաջին անգամ հանդիսատեսին է ներկայացրել Թենեսի Ուիլյամսի «Օրփեոսն իջնում է դժոխք» ստեղծագործությունը։

90-ական թվականներին թատրոնի խաղացանկում էին Ա. Օստրովսկու, Անտոն Չեխովի, Նիկոլայ Գոգոլի, Մ. Բուլգակովի, Ա.Տոլստոյի, Ուիլյամ Շեքսպիրի, Դ.Գոլսուորսիի, Դ. Օ. Նիլի, Դ. Սելինջերի, Ս. Լոբոզերովի, Ա.Դուդարևի, Ա.Գալինի և ուրիշների ստեղծագործությունները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Страницы истории Русского драматического театра в Якутии от истоков до 1990 — х годов. Новосибирск, изд. «Наука», 2004
  • Т. П. Тишина — Русский театр в Арктике.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Крылова В. К. — Русский драматический театр в Якутии (кандидатская диссертация, 2004)
  2. Страницы истории Русского драматического театра в Якутии от истоков до 1990 — х годов. Новосибирск, изд. «Наука», 2004, с. 12