Ռոբերտ Կոխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Կոխ
RobertKoch cropped.jpg
(մանրէաբան)
Բնագիր ԱԱՀ՝ Heinrich Hermann Robert Koch
Ծննդյան օր՝ դեկտեմբերի 11, 1843
Ծննդավայր՝ Կլաուստալ (Գերմանիա)
Վախճանի օր՝ մայիսի 27, 1910
Վախճանի վայր՝ Բադեն—Բադեն (Գերմանիա)

Ռոբերտ Կոխ (գերմ՝ Heinrich Hermann Robert Koch, ծնվ. 1843, դեկտեմբերի 11, Կլաուստալ, Գերմանիա, մահ. 1910, մայիսի 27, Բադեն—Բադեն, Գերմանիա) — գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը բակտերիաբանության և համաճարակաբանության հիմնադիրն է։

Կոխը 1866 ավարտել է Գյոթինգենի համալսարանը։ 18851891 եղել է Բեռլինի համալսարանի պրոֆեսոր, միաժամանակ՝ Հիգիենայի ինստիտուտի, 1891 — 1904 վարիչ հիվանդությունների ինստիտուտի (հետագայում կոչվել է Կոխի անունով) տնօրեն։ Բացահայտել է վարակիչ հիվանդությունների հարուցիչներ և մշակել դրանց դեմ պայքարի միջոցներ։ Առաջինն է ստացել սիբիրախտի բացիլի մաքուր մանրէախումբը և բացահայտել սպորներ առաջացնելու հատկությունը։ 1882 հայտնաբերել է տուբերկուլյոզի հարուցիչը (Կոխի ցուպիկ)։ 1890 ստացել է տուբերկուլին բակտերիային պատրաստուկը, որն օգտագործել է տուբերկուլոզի բուժման նպատակով։ Ներկայումս պատրաստուկը կիրառվում է միայն ախտորոշիչ նպատակով։ Մշակել է բակտերիաբանական հետազոտությունների, վարակազերծման մի շարք եղանակներ։ 1905 արժանացել է Նոբելյան մրցանակի։

[խմբագրել] Աղբյուրներ

  • Դպրոցական մեծ հանրագիտարան:Գիրք 1,հատոր 1:Երևան 2009, էջ 488
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով