Ռիչարդ Հաքլյույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Հաքլյույթ
անգլ.՝ Richard Hakluyt
Ծնվել է1552[1][2][3][…]
Հերեֆորդ, Արևմտյան Միդլենդս, Անգլիա
Մահացել էնոյեմբերի 23, 1616(1616-11-23)[4] կամ 1616[5]
Լոնդոն, Անգլիայի թագավորություն
ԳերեզմանՎեստմինստերյան աբբայություն
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն և  Անգլիա
ԴավանանքԱնգլիկան եկեղեցի
ՈւղղությունՎերածննդի հումանիզմ
Մասնագիտությունաշխարհագրագետ, գրող, թարգմանիչ, դիվանագետ, պատմաբան, արձակագիր, քահանա և scientific consultant
Հաստատություն(ներ)Օքսֆորդի համալսարան
Պաշտոն(ներ)կապելլան և archdeacon?
Ալմա մատերՔրայսթ Չյորչ և Վեսմինստերի դպրոց
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն և անգլերեն[1]
ՀայրRichard Hakluyt?
Ստորագրություն
Изображение автографа
 Richard Hakluyt Վիքիպահեստում

Ռիչարդ Հաքլյույթ[6], հանդիպում են նաև ազգանվան Հաքլիթ[6], Հաքլութ[7] ձևերը (անգլ.՝ Richard Hakluyt), եղիսաբեթյան դարաշրջանի առավել բեղմնավոր հեղինակներից մեկը։ Եղել է անգլացիների կողմից Հյուսիսային Ամերիկայի գաղութացման եռանդուն գաղափարախոս, աշխարհագրական գիտելիքների անխոնջ հավաքող։ Աշխարհագրական մեծ հայտնագործություններում անգլիացիների ներդրած խոշոր ավանդը հանգամանորեն ներկայացրել է «Ճանապարհորդությունների գիրք» մեծածավալ ժողովածուում (1589, ընդլայնված հրատարակությունը՝ 1598—1600), որտեղ ներառել է անգլիացիների հաղորդումները դեպի արևմուտք ու արևելք՝ դեպի Ամերիկա և Մոսկովիա կատարած ճանապարհորդությունների մասին[8]։ «Բրիտանիկա» հանրագիտարանի բնորոշմամբ՝ այդ երկը «արձակ շարադրված ազգային էպոս է»[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաքլյույթը հինգ տարեկանում որբացել է։ Նրան խնամել է հորեղբոր որդին, ով էլ նրան ուսումի է տվել նախ՝ Վեստմինիստրի դպրոցում, ապա՝ Օքսֆորդի Քրայստչըրչ քոլեջում։ 1583 և 1588 թվականների միջակայքում Հաքլյույթը եղել է Ֆրանսիայում Անգլիայի դեսպան սըր Էդվարդ Ստաֆորդի կապելանն ու քարտուղարը։ Լինելով ձեռնադրված հոգևորական՝ բարձր դիրք է գրավել և կարևոր պաշտոններ վարել Բրիստոլի տաճարում, Վեստմինստերյան աբբայությունում, եղել է Եղիսաբեթ Առաջինի և Հակոբ Առաջինի պետական քարտուղարի՝ Սոլսբերիի 1-ին կոմս Ռոբերտ Սեսիլի կապելանը։ Գլխավորապես նա է նախաձեռնել Վիրջինիան գաղութացնելու արտոնագրերի վերաբերյալ Հակոբ Առաջինին պետիցիա (խնդրագիր) հանձնելու գործընթացը, ինչի արդյունքում 1606 թվականին արտոնագրերը տրվել են լոնդոնյան և պլիմուտյան ընկերություններին (միասին կոչվել են Վիրջինյան ընկերություն)։

1846 թվականին հիմնադրված Հաքլյույթյան ընկերությունը, որը համբավվել է ճանապարհորդությունների և ճանապարհորդների մասին հազվագյուտ և անտիպ երկերի հրատարակությամբ[10], այդպես է անվանվել Ռիչարդ Հաքլյույթի պատվին։ Ընկերությունը նախաձեռնել է նշանավոր աշխարհագրագետի երկերի՝ 14 հատորից բաղկացած ժողովածուի քննական հրատարակությունը Principal Navigations խորագրով, Oxford University Press հրատարակչության համար, Իռլանդիայի ազգային համալսարանի աշխատակից Դենիել Քերիի և Արևելյան Անգլիայի համալսարանի աշխատակից Քլեր Ջովիթի ընդհանուր խմբագրությամբ[11]։

Երկերի ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Divers Voyages Touching the Discoverie of America and the Islands Adjacent unto the Same, Made First of All by Our Englishmen and Afterwards by the Frenchmen and Britons: With Two Mappes Annexed Hereunto, առաջին անգամ հրատարակվել է 1582 թվականին Լոնդոնում։
  • A Particuler Discourse Concerninge the Greate Necessitie and Manifolde Commodyties That Are Like to Growe to This Realme of Englande by the Westerne Discoueries Lately Attempted, 1584.
  • The Principall Navigations, Voiages, and Discoveries of the English Nation: Made by Sea or Over Land to the Most Remote and Farthest Distant Quarters of the Earth at Any Time within the Compasse of These 1500 Years, Լոնդոն, 1589 թ.
  • The Principal Navigations, Voiages, Traffiques and Discoueries of the English Nation, Made by Sea or Overland... at Any Time Within the Compasse of these 1500-1600 Yeeres.
  • Voyages and Discoveries: Sir Anthony Shirley. Լոնդոն

Ռիչարդ Հաքլյույթը նաև ֆրանսերենից և իսպաներենից անգլերեն է թարգմանել նշանավոր ճանապարհորդներ Ժակ Կարտիեի, Ռենե Գուլեն դը Լոդոնիերի, Պեդրո Մարտիր դե Անգլերիա, Անտոնիո Գալվանոյի, Էռնանդո դե Սոտոյի ճանապարհորդությունների մասին երկերը։

Ռիչարդ Հաքլյույթի մահից հետո Սեմյուել Փրչեսը նրա ձեռագրերի հիման վրա կազմել ու հրատարակել է Hakluytus Posthumus գիրքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  3. Kinney A. F. Hakluyt, Richard (1552-1616), British geographer and anthologist of travel literature // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1602051
  4. SNAC — 2010.
  5. Library of the World's Best Literature / C. D. Warner — 1897.
  6. 6,0 6,1 Макаров В. С. (2012 թ․ սեպտեմբերի 12). ««Основные плавания… английской нации»: новое издание». «Современники Шекспира: Электронное научное издание» (around-shake.ru). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.
  7. Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 150
  8. «Discovery of Muscovy by Richard Hakluyt — Project Gutenberg». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 29-ին.
  9. «Richard Hakluyt (British geographer)» (անգլերեն).
  10. «History and Objectives of the Hakluyt Society». Hakluyt Society. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 13-ին.
  11. «The Hakluyt Edition Project». The Hakluyt Edition Project. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանը
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Հաքլյույթ» հոդվածին։