Ռեգինա Պաչինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեգինա Պաչինի
Բնօրինակ անունպորտ.՝ Regina Isabel Luisa Pacini Quintero de Alvear
Ի ծնե անունպորտ.՝ Regina Isabel Luisa Pacini Quintero
Ծնվել էհունվարի 6, 1871(1871-01-06)[1]
Լիսաբոն, Պորտուգալիա
ԵրկիրԱրգենտինա,  Պորտուգալիայի թագավորություն և  Պորտուգալիա
Մահացել էսեպտեմբերի 18, 1965(1965-09-18)[1] (94 տարեկան)
Բուենոս Այրես, Արգենտինա
ԳերեզմանՌեկոլետա գերեզմանատուն
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱմուսինMarcelo Torcuato de Alvear?
Պարգևներ
 Regina Pacini Վիքիպահեստում
Regina Pacini
Ռեգինա Պաչինին և Տորկվատո դե Ալվեարը Casa del Teatro կատարած այցի ժամանակ

Ռեգինա Պաչինի (Regina Isabel Luisa Pacini Quintero հունվարի 6, 1871(1871-01-06)[1], Լիսաբոն, Պորտուգալիա - սեպտեմբերի 18, 1965(1965-09-18)[1], Բուենոս Այրես, Արգենտինա), օպերային անվանի երգչուհի, քնարական սոպրանո, եղել է Արգենտինայի Հանրապետության առաջին տիկին, հայտնի մարդասեր, բարերար

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեգինա Պաչինին ծնվել է 1871 թվականի հունվարի 6-ին, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։ Հայրը օպերային երգիչ, ծագումով իտալացի Պիետրո Պաչինին[2] էր, որն այդ ժամանակ ղեկավարում էր Լիսաբոնի Սան Կառլոս թատրոնը, մայրը՝ իսպանուհի Ֆելիսա Քինտերոն։ Ռեգինան երաժշտական կրթություն ստացել է Փարիզում, Մաթիլդա Մարկեզիի հետ, որը հետագայում դարձավ օպերային համբավավոր երգչուհի։ Պաչինիի առաջնելույթը տեղի է ունեցել 1888 թվականին. Լիսաբոնի թատրոնում նա հանդես է եկել Բելլինիի «Սոնամբուլա» օպերայում՝ կատարելով Ամինայի դերերգը։ Հաջողությունն ուղեկցել է երգչուհուն ինչպես այդ, այնպես էլ հետագա ելույթների ժամանակ. Լիսաբոնի թատրոնի բեմում նա շարունակել է հանդես գալ մինչև 1904 թվականը։ 1889 թվականին հյուրախաղային ելույթներ է ունեցել Միլանում, Պալերմոյում, Լոնդոնում։ Դրանից տասը տարի անց հյուրախաղերի է մեկնել Լատինական Ամերիկա, մեծ հաջողությամբ ելույթներ ունեցել Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի Teatro Solís-ում և Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի Teatro Politeama-ում, որտեղ էլ հենց ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ Արգենտինայի Հանրապետության ապագա նախագահ Մարսելո Տորկվատո դե Ալվեարի հետ, ով հետևել է նրա ելույթներին աշխարհի տարբեր թատրոններում, մի քանի տարի «հետապնդել» արտիստուհուն, մինչև որ ստացել է նրա համաձայնությունը։ Լոնդոնի նշանավոր Քովենթ Գարդենում Ռեգինան եղել է հանճարեղ Էնրիկո Կարուզոյի խաղընկերը:Քսաներորդ դարասկզբին էլ երգել է իտալական մի շարք թատրոններում (Հռոմում , Ֆլորենցիայում, Նեապոլի Սան Կառլո, Միլանի համբավավոր Լա Սկալա օպերային թատրոններում[3])): Հիշարժան ելույթներ է ունեցել նաև Մադրիդի արքայական, Վարշավայի և Սանկտ Պետերբուրգի օպերային թատրոններում։ 1907 թվականին, երբ հասել էր իր արտիստական կարիերայի գագաթնակետին, Ռեգինան ամուսնացել է Մարսելո Տորկվատո դե Ալվաորի հետ, թողել է բեմը և իրեն նվիրել բարեգործության՝ թե՛ ժամանակակիցների և թե՛ հետնորդների հիշողության մեջ մնալով որպես լավագույն առաջին տիկին և մեծ մարդասեր-բարերար։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ամուսնական զույգը, ապրելով Փարիզում, աչքի է ընկել բարեգործություններով և արժանացել ֆրանսիական կառավարական բարձրագույն պարգևի՝ «Պատվո լեգեոն» շքանշանի։ 1938 թվականին Ալվեարը Բուենոս Այրեսում, Միլանի Casa Verdi-ի նմանությամբ, հիմնադրել է Casa del Teatro-ն՝ չորսուկես տասնյակ սենյակներ ունեցող հարազատ մի օջախ դերասանների և ընդհանրապես թատրոնի մարդկանց համար։ Casa del Teatro-ում մի մասնաբաժին հատկացվել էր Ռեգինային, որոշ սենյակներ էլ տրամադրվել էին երկու ոչ մեծ թանգարաններին։

Վախճանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեգինա Պաչինին մահացել է 94 տարեկան հասակում՝ 1965 թվականի սեպտեմբերի 18-ն։ Նա իր ամբողջ կարողությունը կտակել է ի նպաստ բարեգործական նախագծերի իրականացման։ Ի հիշատակ տաղանդավոր արտիստուհու և մեծ մարդասեր-բարերարի՝ նրա անունով են կոչել Արգենտինայի Ռիո Ներո պրովինցիայի քաղաքներից մեկը՝ Վիլլա Ռեգինան, ինչպես նաև՝ բանուկ փողոցներ արգենտինական մի շարք քաղաքներում[4]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ana Maria Cabrera, Regina y Marcelo: un duetto de amor. Editorial Sudamericana, 2001. 9500720043
  • Ovidio Lagos, La pasión de un aristócrata : Regina Pacini y Marcelo T. de Alvear Emecé Editores, 1993. 9500413043

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. http://www.ovidiolagos.com/alvearpacini.html Արխիվացված 2011-07-15 Wayback Machine |titolo= Ovidio Lagos Escritor |sito= Ovidio Lagos Writter}}
  3. |titolo=Pacini Regina|url=http://hosting.operissimo.com/triboni/exec?method=com.operissimo.artist.webDisplay&id=ffcyoieagxaaaaabegqk&xsl=webDisplay&searchStr=regina%20pacini%7Cdata=7(չաշխատող հղում) gennaio 2014|sito=Operissimo.com|lingua=de}}
  4. http://buenos-aires.idoneos.com/index.php/Calles_de_Puerto_Madero#Regina_Pacini_de_Alvear |titolo= La Mujer En Las Calles De Puerto Madero}}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեգինա Պաչինի» հոդվածին։