Ջեֆ Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեֆ Մանուկյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էնոյեմբերի 24, 1953(1953-11-24)
Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ[1]
Երկիր ԱՄՆ
Մահացել էհուլիսի 10, 2021(2021-07-10)[2] (67 տարեկան)
Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ
Մասնագիտությունկոմպոզիտոր և դիրիժոր
Գործիքներդաշնամուր

Ջեֆ Մանուկյան (անգլ.՝ Jeff Manookian, նոյեմբերի 24, 1953(1953-11-24), Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ[1] - հուլիսի 10, 2021(2021-07-10)[2], Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ), ամերիկահայ դաշնակահար, կոմպոզիտոր և դիրիժոր Սոլթ Լեյք Սիթիից (Յուտա)[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեֆ Մանուկյանը 2017 թվականին առաջին մրցանակն է բաժանել Դաշնամուրի ուսուցիչների համաշխարհային ասոցիացիայի կազմակերպած դաշնակահարների միջազգային մրցույթում[5]։ Նա եղել է Բրիգհամ Յանգ համալսարանի Barlow Endowment[6][7], Աբրահամյան լարային քառյակի և Արվեստների ազգային հիմնադրամի[8] բիզնես գործընկերը։

Մանուկյանը եղել է Տուկումանի (Արգենտինա, 10 տարի[9]), Intermountain Classical Orchestra-ի (Սոլթ Լեյք Սիթի, Յուտա), Յուտայի համալսարանի ամառային գեղարվեստական նվագախմբի[10], Վեսթմինսթերի կամերային նվագախմբի (Սոլթ Լեյք Սիթի, Յուտա) երաժշտական տնօրեն և Յուտայի հռետորական ընկերության (ԱՄՆ) գեղարվեստական ղեկավար[11]։

Մանուկյանի երաժշտությունը հնչել է Քենեդիի կենտրոնում (ուղիղ հեռարձակվել է համացանցով)։ Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը (Բոստոնի սիմֆոնիկ դահլիճում և Պրահայի «Դվորժակ» սրահում), Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային օպերային թատրոնի նվագախումբը և երգչախումբը, «Սերենադ» կամերային նվագախումբը, Լաս Վեգասի համալսարանի երաժշտական ընկերությունը, Փասադենայի, Յուտայի, Քարսոն Սիթի (Նևադա), Ամերիկյան արևմտյան, Սոլթ Լեյք Սիթիի սիմֆոնիկ նվագախմբերը, Վեսթմինսթերի կամերային նվագախումբը, «Բարտոկ» անսամբլը (Սանտյագո, Չիլի), դաշնակահար Գրանտ Յոհանեսենը և բազմաթիվ մենակատարներ Մանուկյանի ստեղծագործությունները ներառել են իրենց համերգային երգացանկերում[3]։

Մանուկյանի մի քանի ստեղծագործություններ թողարկել են Warmer Brothers Publications, Feature Films for Families և Windsor Editions հրատարակչությունները։ Մանուկյանի ստեղծագործությունները կարելի է լսել Albany Records, 4-Tay Records, MMC Recordings, Tantara և MAF Excel լեյբլներում[3]։

Որպես դաշնակահար Ջեֆ Մանուկյանը մենակատար է եղել Ֆիլիպինների ֆիլհարմոնիայի, Մեքսիկայի պետական սիմֆոնիկ, Բոլիվիայի ազգային սիմֆոնիկ և այլ նվագախմբերի հետ։ Նա հանդես է եկել մի քանի երկրների ազգային հեռուստաընկերություններով և նկարահանվել է Liberace Show-ում, Mike Douglas Show-ում, Joe Franklin Show-ում և Ted Mack Amateur Hour-ում։ Մանուկյանը, որպես դաշնակահարների Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթող, հանդես է եկել Նյու Յորքի Մերկին Հոլում, Քենեդիի կենտրոնում, Primeira Semana de Musica das Americas-ում (Սան Պաուլու, Բրազիլիա), Bösendorfer Saal-ում (Վիեննա, Ավստրիա) և այլուր[3]։

Մանուկյանը որպես հրավիրյալ դիրիժոր ղեկավարել է Փասադենայի սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային օպերայի նվագախումբը և երգչախումբը, «Սերենադ» կամերային նվագախումբը, Լաս Վեգասի համալսարանի երաժշտական ընկերության նվագախումբը և այլն[3]։

Ջեֆ Մանուկյանը վախճանվել է 2021 թվականի հուլիսի 21-ին արյան քաղցկեղից[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Carnegie Hall linked open data — 2017.
  2. 2,0 2,1 2,2 American Conductor Jeff Manookian Has Died, Aged 67
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Jeff Manookian,Requiem Survey.
  4. «Salt Lake Symphony Guest Artist: Jeff Manookian». Salt Lake Symphony website. Salt Lake Symphony. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 20-ին.
  5. «9th World Piano Conference (catalog)» (PDF). Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  6. «1999 Annual Report». Barlow Endowment for Music Composition. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  7. «2005 Annual Report». Barlow Endowment for Music Composition. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  8. «Salt Lake Symphony Guest Artist: Jeff Manookian». Salt Lake City Symphony. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  9. «Antes de regresar a su país Jeff Manookian brindará un concierto». radiotucuman.com (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
  10. Michael Herman. «American Symphonies: A Discography of CDs and LPs» (PDF). MusicWeb International. էջ 93. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
  11. Musical America: International directory of the performing arts. United States: Primedia Information. 2004. էջ 364. ISBN 9781891131387.
  12. Channel, The Violin (2021 թ․ հուլիսի 16). «American Conductor Jeff Manookian Has Died, Aged 67». The World's Leading Classical Music News Source. Est 2009. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]