Պորտալ:Հին Արևելք/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հին Արևելք, Մերձավոր և Միջին Արևելքի, Հարավային և Արևելյան Ասիայի, Հյուսիսային և Հյուսիս-Արևելյան Աֆրիկայի երկրների ընդհանուր անվանումը, որը վերաբերում է ստրկատիրության ծագման ու գոյության շրջանին (մ.թ.ա. 4-1-ին հազարամյակներ)։ Հին Արևելքի հնագույն հասարակությունները սկզբնավորվել են մ.թ ա. 5-4 հազարամյակներում Նեղոսի հովտում (Եգիպտոս), Եփրատի ու Տիգրիսի ավազանում(ՄիջագետքՇումերը և Աքքադը Միջագետքի հնագույն պետություններից են։ Եգիպտոսում մշակվել է հիերոգլիֆ (մեհենագիր) գիրը, շումերները ստեղծել են սեպագիրը, նրանցից փոխառել են սեմական ցեղերը՝ աքքադացիները, որը հետագայում զարգացրել են Բաբելոնում և Ասորեստանում։ Նույն սեպագիրն իրենց լեզուներին են հարմարեցրել խեթերը, խուռիները, էլամցիները և ուրարտացիները, օգտվել են նաև քանանացիները, ուգարիթի քաղաքացիները։ Ուգարիթցիները մշակել են հնագույն տառային գրությունը, որն ընդունել են արամեացիները, եբրայեցիները և այլ ժողովուրդներ։ Սեպագիրն օգտագործել են նաև հին պարսիկները։ Մ.թ.ա. 2-1 հազարամյակներում քաղաքակրթության բարձր մակարդակի են հասել նաև Հնդկաստանի՝ Ինդոս-Գանգեսի ավազանի և Չինաստանի՝ Հուանհե-Յանցզի ավազանի ժողովուրդները։ Մինչև հիերոգլիֆների և սեպագրերի վերծանումը (13-րդ դար) Հին Արևելքի մասին պատկերացումները հիմնված էին գերազանցապես Աստվածաշնչի, մասամբ էլ հին հունական, պատմագրության տվյալների վրա։ Անհայտ էին մնում Հին Արևելքի հիմնական հասարակությունները, նրանց պատմությունն ու մշակույթը։ (մանրամասն...)