Պյատրաս Աուշտրյավիչյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյատրաս Աուշտրյավիչյուս
 
Կուսակցություն՝ Liberal and Centre Union? և Liberal Movement?
Կրթություն՝ Վիլնյուսի համալսարան, Լիտվայի գիտությունների ակադեմաի և Հուվերի ինստիտուտ
Մասնագիտություն՝ տնտեսագետ, դիվանագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 16, 1963(1963-05-16) (60 տարեկան)
Ծննդավայր Juodšiliai, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Լիտվա
 
Կայք՝ austrevicius.lt
 
Պարգևներ
Պատվո շքանշան «Վաստակի համար» 2-րդ աստիճանի շքանշան (Ուկրաինա) «Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա)[1] և Մեծ Իշխան Գեդիմինասի Շքանշանի ղեկավար

Պյատրաս Աուշտրյավիչյուս (լիտ.՝ Petras Auštrevičius, մայիսի 16, 1963(1963-05-16), Juodšiliai, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի պետական և քաղաքական գործիչ, դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին ավարտել է Վիլնյուսի № 39 միջնակարգ դպրոցը (այժմ՝ Նաույինինկայի միջնակարգ դպրոց)։ 1986 թվականին ավարտել է Վիլնյուսի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։

1986-1991 թվականներին եղել է Գիտությունների ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի ասիստենտ։ 1988-1991 թվականներին՝ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտ։

Մինչ անկախության հռչակումը, Լիտվայի արտաքին գործերի նախարարությունում անցել է ծառայության ավագ մասնագետի պաշտոնում, ավելի ուշ դարձել Լիտվայի ԱԳՆ առաջին քարտուղար։ 1992 թվականին ուսանել է ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի Հուվերի ինստիտուտում։

Վերապատրաստումից հետո նշանակվել է Հյուսիսային երկրների արտաքին գործերի նախարարության դեպարտամենտում։ Ֆինլանդիայում նա հիմնել է Լիտվայի դեսպանատուն։ 1994 թվականին՝ 31 տարեկան հասակում, զբաղեցնելով Ֆինլանդիայում Լիտվայի դեսպանի պաշտոնը, դարձել է Լիտվայի ամենաերիտասարդ դեսպանը։

1998 թվականին նշանակվել է Լիտվայի վարչապետի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական։ Ստեղծել է Եվրոպական կոմիտե և դարձել ԵՄ-ին Լիտվայի անդամակցության համակարգողը։

1999 թվականից աշխատել է որպես կառավարության կանցլեր, մեկ տարի անց վերադարձել է Լիտվայի ԱԳՆ և նշանակվել հատուկ հանձնարարություններով դեսպան։

2001 թվականից՝ կառավարությանն առընթեր Եվրոպական կոմիտեի գլխավոր տնօրեն և Եվրոպական Միությանը Լիտվայի անդամակցության հարցով գլխավոր բանակցող։

2003-2004 թվականներին դասավանդել է Վիլնյուսի համալսարանի Միջազգային հարաբերությունների և քաղաքական գիտությունների ինստիտուտում։

2004 թվականին նշանակվել է Լիտվայի կառավարության ԵՄ հարցերով փոխկանցլեր։

2004 թվականին մասնակցել է Լիտվայի նախագահական ընտրություններին։ Հանդես է եկել որպես անկախ թեկնածու և ընտրությունների արդյունքներով զբաղեցրել 3-րդ տեղը։

2004-2014 թվականներին եղել է Լիտվայի Հանրապետության Սեյմի պատգամավոր։ Աշխատել է Եվրոպական հարցերով կոմիտեի անդամ, իսկ 2005-2008 թվականներին եղել է այդ կոմիտեի նախագահի տեղակալ։ Եղել է Իգնալինի ատոմային էլեկտրակայանի և ՆԱՏՕ-ի գործերով հանձնաժողովների արտաքին գործերի կոմիտեի անդամ։ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Սեյմի պատվիրակության անդամ և Ավստրիայի Հանրապետության միջխորհրդարանական կապերի խմբի նախագահ։

2013-2014 թվականներին՝ Սեյմի նախագահի տեղակալ։

Լիտվայի լիբերալ շարժման համահիմնադիրներից մեկը, իսկ 2006-2008 թվականներին՝ այդ կուսակցության նախագահ։

2014 թվականից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր է։

Խոսում է անգլերեն և ռուսերեն,սովորում՝ ֆրանսերեն։

2015 թվականին հացադուլ է հայտարարել՝ իր կարծիքով Նադեժդա Սավչենկոյի անօրինական բանտարկության դեմ որպես բողոք[2]։ Հացադուլը ոչ մի արդյունք չի տվել և շուտով դադարեցրել է։ 2015 թվականի հուլիսին մի խումբ պատգամավորների կազմում առաջադրել էր Բորիս Նեմցովի թեկնածությունը՝ Անդրեյ Սախարովի անվան մրցանակի համար[3]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեծ իշխան Գյադիմինաս Լիտովսկու շքանշանի հրամանատար (2003 թվական),
  • ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Լիտվայի անդամակցության հուշամեդալ (2004 թվական),
  • Հուշամեդալ Մինդաուգաս թագավորի թագադրման 750-ամյակի կապակցությամբ (2003 թվական),
  • «Արժանիքների համար» 3-րդ աստիճանի շքանշան (Ուկրաինա, 2015 թվականի օգոստոսի 21)՝ ուկրաինական պետության միջազգային հեղինակության ամրապնդման, նրա պատմական ժառանգության և ժամանակակից նվաճումների հանրահռչակման և Ուկրաինայի անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ ծանրակշիռ անձնական ներդրման համար[4],
  • Պատվո շքանշան (Վրաստան, 2014 թվական)[5],
  • Ֆինլանդիայի (1998 թվական) և Ֆրանսիայի (2003 թվական) շքանշաններ,
  • Սուրբ Վլադիմիրի II աստիճանի շքանշան[6]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Petras Auštrevičius Rinkos ekonomika ir valstybės reguliavimas. — Vilnius: Balticum, 1990.
  • Petras Auštrevičius Šiuolaikinių ekonomikos terminų enciklopedinis žodynas. — Vilnius: Lietuvos laisvosios rinkos institutas, Lietuvos komersantas, 1991.
  • Petras Auštrevičius Lithuania’s Road to the European Union: Unification of Europe and Lithuania’s EU Accession Negotiation. — Vilnius: Eugrimas, 2005.
  • Petras Auštrevičius The Accession Story – The EU from Fifteen to Twenty-five Countries. — 2007.

Ընտանիք, հոբբի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոբբին դասական երաժշտությունն է և սպորտը։

Կինը՝ Գինտարեն (լիտ.՝ Gintarė) տնտեսագետ է։ Որդիների անուներն են Վայնիուս և Վիտենիս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյատրաս Աուշտրյավիչյուս» հոդվածին։