Լիտվայի գիտությունների ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիտվայի գիտությունների ակադեմիա
Տեսակգիտությունների ակադեմիա և ազգային ակադեմիա
Հիմնադրված է1941
ԱնդամակցությունՄիջազգային գիտական խորհուրդ[1], InterAcademy Partnership[2], Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[3] և Բոլոր եվրոպական ակադեմիաներ[4]
Երկիր Լիտվա[5]
ՏեղագրությունՎիլնյուս
Կայքlma.lt/en
Լիտվայի գիտությունների ակադեմիա (Լիտվա)##
Լիտվայի գիտությունների ակադեմիա (Լիտվա)
Լիտվայի գիտությունների ակադեմիա, Լիտվա
 Lithuanian Academy of Sciences Վիքիպահեստում

Լիտվայի գիտությունների ակադեմիա (լիտ.՝ Lietuvos mokslų akademija LMA), առաջատար գիտական հաստատություն Լիտվայում։ Հիմնադրվել է 1941 թվականին որպես Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գիտությունների Ակադեմիա (լիտ.՝ Lietuvos TSR Mokslų akademija), ինքնավար, պետական սուբսիդավորմամբ ստեղծված գիտական խորհրդատվական մարմին Լիտվայի ԽՍՀ-ում։ Վերակազմավորվել է 1991 թվականին՝ համաձայն Լիտվայի Հանրապետության Բարձրագույն կրթության և հետազոտության մասին օրենքի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գիտությունների ակադեմիան հիմնադրվել է 1941 թվականի փետրվարի 16-ին Վիլնյուսում։ 1990 թվականին անվանափոխվել և դարձել է Լիտվայի Գիտությունների ակադեմիա։ Ըստ Ակադեմիայի կանոնակարգի այն կարող է ներառել 40 ակադեմիկոսներ, 60 թղթակից անդամներ, 50 փորձագետներ, անսահմանափակ թվով արտասահմանյան փորձագետներ։

Ակադեմիայի առաջին նախագահն է եղել Վինցաս Կրևեն, նրան հաջորդել են Միկոլաս Բիրժիշկան, Վլադաս Յուրգուտիսը, Յուոզաս Մատուլիսը, Յուրաս Պոժելան, Բենեդիկտաս Յուոդկան, Զենոնաս Ռոկուս Ռուդզիկասը։ 2009 թվականի ապրիլի 21-ի Ակադեմիայի ընդհանուր ժողովի ժամանակ ակադեմիայի նախագահ է ընտրվել մասնագիտությամբ կենսաքիմիկոս Վալդեմարաս Ռազումասը [6][7]:

Գիտությունների ակադեմիան գիտական, մշակութային, տնտեսական, ճարտարագիտական, տեխնոլոգիական, շրջակա միջավայրի և առողջության հարցերով անկախ փորձագետ և խորհրդատու է։ Համարվում է մի շարք գիտական կազմակերպությունների և հիմնադրամների հիմնադիր, թողարկում է գիտական աշխատանքներ, ամսագրեր, բարձրագույն ուսումնական հաստատությունների համար պատրաստում դասագրքեր։ Ակադեմիայում կազմակերպվում են լիտվական և միջազգային գիտաժողովներ, դասախոսություններ, ցուցահանդեսներ և հանդիպումներ գիտնականների հետ։

Գիտությունների ակադեմիան ներդրել է 15 գիտական մրցանակներ։ Այն նպաստում է երիտասարդ գիտնականների և ուսանողների գիտական գործունեությանը. տարեկան մրցանակներ են հանձնվում 10 երիտասարդ գիտնականների և 15 բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողների։

Ակադեմիան ունի հինգ բաժին՝

  • Հումանիտար և սոցիալական գիտությունների բաժին
  • Քիմիական, ֆիզիկական և մաթեմատիկական գիտությունների բաժին
  • Կենսաբանության, բժշկագիտության և երկրաբանական գիտության բաժին
  • Գյուղատնտեսության և անտառային տնտեսության բաժին
  • Տեխնիկական գիտությունների բաժին

Շենքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիայի շենքը տեղեկայված է Վիլնյուսի կենտրոնում. հիմնական ճակատային հատվածը Գեդիմինա փողոցի վրա է (Gedimino pr. 3), հետևի ճակատային հատվածը՝ Տիլտո փողոցի։ Շենքը կառուցվել է ըստ ճարտարապետ Միխայիլ Պրոզորովի նախագծի 1906-1909 թվականներին՝ որպես ռուսական պետական բանկի մասնաճյուղ։

Նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վինցաս Կրևե-Միցկյավիչուս, 1941
  • Միկոլաս Բիրժիշկա, 1941-1942
  • Վլադաս Յուրգուտիս, 1942-1943
  • Վինցաս Միկոլայտիս-Պուտինաս, 1943-1944
  • Յոզաս Մատուլիս, 1946-1984
  • Յուրաս Պոժելա, 1984-1992
  • Յոդկա Բենեդիկտաս, 1992-2003
  • Զենոնաս Ռոկաս Ռուդզիկաս 2003-2009
  • Վալդեմարաս Ռազումաս, 2009

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://council.science/members/online-directory/
  2. https://www.interacademies.org/network/member-academies
  3. https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
  4. https://allea.org/members
  5. Funder Registrydoi:10.13039/501100008523
  6. Gražvydas Kantvydas. (2009 m. gegužės 7 d.). «Naujasis prezidentas lengvo rytojaus nežada». Mokslo Lietuva (լիտվերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին.
  7. «Valdemaras Razumas». Kas yra kas Lietuvoje 2009 (լիտվերեն). UAB "Neolitas". Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին. {{cite web}}: Invalid |url-status=unknown-host (օգնություն)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիտվայի գիտությունների ակադեմիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 213