Պերսևսն ու Անդրոմեդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերսևսն ու Անդրոմեդան
տեսակգեղանկար
նկարիչՏիցիան[1]
տարի1550[2][3]
բարձրություն183,3 սանտիմետր[1]
լայնություն199,3 սանտիմետր[1]
ստեղծման վայրՎենետիկ
ստեղծման երկիր Վենետիկի հանրապետություն
ժանրդիցաբանական գեղանկարչություն[1]
նյություղաներկ և կտավ
գտնվում էՈւոլեսի հավաքածու[4]
հավաքածուՈւոլեսի հավաքածու[1]
սեփականատերՋուլի Կաստելնաու[5], Ֆիլիպ II Հաբսբուրգ[6], Antonio Pérez?[6], Pompeo Leoni?[6], Անտոնիս վան Դեյք[6][3], Մերի Ռութվեն[3][6], Sir John Wittewrong, 1st Baronet?[6][3], Algernon Percy, 10th Earl of Northumberland?[6], Louis Hesselin?[6][3], Louis Phélypeaux, seigneur de La Vrillière?[6], Balthazar Phélypeaux de Châteauneuf?[6][3], Louis Alexandre, Count of Toulouse?[6][3], Philippe, Duke of Orléans?[3], Louis d'Orléans, Duke of Orléans?[3], Louis Philippe II, Duke of Orléans?[6][3], Édouard de Walckiers?[6][3], François Louis Jean-Joseph de Laborde de Méréville?[6][3], Michael Bryan?[6][3], Gregory Osborne Page-Turner?[6][3] և Francis Seymour-Conway, 3rd Marquess of Hertford?[5]
պատվիրատուՖիլիպ II Հաբսբուրգ[3]
հիմնական թեմաՊերսևս և Անդրոմեդա
մասն էPoesie?
https://www.wga.hu/frames-e.html?/html/t/tiziano/08b/6perseus.html կայք
Ծանոթագրություններ
 Perseus and Andromeda by Titian Վիքիպահեստում

Պերսևսն ու Անդրոմեդան (իտալ.՝ Perseo e Andromeda), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ Տիցիանի նկարը, վրձնված 1554-1556 թվականներին, առասպելական թեմաներով նկարների շարքում, որոնք հայտնի են որպես «poesie» (պոեզիա) և նախատեսված են եղել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II Հաբսբուրգի համար։ Նկարների թեմաները փոխառված են եղել հռոմեացի պոետ Պուբլիուս Օվիդիուս Նասոյի «Մետամորֆոզներ» վիպեգրությունից, այս նկարի դեպքում փոխառությունը եղել է IV գրքի 663-752 էջից[7]։ Այս շարքի բոլոր կտավներում պատկերված են եղել մերկ կանայք։ «Պերսևսն ու Անդրոմեդան» նկարը այժմ պահպանվում է Լոնդոնի Ուոլեսի հավաքածուում։

Նկարված է յուղաներկով, կտավի վրա, 175×189,5 սմ չափսերով։ Հավանական է, որ նկարը 1605 թվականին գնահատվել է «վնասված», իսկ հետագայում ստացել է լրացուցիչ վնասվածքներ, ինչպես նաև` ենթադրաբար, կտրատվել է եղել բոլոր կողմերից։ Ուսումնական հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել են կոմպոզիցիայի ստեղծման համար անսովոր մեծ թվով փոփոխություններ[8]։

Նկարում պատկերված է Պերսևսը, որն օդում թռչելով փորձում է սպանել ծովային հրեշին, որը հայտնվել է ծովափնյա ժայռին շղթայված Անդրոմեդային սպանելու նպատակով[9]։

Նկարը երկար է ճանապարհորդել․ վրձնված լինելով Վենետիկում` այն տեղափոխվել է ժամանակակից Բելգիայի տարածք, այնուհետև ուղարկվել է Իսպանիա, Իտալիա, Անգլիա և Ֆրանսիա և վերջում նորից վերադարձել է Անգլիա։

Սյուժե և աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անդրոմիդային ազատող Պերսևսը», Պիեռո դի Կոզիմոյի նկարը, մոտ․ 1510 թվական, Ուֆֆիցի, նույն թեմայով նկարված նկարներից մեկը

Հունական դիցաբանության մեջ Եթովպիայի թագավորությունը կառավարում էր գեղեցիկ, բայց փառամոլ թագուհի Կասիոպեան։ Նա պնդում էր, որ իր և իր աղջկա՝ Անդրոմեդայի գեղեցկությունը գերազանցում է ծովերի աստված Պոսեյդոնի աղջիկների՝ ներեուհիների գեղեցկությանը։ Երբ հավերժահարսերը լսում են նրա հավակնությունների մասին, բողոքով ներկայանում են իրենց հորը, որը վրեժխնդիր լինելու համար կանչում է Կետին կամ ծովային հրեշին, որպեսզի նա, ավերելով Եթովպիայի ափը, վտանգի տակ դնի Կասիոպեայի թագավորությունը։ Ամոնի պատգամախոսի խորհրդով թագուհին և իր ամուսնը՝ Կեփևսը, որոշում են իրենց դուստր Անդրոմեդային զոհաբերել հրեշին[9]։ Պերսևսը, վերադառնալով Մեդուզա Գորգոնայի գլխի համար կատարած ճամփորդությունից, սպանում է հրեշին և փրկում Անդրոմեդային, որին հետագայում կնության է առնում[9]։

Տիցիանը բավականին ուշադիր է հետևել Օվիդիուսին, չնայած հավանական է, որ նրա` լատիներենի իմացությունը վատ էր, և նկարիչը հիմնականում օգտվում էր իտալերեն մի քանի պարզ տարբերակներից, որից և նա ընտրել է սյուժեներ իր կտավների համար։ Այս հանգամանքը կարող է բացատրել կտավի և լատիներեն բնօրինակ սյուժեի որոշ տարբերությունները, չնայած Տիցիանը կարող էր ազատ մեկնաբանել պատմությունը։ Ըստ Օվիդիուսի, Անդրոմեդայի ծնողները մոտ են իրադարձությանը, իսկ այստեղ նրանք հավանաբար գտնվում են քաղաքի հակառակ ափին։ Անդրոմեդան գտնվում է խեցեների և կորալների հետևում։ Կորալը հիշատակվում է Օվիդիոսի կողմից, սակայն որպես պատմության ավելի ուշ փուլում Մեդուզայի գանգուրներից ձևավորված երևույթ։ Օվիդիուսը Անդրոմեդաին նկարագրում է որպես արձանին նմանվող և լացող աղջիկ․ Տիցիանի նկարագրությունը համապատասխանում է վերջինիս[9]։ Պերսևսը իր կոր սուրը ստացել է Մերկուրիից, իսկ վահանը` Միներվայից։ Ինչպես Մերկուրին, այնպես էլ Պերսևը կրում է թևավոր կոշիկներ և սաղավարտ[10]։

Առաջ են քաշվել տարբեր ենթադրություններ վիզուալ աղբյուրների մասին, որոնցով Տիցիանին կարող էր կողմնորոշվել իր աշխատանքներում։ Դրանց վերաբերվում են բավականին կոպիտ փորագրություններ ծառերի վրա, որոնք պատկերվել են Օվիդիուսի տարբեր հրատարակություններում, առանձին դասական ռելիեֆներ, ինչպես նաև` Միքելանջելոյի` հարության առած Քրիստոսի լայնորեն հայտնի նկարը, որը պահվում է Բրիտանական թանգարանում։ Գրքերի նկարազարդումներում Պերսևսը ամենուր նկարված է թևավոր սաղավարտով, ինչպես Մերկուրին, որի համար չկա բառացի հիմնավորում, և ձեռքին ունի փոքրիկ վահան[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]