Պարզատումար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարզատումար, տոմար, տոնացույց, տարեցույց, օրացույց, եկեղեցական տոնացույցի պարզ ու համառոտ ձեռնարկ։ Հայկական ձեռագրերում հանդիպում են 2 ձևի Պարզատումարներ՝ աղյուսակային և պարզ, արձակ շարադրանքով։ Այն գործնական նշանակություն ունեցող, երբեմն էլ սնոտիապաշտությանն առնչվող աշխարհիկ բնույթի նյութերի ժողովածու է, որի խորագիրը պայմանավորված է գրքի սկզբում զետեղված տոնացույցի անվանումով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին Պարզատումարը տպագրել է Հակոբ Մեղապարտը 1513 թվականին Վենետիկում։ Տիտղթ-ին՝ «այս է պարզ այտումար հայոց»։ Տոնացույցից բացի՝ Պարզատումարում կան նաև եղանակի փոփոխությունների, բերքատվության, երկրաշարժերի և հիվանդությունների գուշակություններ, երազահան, մարմնախաղաց։ Բաղկացած է 8 մամուլից, վերջին մամուլը՝ 3 թերթից, համարակալված են միայն մամուլները և յուրաքանչյուր մամուլի առաջին 3 թերթերը, ընդամենը՝ 59 թերթ (118 էջ, 8օ, 11 x 6,5 սմ)։ Պարզատումարն ունի 2 զարդ՝ Է մամուլի 8-րդ էջում՝ կարմիր, և 10-րդում՝ սև, նաև զարդագրեր։ Բնագրի վերջում պարանանիշն է, հիշագրեր չունի, տպագրությունը՝ երկգույն՝ Ուրբաթագրքի տառերով։ Պահպանվել է Հակոբ Մեղապարտի տպագրած Պարզատումարի 9 օրինակ. 2-ը՝ Վիեննայի Մխիթարյան, 1-ը՝ Երուսաղեմի մատենադարաններում են, 1-ը՝ Հայաստանի ազգային գրադարանում, 1-ը՝ Հայաստանի պետական պատկերասրահի թանգարանում, 1-ը՝ Մյունխենի պետական, 1-ը՝ Օքսֆորդի համալսարանի Բոդլեյան գրադարաններում։

Երկրորդ անգամ տպագրել է Աբգար Դպիր Թոխաթեցին 1565 թվականին Վենետիկում։ Ճակատին՝ «Խառնայ. փնթուր տումարի. գեղեցիկ եւ պիտանի»։ Տպագրված է մեկ թերթի վրա (56 x 46 սմ)։ Էջը զարդարված է 2 պատկերով. մեկում Հռոմի Պիոս 4-րդ պապը 3 կարդինալների՝ Բոռոմեոսի, Մերանոսի ու Ամալիոսի և եպիսկոպոս Աղեքսանդրի ներկայությամբ (անունները տպագրված են լատիներեն) ընդունում է Աբգարին և նրա որդուն՝ Սուլթանշահին, որոնք տպագրության թույլտվություն են խնդրում։ Նշված է նաև նկարի փորագրության թվականը՝ 1565 թվական։

Մյուս պատկերում Վենետիկի դոժը՝ «Երելեմոն թուճը», ընդունում է Աբգարին՝ խորհրդականների ներկայությամբ։ Պարզատումարն ունի զարդեր և զարդագրեր, գեղեցիկ են Խ, Հ, Թ զարդագրերը։ Էջը շրջափակված է գծազարդով։ Տպագրությունն Աբգարի Սաղմոսարանի տառերով է։ Վերնագրի տակ տոմարական բացատրություն է՝ տարվա օրերի և Լուսնի մասին։ Ունի նաև աղյուսակ, որի տակ նույնպես կան տոմարական բացատրություններ, և հիշատակարան՝ էջի ներքևի ձախակողմյան լուսանցքում։ Այս օրացույցից հայտնի է միայն 1 օրինակ, որը 1910 թվականին հայտնաբերել է Միլանի Ամբրոսյան մատենադարանի վարիչ Դ. Ա. Ռատտին։

Պարզատումար տպագրվել է նաև՝ 1568 թվականին Կ. Պոլսում՝ Աբգար Դպիր Թոխաթեցու տպարանում (208 էջ, 8o, 14 x 10 սմ)։

1584 թվականին Հռոմում՝ Դոմինիցի Բազաեի տպարանում՝ Հովհաննես Տերզնցու և Սուլթանշահի աշխատասիրությամբ։ Տիտղթ-ին՝ «Տօմար Գրիգորիեանն յաւիտենական որ եղ եւ իշխանութեամբ...» (111 էջ, 17 x 11 սմ)։

1647 թվականին Նոր Ջուղայում՝ Սուրբ Ամենափրկիչ վանքի տպարանում։ Տպագրիչ՝ Հովհաննես Ջուղայեցի։ Տիտղթ-ին՝ «Գիրք տումարաց որ եւ Պարզատումար կոչի...» (84 էջ, 9 x 6,2 սմ)։

1668 թվականին Ամստերդամում՝ Սուրբ Էջմիածնի և Սուրբ Սարգսի տպարանում։ Տպագրիչ՝ Ոսկան Երևանցի։ Տիտղթ-ին՝ «Տօմարաց գիրք։ Հայոց Հռօմայեցւոց և Պարզատօմար...» (296 էջ, 8օ, 9,5 x 5,8 սմ)։

1668 թվականին Ամստերդամում՝ առանց տպարանի հիշատակության։ Տիտղթին՝ նույնը (238 էջ, 8օ)։ Այս հրատարակչությունը նույն թվականի Ամստերդամի նախորդ տպագրությունից տարբերվում է էջերի քանակով, շարվածքով և զարդերով։

1669 թվականին Ամստերդամում (2 անգամ)։ Տպագրիչ՝ Ոսկան Երևանցի։ Տիտղթին՝ «Տօնացոյց տէրունական տօնից...» (273 էջ, 12օ, 9,8 x 6 սմ)։

1671-1672 թվականներին Լիվոռնոյում՝ առանց տպարանի հիշատակության։ Թարգմանությունը՝ Հովհաննես Հոլով Կոստանդնուպոլսեցու։ Տիտղթ-ին՝ «Տարեցոյց Գրիգորեան...» (263 էջ, 8օ)։

1673 թվականին Մարսելում՝ Սուրբ Էջմիածնի և Սուրբ Սարգսի տպարանում։ Տպագրիչ՝ Ոսկան Երևանցի։ Տիտղթ-ին՝ «Գրկուկ կարեւոր հանապազորդէան...» (80 էջ, 8օ)։

1676 թվականին նույն տպարանում (96 էջ, 8օ, 7,4 x 5 սմ)։ 1677 թվականին նույն տպարանում։ Տպագրիչ՝ Սողոմոն Լևոնյան (96 էջ, 8օ, 7,9 x 5,5 սմ)։

1678 թվականին Վենետիկում՝ Միքելանջելո Բարբոնիի տպարանում։ 1685 թվականին նույն տպարանում։ Տիտղթ-ին՝ «Գիրգ տօմարաց։ Հայոց, Ազարիայի, եւ հռոմայեցւոց. ընդ որս եւ Պարզատօմար, լուսնացոյ…» (237 էջ, 8օ, 8 x 5,5 սմ)։

1688 թվականին Վենետիկում ՝ առանց տպարանի հիշատակության։ Տիտղթ-ին՝ «Տօմարաց գիրք։ Հայոց, հռոմայեցւոց եւ Պարզատօմար...»։

1695 թվականին Վենետիկում՝ Անտոնի Բորտոլիի տպարանում։ Տպակից է Սաղմոսարանի (78 էջ, 12,5 x 7,5 սմ)։ 1696 թվականին նույն տպարանում։ Տիտղթ-ին՝ «Տօմարաց գիրք։ Հայոց հռօմայեցւոց եւ Պարզատօմար...» (336 էջ, 8օ, 8,7 x 6 սմ)։

1699 թվականին Կ. Պոլսում՝ առանց տպարանի հիշատակության։ Տիտղթ-ին՝ նույնը (288 էջ, 8օ)։

1701-1702 թվականներին Կ. Պոլսում՝ Սարգիս Դպիրի տպարանում։ Տիտղթ-ին՝ «Տօնացոյց եւ Աւետարանացոյց...» (392 էջ, 8օ, 11,3 x 6,8 սմ)։

1701 թվականին Լիվոռնոյում՝ «Պարզատումար հռօմէական»։ Հավանաբար Սուրբ Էջմիածնի և Սուրբ Սարգսի տպարանում։

1702 թվականին Կ. Պոլսում՝ առանց տպարանի հիշատակության։ Տիտղթ-ին՝ «Տօմարաց գիրք։ Հայոց, հռօմայեցւոց եւ Պարզատօմար...» (276 էջ, 8օ)։

1703 թվականին Կ. Պոլսում՝ Աստվածատուր Դպիր Կոստանդնուպոլսեցու տպարանում՝ առանց տպագրության թվականի հիշատակության։ Տիտղթ-ին՝ «Տօնացոյց տէրունական տօնից...» (288 էջ, 8օ, 12,5 x 7,5 սմ)։

1707-1708 թվականներին Կ. Պոլսում՝ Սարգիս Դպիրի տպարանում։ Տիտղթ-ին՝ «Տօմարաց գիրք։ Հայոց, հռօմայեցւոց, եւ Լուսնացոյց եւ Պարզատօմար...» (352 էջ, 11 x 8 սմ)։ 1709 թվականին նույն տպարանում։ Տիտղթ-ին՝ «Գրգուկ կարեւոր հանապազորդեան...» (148 էջ, 8օ)։

1714 թվականին Ամստերդամում՝ Ղուկաս Վանանդեցու տպարանում։ Տիտղթ-ին՝ «Պարզատօմար ի վերայ Ազարիայի ամսոցն կարգեալ...» (79 էջ, 8օ, 9,5 x 6 սմ)։

1718 թվականին Կ. Պոլսում՝ «Ի թաղն Պեկօղլի» տպարանում։ Տիտղթ-ին՝ «Գիրք տօմարաց։ Հայոց, հռօմայեցւոց եւ Պարզատօմար...» (272 էջ, 8օ)։

1720 թվականին Կ. Պոլսում՝ Սարգիս Դպիրի տպարանում։ Տիտղթ-ին՝ «Աստուած բարերար. քո անբաւ կարողութեամբդ...» (408 էջ, 8օ, 12,4 x 7 սմ)։

1721 թվականին Կ. Պոլսում՝ Գրիգոր Մարզվանեցու տպարանում։ Տիտղթ-ին՝ «Գիրք Տօմարաց։ Հայոց, հռօմայեցւոց եւ Պարզատօմար…» (264 էջ, 8օ)։

1722 թվականին Կ. Պոլսում՝ Աստվածատուր Դպիր Կոստանդնուպոլսեցու տպարանում։ Տիտղթ-ին՝ «Տօնացոյց եւ Աւետարանացոյց...» (360 էջ, 8օ, 12,8 x 7,8 սմ)։

1725 թվականին նույն տպարանում։ Տիտղթ-ին՝ «Տօնացոյց եւ Աւետարանացոյց…» (384 էջ, 8օ, 12,3 x 7,5 սմ)։

1725-1726 թվականներին նույն տպարանում։ Տիտղթ-ին՝ «Գիրք տօմարաց։ Հայոց, հռօմայեցւոց եւ Պարզատօմար...» (304 էջ, 8օ, 12,3 x 7,4 սմ)։

1735 թվականին Կ. Պոլսում՝ Աբրահամ Թրակիացու տպարանում։ Տիտղթ-ն ընկած է (308 էջ, 8օ, 12 x 7 սմ)։ 1738 թվականին նույն տպարանում։ Տիտղթ-ին՝ «Գիրք տօմարաց։ Հայոց եւ հռօմայեցւոց…» (446 էջ, 8օ, 8,7 x 5,8 սմ)։

1740 թվականին Կ. Պոլսում՝ Աստվածատուր Դպիր Կոստանդնուպոլսեցու տպարանում։ Տպակից է Ղուկաս Վանանդեցու «Ի ըզբօսանս Հայկազունեաց» երկին։ Տիտղթ-ին՝ «Բուն տօմար Հայոց եւ հռօմայեցւոց։ Նաև Պարզատօմար...» (414 էջ, 8օ, 12,2 x 7,4 սմ)։ 1740 թվականին նույն տպարանում։ Տիտղթ-ին՝ «Տօնացոյց եւ Աւետարանացոյց...» (465 էջ, 8օ, 12,8 x 7,5 սմ)։

1748 թվականին Վենետիկում՝ Անտոնի Բորտոլիի տպարանում։ Բաղկացած է 3 գրքից. Ա–ի տիտղթ-ին՝ «Նախ. պարունակի աստ շրջանն մշտնջենաւոր՝ տարեկան զեկուցմանց...», Բ-ին՝ «Տօմար կարճառօտ այսինքն։ Համառօտութիւն հնոյ Տօմարին...», Գ-ին՝ «Համառօտ գրգուկ իմն։ Վասն նախասահմանութեան, զոր արար ըստ խնդրոյ ոմանց բանասիրաց...» (216 էջ, 12օ, 11 x 6 սմ)։

1756 թվականին Կ. Պոլսում՝ Հովհաննես Աստվածատրյանի տպարանում։ Տպակից է Ղուկաս Վանանդեցու «Ի զբօսանս Հայկազունեաց» երկին (417 էջ, 16օ, 12,4 x 7,4 սմ)։

1758 թվականին Վենետիկում՝ Անտոնի Բորտոլիի տպարանում։ Կազմող՝ Հակոբոս Չամչյան։ Տիտղթ-ին՝ «Օրացոյց վասն առաջիկայ ամի տեառն 1758 ին. եւ Հայոց թուականին ՌՄԷ ին...» (36 էջ)։

Հակոբոս Չամչյանի կազմած Պարզատումարը վերահրատարակվել է Վենետիկում՝ նույն տպարանում 1759 թվականին (44 էջ), 1760 թվականին, 1761 թվականին (երկուսն էլ՝ 48 էջ), 1762 թվականին, 1763 թվականին (երկուսն էլ՝ 47 էջ), 1767-1773 թվականներին (յոթն էլ՝ 46 էջ), ինչպես նաև 1764 թվականին՝ Ֆրանչիսկոս Ստեփանյանի տպարանում (48 էջ), Ստեֆանո Օռլանդոյի տպարանում 1765 թվականին և 1766 թվականին, Դեմետրիոս Թեոդոսիուի տպարանում՝ 1774 թվականին (երեքն էլ՝ 46 էջ), 1775 թվականին և 1776 թվականին (երկուսն էլ՝ 47 էջ), 1777 թվականին՝ առանց տպարանի հիշատակության։

1760 թվականին Կոստանդնուպոլսի Պոլսումառանց տպարանի հիշատակության։ Տիտղթ-ին՝ «Վասն առաջակայ տարւոյս. յորում է թուական Փրկչին մերոյ 1761…»։

1760 թվականին՝ առանց տպագրության վայրի և տպարանի հիշատակության։ Տիտղթ-ին՝ «Բուն տօմար Հայօց...» (124 էջ, 8օ, 12, 2 x 7,5 սմ)։

1774-1775 թվականներին Էջմիածնում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տպարանում՝ 2 հատորով։ Կազմող և լրացնող՝ Սիմեոն Երևանցու։ Տիտղթ-ին՝ «Տօնացոյց։ Նախապէս կարգեալ եւ սահմանեալ սրբոյն Սահակայ Պարթևի…» (564 էջ, 8օ, 12,3 x 7 սմ, 327-ից՝ հ. 2)։

1776 թվականին Կ. Պոլսում՝ Բարսեղ Սեբաստացու տպարանում։ Կազմող՝ Մատթեոս Դպիր Պալատեցի։ Տիտղթ-ին՝ «Տետրակ Տօնացուցի, որ ցուցանէ զՏօնս, զՊահս եւ զԿիւրակէս...»: Վերահրատարակվել է 1777 թվականին նույն տպարանում, 1778 թվականին՝ առանց տպարանի հիշատակության։

1778 թվականին Վենետիկում՝ Դեմետրիոս Թեոդոսիուի տպարանում։ Կազմող՝ Սուքիաս Աղամալյան (60 էջ)։ Վերահրատարակվել է 1779 թվականին նույն տպարանում (51 էջ)։

1778 թվականին Կ. Պոլսում՝ Հովհաննեսի և Պողոսի տպարանում։ Տիտղթ-ին՝ «Տետրակ Տօնացուցի, որ ցուցանէ զկարգեցեալ տօնս...»։

1778 թվականին Տրիեստում՝ Մխիթարյան տպարանում։ Տիտղթ-ին՝ «Տօնացոյց տարեկան ըստ նոր տոմարին…» (74 էջ, 15,7 x 9,3 սմ)։

1780 թվականին Վենետիկում՝ Դեմետրիոս Թեոդոսիուի տպարանում։ Կազմող՝ Աղեքսանդր Ինճիճյան (52 էջ)։ Աղեքսանդր Ինճիճյանի կազմած Պարզատումարը վերահրատարակվել է նույն տպարանում 1781-1784 թվականներին (չորսն էլ՝ 48 էջ), Վենետիկում՝ Պիետրո Վալվազիանիի տպարանում՝ 1785-ին (48 էջ, 12օ, 10,2 x 6 սմ) և 1786 թվականին (47 էջ, 12օ, 9,8 x 5,8 սմ), 1788 թվականին՝ առանց տպարանի հիշատակության (48 էջ, 12օ, 11,7 x 6 սմ), Սուրբ Ղազարի տպարանում՝ 1789 թվականին (47 էջ, 12օ, 10,6 x 5,8 սմ), 1790 թվականին (48 էջ, 12օ, 10,8 x 6 սմ), 1791 թվականին (48 էջ, 8օ, 10,8 x 6 սմ), 1792 թվականին (48 էջ, 12օ, 10,6 x 6 սմ), 1793 թվականին (44 էջ, 12օ, 10 x 6 սմ)։

1781 թվականին Կ. Պոլսում՝ Ստեփանոս Պետրոսյանի տպարանում (60 էջ)։

1782 թվականին Վենետիկում՝ Դեմետրիոս Թեոդոսիուի տպարանում։ Տիտղթ-ին՝ «Տօնացոյց եւ աւետարանացոյց…» (320 էջ, 8օ, 9,4 x 5,8 սմ)։

1785 թվականին Վենետիկում՝ Պիետրո Վալվազիանիի տպարանում։ Տպակից է «Սպասաւորութիւն սրբոյ պատարագի» գրքի (167 էջ)։

1785 թվականին Կ. Պոլսում՝ Հովհաննեսի և Պողոսի տպարանում։ Տիտղթ-ին՝ «Գիրք որ կոչի Տօնացոյց...» (437 էջ, 8օ, 12,5 x 7,4 սմ)։

1786 թվականին Վենետիկում՝ Ջիովաննի Պիացոյի տպարանում։ Հեղինակ՝ Մխիթար Սեբաստացի։ Տիտղթ-ին՝ «Տօմար կարճառօտ այսինքն։ Համառօտութիւն հնոյ տօմարին հռօմայեցւոց...» (32 էջ, 8օ, 14 x 8,8 սմ)։

1786 թվականին Սանկտ Պետերբուրգում՝ Գրիգոր Խալդարյանի տպարանում։ Տպակից է «Աւետարան ճաշու»-ին։ Ա տիտղթ-ին՝ «Աւետարան ճաշու...», Բ-ին՝ «Տօնացոյց երկրորդ հատոր, որ է քանօն եւ կառավարիչ առաջնոյ հատորին...» (341 էջ, 4օ, 20,2 x 13,2 սմ)։ 1786 թվականին նույն տպարանում։ Տիտղթ-ին՝ «Տարեցոյց եւ օրացոյց ամի Տեառն մերոյ 1786...»։

1787 թվականին Վենետիկում՝ Ջիովաննի Պիացոյի տպարանում։ Տիտղթ-ին՝ «Օրացոյց վասն նահանջ ամի տեառն 1788...» (48 էջ, 12օ, 12 x 6 սմ)։

1789 թվականին Կ. Պոլսում՝ Ստեփանոս Պետրոսյանի տպարանում։ Տիտղթ-ին՝ «Բուն տօմար Հայոց եւ հռօմայեցւոյ։ Նա եւ Պարզատօմար...»։ Տպակից է Ղուկաս Վանանդեցու «Ի ըզբօսանս Հայկազունեաց» երկին (454 էջ, 8օ, 12 x 7 սմ)։

1792 թվականին Կ. Պոլսում՝ Հովհաննեսի և Պողոսի տպարանում։ Հեղինակ՝ Հակոբ Չերեզյան։ Տիտղթ-ին՝ «Օրացոյց տարւոյս որ ըստ ամի Տեառն մերոյ եւ Փրկչի՝ է թիւն, 1792 եւ ըստ մերոյս հնոյ տօմարի՝ է թիւն, ռմխա» (47 էջ, 12օ, 10,5 x 6 սմ)։

1792 թվականին Նոր Նախիջևանում՝ Սուրբ Խաչ վանքի տպարանում։ Ա տիտղթ-ին՝ «Տարեցոյց եւ օրացոյց....», Բ-ին՝ նույնը (56 էջ, 8օ, 12 x 6,5 սմ)։ Վերահրատարակվել է 1793 թվականին նույն տպարանում (57 էջ, 16օ, 10 x 6 սմ)։

1794 թվականին Վենետիկում՝ Սուրբ Ղազարի տպարանում։ Կազմող՝ Խաչատուր Սյուրմելյան։ Տիտղթ-ին՝ «Օրացոյց ամի տեառն 1795. եւ հայոց թուականիս, ռմխդ…» (48 էջ, 6օ, 10,2 x 6 սմ)։ Վերահրատարակվել է նույն տպարանում՝ 1798 թվականին (48 էջ, 12օ, 10,1 x 6 սմ) և 1799 թվականին (48 էջ, 12օ, 10,2 x 6 սմ)։

1795 թվականին նույն տպարանում։ Կազմող՝ Մատթեոս Մաղաքյան։ Տիտղթ-ին՝ «Օրացոյց նահանջ ամի տեառն 1796. եւ հայոց թուականիս, ռմխե...» (47 էջ, 12օ, 10,3 x 6 սմ)։ Վերահրատարակվել է նույն տպարանում 1796 թվականին (47 էջ, 12օ, 10 x 6 սմ) և 1797 թվականին (48 էջ, 12օ, 10 x 6 սմ), նաև 1800 թվականին Վենետիկում՝ առանց տպարանի հիշատակության (48 էջ)։

1795 թվականին Կ. Պոլսում՝ Պողոս Հովհաննիսյանի տպարանում։ Տիտղթ-ին՝ «Բուն տօմար Հայոց եւ հռօմայեցւոց։ Պարզատօմար…» (445 էջ, 8օ, 12,5 x 7,3 սմ)։

1797 թվականին Աստրախանում՝ Հովսեփ Արղությանի տպարանում։ Ա տիտղթ-ին՝ «Տարեցոյց եւ օրացոյց…», Բ-ին՝ նույնը (48 էջ, 12օ, 10 x 6 սմ)։

1799-1802 թվականներին Կ. Պոլսում՝ Պողոս Հովհաննիսյանի տպարանում։ Տիտղթին՝ «Տօնացոյց։ Նախապէս կարգեալ եւ սահմանեալ սրբոյն Սահակայ Պարթեւի…» (551 էջ, 8օ, 12,3 x 7,2 սմ)։

Կա նաև անթվակիր հնատիպ Պարզատումարներ։ Տիտղթ-ին՝ «Պարզատօմար ըստ հռովմայեցւոց», հիշատակարանը՝ «Արդ որ հանդիպիք ի սմա վայելելով, եւ կամ օրինակելով, յիշեցէք զմատակարար սրբակրողս եւ զսահմանեալ զհարկեւոր եւ պիդական ի պէտս վաջառականաց, զանապատցի Մկրտիչս Միրզաղուլենց, որ եմ որդի Աղամիրի»։

1801 թվականից հետո Պարզատումարներ տպագրվել են՝ 1803 թվականին, 1818 թվականին, 1827 թվականին, 1828 թվականին, 1831 թվականին, 1834 թվականին, 1850 թվականին, 1870 թվականին, 1873 թվականին (Կոմունիստական պարտիա, Սրապյան տպարան), 1807 թվականին (Վենետիկ, Սուրբ Ղազարի տպարան), 1835 թվականին, 1868 թվականին, 1870 թվականին, 1890 թվականին, 1891 թվականին, 1900 թվականին, 1906 թվականին (Վաղարշապատ, Սուրբ Էջմիածնի տպարան), 1849 թվականին, 1854 թվականին (Կոմունիստական պարտիա, Հովհաննես Մյուհենտիսյանի տպարան), 1868 թվականին (հատոր 1-2), 1892-1899 թվականներին (Թ., Մարկիանոս Ռոտինյանի տպարան), 1868 թվականին, 1915 թվականին (Երուսաղեմ, Սուրբ Հակոբյանց տպարան), 1893 թվականին, 1894 թվականին, 1896-1900 թվականներին (Կոմունիստական պարտիա, Նշան Պերպերյանի տպարան), 1895 թվականին (Կոմունիստական պարտիա, Գարեգին Պաղտատլյանի տպարան), 1901-1920 թվականներին (Վենետիկ, Մխիթարյան տպարան), 1914 թվականին և 1916 թվականին (Թ., Նվարդ Աղանյանի տպարան), 1925 թվականին (Թ., առաջին տպարան) և այլն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բադալան Հ., Հայոց տոմարի պատմություն, Ե., 1976։
  • Աղայան Է., Ակնարկներ հայոց տոմարների պատմության, Ե., 1986։
  • Չուգաս­զյան Բ., Պարզատումարի տպագրության թվականը, «ԲՄ», № 14, 1984:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։