Պալացցո Վենեցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալացցո Վենեցիա
Palazzo Venezia
Palazzo Venezia
Ժամանակակից կարգավիճակ`Ազգային թանգարան
Երկիր`Իտալիա Իտալիա, Հռոմ
Ճարտարապետական ոճ`վերածննդի ճարտարապետություն
Հիմնող`Պիետրո Բարբո
Ճարտարապետ`Լեոն Բատիստա Ալբերտի,
Ֆրանչեսկո դել Բորգո
Կառուցման
ժամանակաշրջան`
1455 թվական-1467 թվական
Քարտեզ
Քարտեզ

Պալացցո Վենեցիա կամ Պալացցո Բարբո (իտալ.՝ Palazzo Venezia, նախկինում Սուրբ Մարկի պալատ), պապական Հռոմում Վենետիկի Հանրապետության նախկին ներկայացուցչություն։ Գտնվում է Հռոմի Պիացցա Վենեցիայում, Կապիտոլիումից հյուսիս, Սուրբ Մարկի եկեղեցու հարևանությամբ։ Այդ հիասքանչ ճարտարապետական համալիրը կազմված է համեստ միջնադարյան տնակից, որը նախատեսված էր որպես կարդինալների նստավայր, ովքեր նշանակվում էին Սուրբ Մարկի եկեղեցում։ 1469 թվականին այն դառնում է բնակելի պապական պալատ, ենթարկվելով մեծածավալ ընդլայնման, իսկ 1564 թվականին, Պիոս IV պապը, որպեսզի գրավի Վենետիկի Հանրապետության համակրանքը, այն հանձնում է հանրապետության դեսպաններին, պայմանով, որ շինության մի մասը պետք է ծառայի որպես կարդինալների նստավայր, որ Վենետիկի Հանրապետությունը պետք է ապահովի շինության պահպանումը և հետագա վերականգնումը։ Այժմ այնտեղ տեղակայված է Պալացցո Վենեցիայի ազգային թանգարանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինությունը նոր ձևաչափ է ստանում 1451 թվականին, երբ այն պատկանում էր կարդինալ Պիետրո Բարբոին, Եվգենի IV պապի ազգական և ապագա Պավել II պապ։ Շինարարությունը ընթանում էր 1455-1467 թվականներին։ Դա ամրացված տուն էր, որը կազմված էր կիսով չափ նկուղներից և կիսով չափ ոչ մեծ հրապարակից։ Դա յուրատեսակ չափերով շինություն էր, սակայն բնակության արժանի վայր կարդինալի համար, այնպես, որ 1455 թվականին Պիետրո Բարբոն կարող էր հպարտությամբ պարծենալ նրանով։ 1455 թվականին շինությունը հանդիսանում էր Հռոմի Վերածննդի ճարտարապետության յուրահատկություններից մեկը։

Այն կառուցված է միջնադարյան աշտարակի շուրջ և հին բազիլիկայով ուղղված է դեպի Սուրբ Մարկո եկեղեցին, որը հիմնադրվել է 336 թվականին Մարկոս պապի կողմից և պետք է դառնար Վենետիկի պաշտպանը։ Այն լիովին վերակառուցվել է 833 թվականին և մինչ այժմ ենթարկվել է չորս վերականգնման։

Շինարարւթյան համար քարը հիմնականում ձեռք է բերվում հարևան Կոլիզեումից և Մարցելլա թատրոնից, որը տարածված գործելակերպ էր Հռոմում մինչև XVIII դարը։ Դիզայնը վերագրվում է Լեոն Բատիստա Ալբերտին (1404-1472 թվականներ)[1], վենետիկյան կարդինալ Պիետրո Բարբոն, ով հետագայում դարձավ Պավել II պապ, հանդիսացել է նրա հովանավորը և ապրել է այնտեղ նույնիսկ պապ եղած ժամանակաշրջանում։

Նրա մահից հետո նախագիծը շարունակում է նրա ազգական Մարկո Բարբոն՝ Աքվիլանիայի պատրիարքը։ Վերածննդյան դիզայնը վերագրվում է Ջուլիանո դա Մայանոին (1432-1490 թվականներ)։ Որոշ պատմաբաններ այն վերագրում են Ֆրանչեսկո դել Բորգոին, ով ակտիվորեն աշխատում էր Հռոմում, որպես Նիկոլայ V պապի արքունական ճարտարապետ։

Այնուհետև շինությունը դառնում է պապական բնակավայր և 1564 թվականին Պիոս IV պապը այն հանձնում է Վենետիկի Հանրապետության դեսպանությանը և անվանական կարդինալ Ս. Մարկոին։

Ըստ 1797 թվականի Կամպո-Ֆորմյան պայմանագրի, ամբողջ XIX դարի ընթացքում, այն պատկանում էր Ավստրիային և հանդիսանում էր Վատիկանում ավստրիական դեսպանատան ներկայացուցչություն։ 1916 թվականին Իտալիան, Ավստրո-Հունգարիայի դեմ պատերազմի ընթացքում, գրավում է շինությունը և վերականգնում այն։

Բենիտո Մուսոլինին Պալացցո Վենեցիան դարձնում է իր գրասենյակը և նրա պատշգամբը՝ Պյացցա Վենեցիայի վրա տեսքով, օգտագործում է իր բազմաթիվ հայտնի ելույթների համար, այնպիսին, ինչպիսիք են իտալական կոլոնիայի հռչակագիրը 1936 թվականի մայիսի 9-ին, 1940 թվականին Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային պատերազմ հայտարարելը և Իտալիայի պատերազմի մեջ մտնելու հրամանագիրը։

Պալացցո Վենեցիայի թանգարանը, որը տեղակայված է շինությունում, պարունակում է մշակույթի պատկերասրահ, առավելապես խեցեգործության, գոբելենի, մինչ Վերածննդի դարարշրջանի վաղ քրիստոնեկան դարաշրջանի քանդակների։ Շինության տարածքում է տեղակայված նաև հնէաբանության և պատմության գրադարանը։

Ներկա[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվականին, Վիկտոր Էմանուիլ IIարձանի հիմնադրմամբ, իտալական կառավարությունը մեծացնում է Վենետիկի հրապարակը և հրապարակի հակադիր կողմում կառուցում է Պալացցո Վենեցիայի դեղին աղյուսից կրկնօրինակը։ Այդ շինությունը այժմ ծառայում է որպես գրասենյակ «Assiscurazioni Generali di Venezia»-ի համար։

2010 թվականի վերջին շինությունում հայտնաբերվում է Մուսոլինիի անավարտ «ամենագաղտնի ապաստարանը» շինության տակ։

2014 թվականի դեկտեմբերից այն դառնում է Լացիոյի պետական թանգարանների նստավայր։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Satellite photo The Palazzo Venezia is to the left of the Piazza Venezia's boat-shaped central lawns. The Palazzo's tower is exactly to the left of the "split" in the "boat". At the bottom is the white marble monument to Vittorio Emanuele.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Touring Club Italiano, Roma e dintorni (Milan, 1965:91-97)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալացցո Վենեցիա» հոդվածին։