Որոտնեցիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Որոտնեցիներ
Տեսակարքայատոհմ
ԵրկիրԶաքարյան իշխանապետություն
ՏիրույթներՈրոտան գավառ, Սյունիք
ԾագումՍյունիներ
ՏիտղոսներՈրոտանի իշխան, տեր Որոտնաբերդի
ՀիմնադիրՀասան Որոտնեցի
Մեծագույն ներկայացուցիչԻվանե Որոտնեցի
ՁուլումՕրբելյաններ
Ազգային
պատկանելիություն
Հայ
ԴավանանքՔրիստոնեություն

Որոտնեցիներ, հայկական իշխանական տոհմ Զաքարյանների իշխանապետությանը ենթական Օրբելյանների իշխանությունում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոտանի իշխանության կենտրոն Որոտնաբերդը։

Որոտնեցիների տոհմագրությունը ըստ տարբեր տվյալների գալիս է հնագույն դարերից, համարվում է, որ նրանք սերված են Սյունիքի հին ու բնիկ իշխաններից։ Այս տոհմին վեաբերվող տեղեկություններ կան 1337 թվականին ընդօրինակված մի Սաղմոսարանի հիշատակարանում, որը ստացել է Հասան Որոտնեցու որդին՝ Սյունյաց մետրոպոլիտ Սարգիս արքեպիսկոպոսը՝ «յիշատակ անջինջ իւր և ծնողաց իւրոց՝ հօր իւրոյ Հասանայ, որ էր յագէ և յազնէ մեծափառ իշխանաց տանս Սիւնեաց, և մօր իւրոյ տիկին Վախախին, և եղբօր իւրում՝ պայազատի և քաջագօտի գամրի Իվանէի, որ էր ամիրա և պետ երկրին Որոտան, և եղբօրորդւոյ իւրոյ՝ կորովամիտ սրբազան նորընծա քահանայի Յովհաննիսի ․․․նայ և եղբարց սորին հարազատաց և հսկայազօրու հաստաբազուկ մանկտուոցն՝ Հասանայ և Զաքարէի, և ամենայն արեան մերձաւորաց»[1][2][3][4]։

Այս տեղեկությունները հաստատվում և լրացվում են Իվանե իշխանի դուստր և Օրբելյանների սպարապետ Ամատա Շահուռնեցու կին՝ Թուղթանի իշխանուհու հիշատակարանով, որը շարադրվել է 1349 թվականին։ Հիշատակարանում գրված է․ «Արդ, ես՝ անարժան Թուղթանի, դուստր Իւանէ Որոտան իշխեցողի, քոյր քաջ քարտուղարի և երջանիկ րաբունապետի Յովհաննէս վարդապետի, հարսն մեծ Շահուռեցեանց, կենայկից հզաւր և մեծ իշխանին Ամատին, շինեցի զԵրերան ժամատունս․․․ յիշատակ ինձ, և առն իմում Ամատին․․․ և զաւակին իմ Նաթիլին, և հաւր իմ Իւանէ, և մաւր իմ Տիկնանց-Տիկնայ, հարազատ եղբարց իմոց Հասանայ և Զաքարէի, և ամենայն արեան մերձաւորաց»[1][5]։

Որոտան գավառում իշխող այս գերդաստանի մասին ավելի քիչ տվյալներ կան նաև ձեռագրերի այլ հիշատակարաններում, որոնք կապված են մեծանուն գիտնական ու մանկավարժ Հովհան Որոտնեցու անվան հետ, որը ըստ աղբյուրների և բազմաթիվ այլ վկայությունների, որդին էր «քաջի Իվանէի՝ Որոտան իշխեցողի»[6]։ Թովմա Մեծոփեցին ևս հայտնում է, որ Հովհան Որոտնեցին ծննդյամբ էր «ի գաւառէն Որոտնայ, ի գեղջէն Վաղանդնայ՝ որդի մեծի իշխանին Իվանի, որ էր ի զարմէ առաջին իշխանացն Սիւնեաց, յորմէ Վասակ էր»[1][7]։

Որոտնեցիներից հիշատակվում են միայն Հասանը, նրա կին Վախախը և որդիները՝ Սարգիս արքեպիսկոպոսն ու Իվանե իշխանը, վերջինիս կինը՝ Տիկնանց-Տիկինը և զավակները՝ Հովհան Որոտնեցին, Հասանը, Զաքարեն և Թուղթանին, և վերջինիս դուստրը Նաթիլ իշխանուհին[1]։

Հասան Որոտնեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասան Որոտնեցին, լինելով Սարգիս մետրոպոլիտի հայրը, որը 1326 թվականին արդեն հիշված էր որպես Վաղադնի վանահայր, ապրել է 13-րդ դարի երկրորդ կեսում։ Այդ ժամանակաշրջանից հայտնի են Հասան անձնանունը կրող շուրջ երկու տասնյակ գործիչներ[8], որոնցից մեկը Դլենյանց կոչվող Հասանին պատմաբան Լևոն Խաչիկյանը նույնացնում է վերջինիս հետ[1]։

Ստեփանոս Օրբելյան պատմիչը գրում է, որ Դլեն իշխանի սերնդից Հասան իշխանը, իր երկու եղբայրների հետ միասին, «եկեղեցի և բազում միաբանութիւն» է ունեցել Տաթևում, սակայն 13-րդ դարի վերջին՝ «յաւերմանէ գաւառին իւրեանց և ի դառն և վերջին աղքատութենէ», ստիպված է եղել Ստեփանոս Օրբելյանին վաճառելու իրենց տոհմին պատկանող մի սուրբ մասունք, ստանալով 500 դահեկան և «այլ բազում պարգևս ձիոց և եզացն և հադերձից»[1][9]։

Իվանե Որոտնեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմաբան Լևոն Խաչիկյանը ենթադրում է, որ հավանաբար հենց Հասան Դլենյանի որդին է Իվանե Որոտնեցի իշխանը։ Իվանեի եղբայր Սարգիս մետրոպոլիտի 1337 թվականի հիշատակարանում ասվում է, որ նա «էր ամիրա և պետ երկրին Որոտան»[10][11], հետևաբար մահացած էր արդեն այդ թվականից տարիներ առաջ[1]։

14-րդ դարի առաջին տասնամյակներին Սյունիքում ապրած, Որոտան գավառի տեր, իշխան Իվանե Որոտնեցուն մի շարք պատմաբաններ նույնացրել են Բուրթել Օրբելյանի որդու՝ իշխան Իվանե Օրբելյանի հետ[12], որը առաջին անգամ հիշատակվում է Արփա գյուղի եկեղեցու մի արձանագրության մեջ՝ 1322 թվականին, որպես «նորաբողբոջ» երիտասարդ։ Հետագա տարիների (1323, 1333, 1334, 1337, 1338, 1348, 1349) բազմաթիվ հիշատակարաններում, Սյունյաց իշխանների թվարկման ժամանակ, տրվում է նաև Իվանե Օրբելյանի անունը՝ նրա ավագ եղբայր Բեշքենից հետո։ Վերջին անգամ, որպես կենդանի անձնավորություն, Իվանե Օրբելյանը հիշվում է 1377 թվականին, երբ, մի ժամանակագրի վկայությամբ, «իշխանութիւնս Հայոց էր նուազեալ, և միայն մնացեալ Իվանի, որ կոչի Իւանիկ, որդի մեծին Բութելին, ի մէջ այլասեռից՝ բազում հարկապահանջութեամբ»[1][13]։

Իվանեի որդիներն են՝ Հովհան Որոտնեցին, Հասանը և Զաքարեն[11][12][14][15][16]։ Դուստրն է՝ Թուղթանի իշխանուհին։

Թուղթանի իշխանուհու ամուսնու մայր՝ Գոնցա Օրբելյանի կողմից գրված ավետարանում Իվանե իշխանը հիշատակվում է «թագաւորատոհմ և բարեպաշտ իշխեցողի Որոտան գաւառի»[17][18]։

Իվանե Որոտնեցուն, փոխարեն Տարսայիճ Օրբելյանի, Սիմեոն Այրիվանեցին սխալմամբ հիշվատակում է իբրև հայր Ստեփանոս Օրբելյանի[19]։ Հրաչյա Աճառյանը սխալմամբ ենթադրում է, որ Իվանե Որոտնեցին նույն այն «Մեծափառ իշխան Իւանե Որոտնեցին» է, որի որդին՝ Սյունյաց մետրոպոլիտ և Տաթևի եպիսկոպոս Ստեփանոսը Սսից Տաթևի վանք էր բերել մի նշանավոր Հայսմավուրք, որը ապա Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսը (1629-1632) փոխադրում է Էջմիածին և ընդօրինակել է տալիս շատերին[12][20][21]։

Սարգիս արքեպիսկոպոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս արքեպիսկոպոս Որոտնեցին, Հասան իշխանի որդին է, Իվանե իշխանի եղբայրը և Հովհան Որոտնեցու հորեղբայրը[22]։

Հովհան Որոտնեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոհմաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է Որոտնեցիների տոհմաբանությունը․

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հասան Որոտնեցի
Որոտնաբերդի իշխան (13-րդ դար)
 
Վախախ Որոտնեցի
(13-րդ դար)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Տիկնանց-Տիկին
(14-րդ դար)
 
Իվանե Որոտնեցի
Որոտնաբերդի իշխան (14-րդ դար)
 
Սարգիս արքեպիսկոպոս
Սյունիքի մետրոպոլիտ (14-րդ դար)
 
 
 
 
 
Վահրամ Շահուռնեցի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հովհան Որոտնեցի
(1315-1386)
 
Հասան Որոտնեցի
 
Զաքարե Որոտնեցի
 
Թուղթան
 
Ամատ Շահուռնեցի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նաթիլ Շահուռնեցի
 
 
 
 
 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Սյունյաց Օրբելյանների Բուրթելյան ճյուղը․ Բանբեր Մատենադարանի», Լևոն Խաչիկյան, հ. 9, Եր., 1969, էջ 178-179։
  2. Ձեռագիր №1033, Երուսաղեմ, էջ 61-62․
  3. «Սիոն», 1868, №8, էջ 192․
  4. «Սիոն», 1938, №9, 275-278․
  5. «ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», Նյութեր հայ ժողովրդի պատմության Գ. 2 . Կազմ.՝ Լ.Ս. Խաչիկյան; Պատմ. ին-տ ՀՍՍՌ ԳԱ. - Երևան ։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1950, էջ 375․
  6. «ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», Նյութեր հայ ժողովրդի պատմության Գ. 2 . Կազմ.՝ Լ.Ս. Խաչիկյան; Պատմ. ին-տ ՀՍՍՌ ԳԱ. - Երևան ։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1950, էջ 497, 520․
  7. «Պատմութիւն Լանկ-թամուրայ», Թովմա Մեծոփեցի, 1860, Փարիզ, էջ 14․
  8. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 57-59․
  9. «Պատմութիւն նահանգին Սիսական», Ստեփանոս Օրբելյան, Թիֆլիս, 1910, էջ 485-487․
  10. «Սիսական. Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1893, Էջ 217բ.
  11. 11,0 11,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 59․
  12. 12,0 12,1 12,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 402-403․
  13. «Սիսական. Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1893, Էջ 96․
  14. «Հայսմավուրք», հունվարի 6․
  15. «Ցուցակ հայերէն ձեռագրաց ի կայսերական մատենադարանին ի Վիեննա», Հակովբոս Տաշյան, Վիեննա, 1891, էջ 889․
  16. «Պատմութիւն Լանկ-թամուրայ», Թովմա Մեծոփեցի, 1860, Փարիզ, էջ 15․
  17. «ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», Նյութեր հայ ժողովրդի պատմության Գ. 2 . Կազմ.՝ Լ.Ս. Խաչիկյան; Պատմ. ին-տ ՀՍՍՌ ԳԱ. - Երևան ։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1950, էջ 374․
  18. «Խաղբակեանք կամ Պռոշեանք հայոց պատմութեան մէջ», Գարեգին Հովսեփյան, Երուսաղէմ, 1944, էջ 168․
  19. «Հայապատում. պատմութիւն հայոց», Ղևոնդ Ալիշան, հտ. Գ, Վենետիկ, 1901, 216.
  20. «Ագուլիսի և շրջակայքի հայէրեն ձեռագրերը», Մեսրոպ Մաքսուդեանց, էջ 853․
  21. «Արարատ» ամսագիր, 1911, №10, էջ 853
  22. «Ազգապատում», Մաղաքիա Օրմանյան, 1957․