Ո՜նց է ժըպտում իմ հոգին
Ո՜նց է ժըպտում իմ հոգին | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն և քառյակ |
Ժանր | քառյակ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1918 |
Հրատարակչություն | «Ժողովրդի ձայն» |
Վիքիդարան | Ո՜նց է ժըպտում իմ հոգին |
«Ո՜նց է ժըպտում իմ հոգին», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից, որը գրվել է 1918 թվականի հունվարի 4-ին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում են երկու ինքնագրեր։ Առաջին անգամ ստեղծագործությունը տպագրվել է 1918 թվականին՝ Թիֆլիսում լույս տեսնող «Ժողովրդի ձայն» թերթի 13-րդ համարում, այնուհետև՝ Թիֆլիսում հրատարակված Հովհաննես Թումանյանի «Քառյակներ» ժողովածուի 14֊րդ էջում, ապա՝ Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 207-րդ էջում։ Ստեղծագործությունն արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Թումանյան, Հովհաննես (1990). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր. էջ 519.