Քառյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քառյակ, չորս տողից բաղկացած բանաստեղծություն։ Այն արտահայտում է մի ավարտուն միտք, գաղափար, պատկեր։

Քառյակն ունի խոհափիլիսոփայական բովանդակություն։ Լայնորեն տարածված է եղել արևելքի միջնադարյան բանաստեղծության մեջ (լավագույն օրինակներ են Օմար Խայամի քառյակները) և կոչվել է ռուբայի։ Հետագայում բանաստեղծության այս ձևը կիրառվել է նաև արևմտյան պոեզիայում։ Հայ գրականության մեջ քառյակը հայտնի է միջնադարից (օրինակ՝ Նահապետ Քուչակի և Գրիգորիս Աղթամարցու քառյակները)։ Նոր ժամանակներում նշանավոր են Հովհաննես Թումանյանի քառյակները։

Ժողովրդական բանահյուսության մեջ այն կոչվել է խաղիկ, հայրեն։ Հայրենները հայտնի են նաև որպես ժողովրդական ստեղծագործություն, կոչվում են նաև անտունի:

Քառատողն ունի ավարտուն միտք։ Քառատողն ունի սխեմային երեք հանգավորոմ՝ կից աաբբ, խաչաձև աբաբ, անընդմեջ աաաա։