Շևչենկոյի անվան համալսարան (Կիև)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Université Tarass Chevtchenko.jpg

Տ. Գ. Շևչևնկոյի անվան Կիևի համալսարան, կազմակերպվել է 1834-ին, Կիևում։ Ունի կենսաբանության, երկրաբանության, աշխարհագրության, տնտեսագիտության, կիբեռնետիկայի, մեխմաթ, ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, քիմիայի, լրագրողության, ռոմանոգերմանական, բանասիրության, պատմության, Փիլիսոփայության, իրավաբանության, միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի, նախապատրաստական (օտարերկրացիների համար) ֆակուլտետներ, ֆիզիոլոգիայի ԳՀԻ, հաշվողական կենտրոն, պրոբլեմային լաբորատորիաներ, աստղադիտարան, ուսումնա-հետազոտական տնտեսություն, ուսումնա-փորձակայան, բուսաբանական այգի, թանգարաններ, ուս. ֆիլմերի կինոստուդիա, գրադարան (1, 5 մլն միավոր գիրք)։ 1977 - 78 ուս. տարում համալսարանում սովորում էր շուրջ 25 հզ ուսանող։ Հրատարակում է (ուկր.) «Գիտական տեղեկագիր» (1935-ից), «Գիտական տարեգիրք» (1957-ից), «Բանբեր Կիևի համալսարանի» (1958-ից) պարբերականները։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1959)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png