Մոսկվայի պետական համալսարանի գիտնականների ծառուղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիտնականների ծառուղի
Գիտնականների ծառուղու մի հատվածը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշահամալիր և հուշարձան
Ստեղծում1953
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրRamenki District?
Շինության ձևՀուշակոթողային-պուրակային համակառույց
Նյութգրանիտ
Ներկա վիճակԿանգուն
 Alley of scientists in Moscow State University Վիքիպահեստում

Գիտնականների ծառուղի (ռուս.՝ Аллея учёных), հուշակոթողային-պուրակային համակառույց, որը գտնվում է Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) գլխավոր շենքի մուտքի դիմաց` Վորոբյովի գորիի կողմից։ Բաղկացած է գիտության և մշակույթի ռուսաստանցի գործիչների տասներկու հուշարձան-կիսանդրիներից, որոնք տեղադրված են շատրվաններով ավազանի երկայնքով։ Քանդակները տեղադրված են համաչափ ավազանի կողեզրերի երկայնքով` վեցական յուրաքանչյուր կողմում։ Կոթողները ստեղծվել են 1949 թվականից մինչև 1953 թվականը[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանները տեղադրվել են 1953 թվականին։ Գեղարվեստական ցուցահանդեսների և համայնապատկերների տնօրենությունը ՄՊՀ-ի գլխավոր շենքի ճարտարապետների հետ համատեղ որոշել են բոլոր արձանների միասնական պարամետրերը. բարձրությունը` 104 սմ, քանդակների գլուխների բարձրությունը` 47 սմ, յուրաքանչյուր պատվանդանի չափսերը` 202,5×202,5 սանտիմետր[3][4]։

Բոլոր կոթողները «Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի շենքերի համալիր» համակառույցի մի մասն են։ 1987 թվականին այն վերցվել է կառավարության պաշտպանության ներքո, և նրան շնորհվել է մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[5]։

2017 թվականին ծառուղին վերականգնվել է։ Մոսկվայի մշակութային ժառանգության դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Եմելյանովն այսպես էր նկարագրել համալիրի վիճակը մինչև վերանորոգումը.

Հուշարձանները տեղադրվել էին Գիտնականների ծառուղում 1953 թվականին, վերջին անգամ նրանք վերանորոգվել էին մոտ 15 տարի առաջ. այն ժամանակվանից, ինչպես և բոլոր քաղաքային կոթողները, դրանք ծածկվել էին փոշու և մրի շերտով, տեղ-տեղ քայքայվել էին, և փոխարինման կարիք ունեին հին մածիկապատումները։ Դմիտրի Մենդելևի կիսանդրու հիմքը նստել էր, պահանջվում էր դրա ամրացում[3]։

Աշխատանքների ընթացքում մասնագետները կիսանդրիները մաքրել են աղտոտվածությունից, կարերն ու ճաքերը լցրել են հատուկ հանքային և պալիմերային նյութերով, վերականգնել են կորուստները, քսել շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից պաշտպանող և հետագա քայքայումը կանխարգելող նյութ։ Հուշակոթողների հիմքերը, մրջնանոցների առաջացման վայրերում, մշակվել են հատուկ պաշտպանիչ միջոցներով[3][4][6]։

Հուշարձանների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գիտնականների ծառուղու» հուշարձանները[7][8][9]
Գիտնական Քանդակագործ Կոդը Մոսկվայի մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում
Ալեքսանդր Գերցեն Սերգեյ Կոնյոնկով № 13780671
Վասիլի Դոկուչաև Իգոր Կրեստովսկի № 13780530
Նիկոլայ Ժուկովսկի Մատվեյ Մանիզեր № 13780723
Նիկոլայ Լոբաչևսկի Նիկոլայ Դիդիկին № 13780575
Միխայիլ Լոմոնոսով Իոսիֆ Կոզլովսկի № 13780635
Դմիտրի Մենդելեև Մատվեյ Մանիզեր № 13780618
Իվան Միչուրին Մատվեյ Մանիզեր № 13780538
Իվան Պավլով Մատվեյ Մանիզեր № 13780547
Ալեքսանդր Պոպով Մարիա Լիտովչենկո № 13780655
Կլիմենտ Տիմիրյազև Սերգեյ Մերկուրով № 13780626
Պաֆնուտի Չեբիշև Իոսիֆ Ռաբինովիչ № 13780704
Նիկոլայ Չեռնիշևսկի Գեորգի Ներոդա № 13780536

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի պետական համալսարանի գիտնականների ծառուղի
Գերցենի կիսանդրի
Գերցենի կիսանդրի  
Դոկուչաևի կիսանդրի
Դոկուչաևի կիսանդրի  
Ժուկովսկու կիսանդրի
Ժուկովսկու կիսանդրի  
Լոբաչևսկու կիսանդրի
Լոբաչևսկու կիսանդրի  
Լոմոնոսովի կիսանդրի
Լոմոնոսովի կիսանդրի  
Մենդելեևի կիսանդրի
Մենդելեևի կիսանդրի  
Միչուրինի կիսանդրի
Միչուրինի կիսանդրի  
Պավլովի կիսանդրի
Պավլովի կիսանդրի  
Պոպովի կիսանդրի
Պոպովի կիսանդրի  
Տիմիրյազևի կիսանդրի
Տիմիրյազևի կիսանդրի  
Չեբիշևի կիսանդրի
Չեբիշևի կիսանդրի  
Չեռնիշևսկու կիսանդրի
Չեռնիշևսկու կիսանդրի  
2017 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Зорин, 2006, էջ 391
  2. Кожевников, 1976, էջ 105
  3. 3,0 3,1 3,2 «На Аллее ученых МГУ завершена реставрация 12 бюстов». Официальный портал Мэра и Правительства Москвы. 2017 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
  4. 4,0 4,1 «Реставрация 12 бюстов завершена на Аллее ученых МГУ». m24.ru. 2017 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
  5. «Решение о принятии под государственную охрану зданий памятников архитектуры советского времени». Единый государственный реестр объектов культурного наследия (памятников истории и культуры) народов Российской Федерации. 1987 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  6. «В Москве отреставрировали памятники на Аллее ученых МГУ». ՌԻԱ Նովոստի. 2017 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
  7. Вострышев, 2010, էջ 15
  8. Двинский, 1964, էջ 288
  9. Молокова, Фролов, 1997, էջ 279

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]