Մխիթար Հերացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշխատություններ[խմբագրել]

Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանին նվիրված մետաղադրամ
Մխիթար Հերացու պատկերը մետաղադրամի վրա

Մխիթար Հերացի (մոտ 1120, Հեր(Խոյ) - 1200), մ.թ. 12-րդ դարում ապրած հայ մեծանուն գիտնական, բժիշկ, բնագետ և փիլիսոփա, հայկական դասական բժշկության հիմնադիրը, արժեքավոր Ջերմանց Մխիթարություն աշխատության հեղինակը։ 1989 թ Երևանի պետական բժշկական ինստիտուտը (հետագայում՝ Երևանի Պետական Բժշկական Համալսարան) անվանվել է նրա անունով։ ԵՊԲՀ ամենաառաջավոր ուսանողները պարգևատրվում են Հերացու անվան անվանական կրթաթոշակով։

Մասնագիտական կրթությունը ստացել է Կիլիկյան Հայաստանում։ Գիտա-բժշկական գործունեությունը ծավալել է Սիս մայրաքաղաքում ու կաթողիկոսանիստ Հռոմկլա ամրոցում՝ Ներսես Շնորհալու և Գրիգոր Դ Տղայի հովանավորությամբ։ Տիրապետել է հունարենին, արաբերենին, պարսկերենին։ 12-րդ դարի 60-ականներին արդեն ուներ մեծ բժշկապետի համբավ։

Մխիթար Հերացին գրի է առել բժշկական գրքեր, որոնցից բացի մասունքներից, ուրիշ ոչ մի բան մեզ չի հասել։ Նրա գիրքը կոչւում է՝ «Ջերմանց մխիթարութիւն» և գրվել է 1184 թվականին, ժամանակի Գրիգոր կաթողիկոսի առաջարկությամբ։ «Անուանեցաք «Ջերմաց մխիթարութիւն», զի սա մխիթարէ զբժիշկն ուսմամբ, իսկ զհիւանդն՝ առողջութեամբ» Նա գրել է նաև ակնաբուժական գիրք, որտեղ նկարագրել է աչքի հիվանդություններրի տեսակները և դրանց բուժման դեղերը։ Ներսես Շնորհալի կաթողիկոսը (1098-1173 թ) նրան անվանել է բժշկապետ և աստղագետ։ Հերացու մասին շատ քիչ կենսագրական տեղեկութիւններ ունենք։ Այդ տեղեկությունների սկզբնաղբյուրն է համարվում իր գրքի ներածականի բովանդակությունը, որից պարզւում է, որ նա ծնվել է 12րդ դարի առաջին կեսի ժամանակահատվածում (մոտ. 1120թ), Պարսկաստանի Խոյ քաղաքում. պատմական Հայաստանի Խոռխոռունյաց իշխանների պատկանող շրջան, որը Զարևանդ գավառի հարևանութեամբ կազմել է մեկ միասնական վարչական միավոր՝ Ուրմիա լճի հյուսիս-արևմտեան կողմում։ Փոքր հասակից սիրել է բժշկությունն ու իմաստության արվեստը։ Հերացու մասնագիտական գրքերից ո՛չ մեկը մեզ չի հասել, դրանցից մնացել են հատվածներ, որոնք պահվում են Մատենադարանում։ Հերացու գրքերից մեկի բովանդակությունն, ինչպես ինքն է մատնանշում, պարփակում է միայն ջերման երեք տեսակների ախտաճանաչման և բուժման մեջ, և այն չէր ծավալուել ամբողջ բժշկական գիտությունների բնագավառում։ Նա լավապես տիրապետել է արաբերենին, պարսկերենին և հունարենին։

Աշխատություններ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  1. Մխիթար Հերացի։
  2. Կծոյան Ա. Ս., Մխիթար Հերացի (Ծննդյան 850-ամյակի առթիվ),- «Պատմա-բանասիրական հանդես», 1968, № 2, էջ 81-88։
  3. Мхитар Гераци, Утешение при лихорадках, под ред. Л. Оганесяна, Ереван, 1955.
  4. Ernst Seidel, Mechithar's, Des Meisterarztes Aus Her, Trost Bei Fiebern.: Nach Dem Venediger Drucke Vom Jahre 1832 Zum Ersten Male Aus Dem Mittelarmenischen..., ISBN-10: 1274075475
  5. Ստելլա Վարդանյան, Հայաստանի բժշկության պատմություն հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, Երևան, 2000։