Մարիա Կնեբել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Կնեբել
ռուս.՝ Мари́я О́сиповна (Ио́сифовна) Кне́бель
Ծնվել էմայիսի 6 (18), 1898
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունիսի 1, 1985(1985-06-01)[2] (87 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի 2-րդ ստուդիա
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր
Մասնագիտությունդերասանուհի, թատերական ռեժիսոր և թատերական ուսուցիչ
ԱշխատավայրՄոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ԽՍՀՄ պետական մրցանակ

Մարիա Օսիպովնա (Իոսիֆովնա) Կնեբել (ռուս.՝ Мари́я О́сиповна (Ио́сифовна) Кне́бель, մայիսի 6 (18), 1898, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 1, 1985(1985-06-01)[2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռեժիսոր և մանկավարժ, դերասանուհի, արվեստի պատմության դոկտոր, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1958)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Կնեբելը ծնվել է Մոսկվայում, գրահրատարակիչ Իոսիֆ Կնեբելի ընտանիքում։ 1918 թվականից սովորել է Միխայիլ Չեխովի ստուդիայում, 1921 թվականին ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի 2-րդ ստուդիայի դպրոց (ուսուցիչ՝ Նիկոլայ Դեմիդով), որտեղ կատարել է հիմնականում յուրահատուկ դերեր։ Դպրոցը ավարտելուց հետո՝ 1924 թվական, ընդունվել է Մոսկվայի գեղարվեստի թատրոնի թատերախումբ, որտեղ աշխատել է մինչև 1950 թվականը»[3]։

Ռեժիսորական կարիերան Մարիա Կնեբելը սկսել է 1935 թվականին Մ. Ն. Երմոլովայի անվան ստուդիայում (հետագայում` Մ. Ն. Երմոլովայի անվան Մոսկվայի թատրոն)` բեմադրելով Էժեն Սկրիբի «Խարդավանքների արվեստը» ներկայացումը։ 1930-ականների երկրորդ կեսին թատրոնում բեմադրել է մի շարք անկախ ներկայացումներ[3]։

1940-ական թվականներին, որպես ռեժիսոր, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում մասնակցել է Նիկոլայ Պոգոդինի «Կրեմլյան ղողանջներ» (1942) և Կոնստանտին Սիմոնովի «Ռուս մարդիկ» (1943) ներկայացումների բեմադրություններին (1942)։ Ալեքսեյ Պոպովի հետ միասին, Կնեբելը բեմադրեց Ալեքսեյ Տոլստոյի «Դժվար տարիներ» պիեսը, Իվան Ահեղի դերում հանդես եկավ Նիկոլայ Խմելյովը։ 1957 թվականին ինքնուրույն բեմադրում է «Անանուն աստղը» ներկայացումը, Միխայիլ Սեբաստիանի պիեսի հիման վրա։

Նիկոլայ Խմելյովի մահից հետո, ծագած տարաձայնության արդյունքում, նա ստիպված էր հեռանալ Մ. Ն. Էրմոլովայի անվան թատրոնից։

1950 թվականից եղել է Կենտրոնական մանկական թատրոնի ռեժիսոր, իսկ 1955-1960 թվականներին՝ գլխավոր ռեժիսոր։ Մարիա Կնեբելը հատկապես մոտ էր Անտոն Չեխովի դրամատուրգիային։ Նա բեմադրել է «Իվանով» (1955, Մոսկվայի Պուշկինի անվան թատրոն) և «Բալենու այգին» (1965, Խորհրդային բանակի Կենտրոնական թատրոն, «Իռլանդիայի ազգային թատրոն», Դուբլին) ներկայացումները։ 1969 թվականին բեմադրել է Ալեքսանդր Օստրովսկու «Տաղանդներն ու երկրպագուները» (Մոսկվայի Վ. Մայակովսկու անվան ակադեմիական թատրոն

1932 թվականից Մարիա Օսիպովնա Կնեբելը զբաղվել է մանկավարժական աշխատանքով, 1940 թվականից դասավանդել է Շչեպկինի անվան թատերական դպրոցում, 1948 թվականից՝ Թատերական արվեստի ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում (1960 թվականից՝ պրոֆեսոր)։ Նրա ջանքերի շնորհիվ ԽՍՀՄ-ում տպագրվել են Միխայիլ Չեխովի ստեղծագործությունները։

Նրան հուղարկավորել են Վեդենսկոե գերեզմանատանը (27-րդ տեղամաս)։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր ՄԳԱԹ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1936 - Ալեքսեյ Արբուզովի «Երկար ճանապարհը»
  • 1937 - Մաքսիմ Գորկու «Վերջինները»
  • 1937 - Մաքսիմ Գորկու «Արևի երեխաները»
  • 1940 - Շեքսպիրի «Ինչպես, դա ձեզ դուր է գալիս» (Նիկոլայ Խմելյովի հետ համատեղ)
  • 1946 - «Իվան Ահեղ» («Դժվար տարիներ»), Ալեքսեյ Տոլստոյի պիեսի հիման վրա (Ալեքսեյ Պոպովի հետ, Մոսկվայի գեղարվեստական դրամատիկական թատրոն)
  • 1952 - Վիկտոր Ռոզովի «Կյանքի էջ», (Կենտրոնական մանկական թատրոն)
  • 1952 - Պյոտր Երշովի հեքիաթի հիման վրա նկարահանված «Կուզկիկ քուռիկ», (Կենտրոնական մանկական թատրոն)
  • 1954 - Մոլիերի «Քաղքենին ազնվականության մեջ»
  • 1955 - Անտոն Չեխովի «Իվանով», (Պուշկինի անվան Մոսկվայի դրամատիկական թատրոն)
  • 1956 - Չարլզ Դիքենսի «Օլիվեր Թվիստ»
  • 1957 - Միխայիլ Սեբաստյանի «Անանուն աստղը»
  • 1958 - Ժեն Դե-Յաոյի «Կախարդական ծաղիկը»
  • 1960 - «Ընտանիք» Ի. Պոպով։
  • 1965 - Անտոն Չեխովի «Բալենու այգին», (Խորհրդային բանակի թատրոն, Իռլանդիայի ազգային թատրոն (Abbey Theatre) Դուբլին)
  • 1969 - Ալեքսանդր Օստրովսկու «Տաղանդներ և երկրպագուներ», (Մայակովսկու անվան դրամատիկական թատրոն)
  • 1972 - «Հորեղբոր երազը» (Մ. Ի. Կնեբելի և Պ. Ա. Մարկովի բեմաբեմականացումը Ֆեոդոր Դոստոևսկու վեպի հիման վրա, Վ. Մայակովսկու անվան Մոսկվայի ակադեմիական թատրոն)
  • 1976 - Միխայիլ Սալտիկով-Շչեդրինի «Ստվերները», Կ. Ս. Ստանիսլավսկու անվան Մոսկվայի դրամատիկական թատրոն )

Ճանաչում և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ(1958),
  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1978),
  • Պարգևատրվել է 2 շքանշաններով և մեդալներով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кнебель М. Слово в творчестве актёра. М.: Искусство, 1954; 3-е, иправл. изд.: М.: ВТО, 1970. — 160 с.; То же: М: ГИТИС, 2009. — ISBN 5-91328-048-2; ISBN 978-5-91328-048-0.
  • Кнебель М. О действенном анализе пьесы и роли. М., 1961.
  • Кнебель М.О. Об этой книге и её авторе [: Предисловие] // Демидов Н.В. Искусство жить на сцене. М.:Искусство, 1965.
  • Кнебель М. Школа режиссуры Немировича-Данченко. М.: Искусство, 1966. — 167 с.
  • Кнебель М. Вся жизнь [: Воспоминания актрисы]. М.: ВТО, 1967. — 588 с.
  • Кнебель М. О том, что кажется особенно важным [: Статьи, очерки, портреты]. М.: Искусство, 1971. — 520 с.
  • Кнебель М. Поэзия педагогики. М.: ВТО, 1984. — 528 с.
  • Кнебель М. Поэзия педагогики. О действенном анализе пьесы и роли. М.: ГИТИС, 2005. — 576 с. — ISBN 5-7196-0265-8.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Кнебель Мария Осиповна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 В. Д. Кнебель, Мария Осиповна // Театральная энциклопедия (под ред. С. С. Мокульского). — М.: Советская энциклопедия, 1961—1965. — Т. 2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]