Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը» (1836 — 1837թթ.) Չարլզ Դիքենսի առաջին վեպն է, որը մեծ հռչակ է բերել գրողին: Դիքենսը գրել է ուրախ և ունևոր մարդկանց մի ակումբի մասին: Նրանք ճանապարհորդում են ամբողջ Անգլիայով և հետևում «մարդկային բնությանը»: Այդ կերպ գրողն իր վեպում արտացոլել է նաև հին Անգլիայի բարքերն ու մարդկային խառնվածքների բազմազանությունը: Վեպը գրելու պատվերը Դիքենսը ստացել է Ուլյամ Հոլից: Մտահղացումը շատ պարզ էր. գրել պատմություն զվարճալի ջենթլմենների մասին, որոնք պատկերված են Ռոբերտ Սեյմուրի կտավում: Վեպի ավարտից մեկ օր առաջ գրած նամակում Դիքենսն ասում է. «Վերջապես ես ձեռնամուխ եղա Պիկվիկին, որին վիճակված է ընթերցողի առաջ ներկայանալ իր փառքի ու մեծության ողջ փայլով»։