Մասնակից:S K 121/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ատրճանակ ČZ vz. 27 (չեխ․՝ pistole vzor 27), Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ժամանակներից մնացած չեխական ինքնալիցքավորվող ատրճանակ՝ արտադրված «Чешска зброёвка» ընկերությունում։ Օգտագործվել է չեխոսլովակյան զինված բանակում և ոստիկանությունում, իսկ ավելի ուշ Չեխոսլովակիայի գերմանական ոստիկանական կազմավորումներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատրճանակ կառուցողը գերմանացի ինժեներ Յոզեֆ Նիքն է։ Ատրճանակը արտադրվել է 1927-1955 թվականներին։ Չեխոսլովակիայի օկուպացիայից հետո արտադրությունը շարունակվել է ոստիկանական կազմավորումների և Վերմախտի համար։ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո ատրճանակների արտադրությունը շարունակվել է։ Ընդհանուր առմամբ արտադրվել է 620-650 հազար ատրճանակ (452 500-ը գերմանական օկուպացիայի ժամանակ)։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատրճանակի ավտոմատիկան աշխատում է ազատ փականի արձակման սկզբունքով։ Փողի ամրացումը իրականացվում է չոր տարբերակով։ Հարվածաձգանային մեխանիզմը հրահանավոր է՝ կրկնակ գործողությամբ: Փողի ալիքի փակումը տեղի է ունենում պատյանափականային մասսայով և վերադարձային զսպանակով[1]։

Ատրճանակը զինված է ձեռքի ապահովիչով, միացման լծակը տեղակայված է ձգանի մոտ, շրջանակի ձախ կողմում, իսկ լծակի մոտ տեղավորվում է ապահովիչի անջատման կոճակը։ Միացման համար անհրաժեշտ է տեղափոխել ապահովիչի լծակը ներքևի կողմում, որում նա կենտրոնացած է։ Ապահովիչը միանում է կոճակի սեղմամբ։ Բացի այդ լծակն ազատվում է և զսպանակի ազդեցության ներքո վերադառնում է սկզբնական վիճակին։

Փամփշտատուփի սողնակը տեղադրված է բռնակի հիմքում՝ փամփշտատուփի հետևում։ Նշանառության հարմարանքները կազմված են չկանոնավորված նշանահատիկից և ամրացված է ուղղանի ակոսին «ծիծեռնակի պոչ»-ի նման և ունի կողմնային ուղղումներ անելու հնարավորություն։ Միաշար փամփշտատուփը տեղավորում է 8 փամփուշտ։

Օգտագործող երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Л. Е. Сытин Все об огнестрельном оружии. — «Полигон», 2012. — С. 508. — 646 с. — ISBN 978-5-89173-565-1
  2. 2,0 2,1 Благовестов А. И. То, из чего стреляют в СНГ. Справочник стрелкового оружия / Под ред. А. Е. Тараса. — Минск: Харвест, 2000. стр.166-167
  3. Пистолеты военных и служебных образцов иностранного производства в вооружённых силах Третьего рейха // журнал "Оружие", № 2, 2001 (спецвыпуск "Пехотное оружие Третьего рейха. Часть II. Пистолеты") стр.9

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Жук А. Б. Энциклопедия стрелкового оружия
  • J. B. Wood, The Gun Digest Book of Automatic Pistols, 2007. ISBN 0-89689-473-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]