Մանրատամնավոր բալենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանրատամնավոր բալենի
Մանրատամնավոր բալենի
Մանրատամնավոր բալենի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Սալորայիններ (Amygdaloideae)
Տրիբա Amygdaleae
Ցեղ Սալորենի (Prunus)
Տեսակ Մանրատամնավոր բալենի (P. serrulata)
Միջազգային անվանում
Prunus serrulata

Մանրատամնավոր բալենի[1], կամ մանրատամնավոր թխենի[2] (լատին․՝ Prunus serrulata), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի ծառ, պատկանում է սալորենիների (Spiraeoídeae) ենթաընտանիքին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Ճապոնիայում, Կորեական թերակղզում և Չինաստանի մեծ մասում[3]։

Հիմնականում աճում է խառը տիպի անտառներում, լեռների լանջերին։

Տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

f. perpendens — երկար լացող ճյուղերով։

f. albo-plena — սպիտակ բազմապսակաթերթ ծաղիկներով։

f. roseo-plena — վարդագույն բազմապսակաթերթ ծաղիկներով։

f. lannesiana (Cerasus lannesiana) — բուրավետ սպիտակ և վարդագույն բազմապսակաթերթ ծաղիկներով։

Բուսաբանական նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառը մինչև 25 մետր բարձրություն ունի։ Սաղարթամասը ձվաձև է։ Կեղևը հարթ, գորշ դարչնավուն կամ շագանակավուն-մոխրագույն է։ Ընձյուղները դեղնավուն-մոխրագույն և մերկ են ։

Տերևները էլիփսաձև, ձվաձև են, նրանք կարող են լինել մինչև 13 սմ երկարությամբ և մինչև 5 սմ լայնությամբ դեպի գագաթ ձգվածությամբ։

Ծաղիկները ցողունի վրա կարող են լինել 2-4 հատ։ Նրանք ունեն մինչև 5 սմ երկարություն։ Ծաղկապսակը սպիտակ կամ վարդագույն է՝ 2,5-3 սմ տրամաչափով։

Պտուղ — կորիզապտուղը կլոր-էլիպսաձև է, մոտ 8 մմ երկարությամբ, 5-7 մմ լայնությամբ։ Սկզբում ծիրանեգույն-սևավուն է, հետո միայն սև։ Պտուղները նախատեսված չեն ուտելու համար։ Կորիզը ձվաձև 6×4 մմ։

Ծաղկում է ապրիլ- մայիս ամիսներին[2]։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալենի Բրազիլիայում։

Մշակույթի մեջ է մտցվել վաղուց, որպես դեկորատիվ-ծաղկող տեսակ։ Ճապոնիայում համարվում է սակուրայի տեսակ՝ սակոտձակուրա (ճապ. 里桜 — «գյուղական բալենի»)։ Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում աճեցվում էր Սանկտ Պետերբուրգում, Լատվիայում, Լիտվիայում և Էստոնիայում։ Կիևում, Երևանում, Լվովում, Սև ծովի ափամերձ շրջանում լավ է ձմեռում։ Նիկիտյան բուսաբանական այգում զգայուն է երաշտի հանդեպ, պաշտպանված վայրերում առատ է ծաղկում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Русское название таксона приведено по статье Лукичева Л. А. Коллекция вишни как исходный материал для селекции // Труды Никитского ботанического сада. — 2010. — Т. 132.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 [Соколов С. Я. Род 36. Padus — Черёмуха // Деревья и кустарники СССР. Дикорастущие, культивируемые и перспективные для интродукции. / Ред. тома С. Я. Соколов. — М.—Л.: Изд-во АН СССР, 1954. — Т. III. Покрытосеменные. Семейства Троходендроновые — Розоцветные. — С. 762—122. — 872 с. — 3000 экз].
  3. Prunus serrulata Lindl. // Germplasm Resources Information Network (GRIN).(անգլ.)(Ստուգված է 13 Մարտի 2016)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանրատամնավոր բալենի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանրատամնավոր բալենի» հոդվածին։