Հեմոֆագոցիտային լիմֆոհիստիոցիտոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեմոֆագոցիտային լիմֆոհիստիոցիտոզ
Ոսկրածուծի մանրադիտակային պատկերում երևում են էրիթրոցիտներ կլանած մակրոֆագեր
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունարյունաբանություն
 Hemophagocytic lymphohistiocytosis Վիքիպահեստում

Հեմոֆագոցիտային լիմֆոհիստիոցիտոզ (ՀԼՀ), հայտնի նաև որպես հեմոֆագոցիտար լիմֆոհիստիոցիտոզ՝ հեմոֆագոցիտային համախտանիշ, հազվադեպ հանդիպող արյունաբանական խանգարում, որն ավելի հաճախ է հանդիպում երեխաների, քան մեծահասակների շրջանում[1]։ Սա կյանքին սպառնացող ծանր գերբորբոքման հիվանդություն է, որն առաջանում է ակտիվացված լիմֆոցիտների և մակրոֆագերի չկարգավորված բազմացումից, և բնորոշվում է ձևաբանորեն բարորակ լիմֆոցիտների և մակրոֆագերի բազմացումով, որոնք արտադրում են բորբոքային ցիտոկինների մեծ քանակություններ։ ՀԼՀ-ն ցիտոկինային փոթորիկի համախտանիշներից մեկն է։ Հայտնի են հեմոֆագոցիտային լիմֆոհիստիոցիտոզի (ՀԼՀ) ժառանգվող և ձեռքբերովի պատճառներ։

Ախտանիշներ և ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԼՀ-ն, սովորաբար առաջանում է մեկ տարեկանից փոքր հասակում մոտավորապես դեպքերի 70 տոկոսում։ Ընտանեկան ՀԼՀ-ն պետք է կասկածվի, եթե քույրերի կամ եղբայրների մոտ ՀԼՀ է ախտորոշվում, կամ երբ ախտանշանները կրկնվում են բուժումը դադարեցնելուց հետո։ Ընտանեկան ՀԼՀ-ն աուտոսոմ ռեցեսիվ հիվանդություն է, հետևապես 25% հավանականություն կա, որ ընտանեկան ՀԼՀ-ով հիվանդ երեխայի քրոջ կամ եղբոր մոտ կզարգանա հիվանդությունը, 50% հավանականությամբ նրանք դեֆեկտիվ գենի կրողներ են (ինչը խիստ հազվադեպ է ասոցացված հիվադանալու որևէ ռիսկի հետ) և 25% հավանականությամբ առողջ են և չեն կրում դեֆեկտիվ գենը[2]։

ՀԼՀ-ով հիվանդները, հատկապես, եթե մինչ այդ բուժում չեն ստացել, կարող են ինտենսիվ թերապիայի կարիք ունենալ։ Հետևապես, ՀԼՀ-ն պետք է ընդգրկվի ինտենսիվ բուժման բաժանմունքների տարբերակիչ ախտորոշման ցանկում, եթե հիվանդը ունի ցիտոպենիա և գերֆերիտինեմիա[3]։ ՀԼՀ-ի վաղ փուլերում հաճախ հիվանդները հոսպիտալացվում են ներքին հիվանդությունների պալատներ[4]։

ՀԼՀ-ն կլինիկորեն դրսևորվում է տենդով, լյարդի և փայծաղի մեծացումով, ավշային հանգույցների մեծացումով, մաշկի և աչքերի դեղին գունավորումով և ցանավորմամբ[5]։ Լաբորատոր գտածոները ներառում են եռգլիցերիդների բարձրացած մակարդակ, ֆիբրինոգենի ցածր մակարդակ, տրանսամինիտ և ֆերիտինի բարձր քանակներ[5]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնային ՀԼՀ-ն առաջանում է ֆունկցիայի կորստով (օրինակ ինակտիվացնող) մուտացիաներից գեներում, որոնք կոդավորում են ցիտոտոքսիկ T բջիջների և NK բջիջների կողմից ախտածինները, ինչպիսիք են էպշտեյն-Բարի վիրուսը (ԷԲՎ) կամ Դենգե վիրուսը կրող թիրախ բջիջները սպանելու համար օգտագործվող սպիտակուցները[6]։ Նշված մուտացիաները ներառում են հետևյալ գեները․ UNC13D, STX11, RAB27A, STXBP2, LYST, PRF1, SH2D1A, BIRC4, ITK, CD27, և MAGT1[7].

Երկրոդային ՀԼՀ-ն (եՀԼՀ) ասոցաված է, և, հավանաբար, խթանվում է չարորակ և ոչ չարորակ հիվանդություններով, որոնք ևս թուլացնում են իմուն համակարգի ունակությունը գրոհելու ԷԲՎ-վարակված բջիջները։ Չարորակ նորագոյացությունները, որոնք ասոցացված են երկրորդային ՀԼՀ-ի հետ, ներառում են T-բջջային լիմֆոման, B-բջջային լիմֆոման, սուր լիմֆոցիտային լեյկեմիան, սուր միելոյիդ լեյկեմիան և միելոդիսպլաստիկ համախտանիշը։ Ոչ չարորակ հիվանդությունները, որոնք երկրորդային ՀԼՀ են առաջացնում, ներառում են աուտոիմուն հիվանդություններ, ինչպիսիք են յուվենիլ Կավասակիի հիվանդությունը, համակարգային կարմիր գայլախտը, յուվենիլ և մեծահասակների Սթիլի հիվանդությունը և ռևմատոյիդ արթրիտը, իմունոդեֆիցիտային խանգարումներ, ինչպիսիք են՝ ծանր համակցված իմունոդեֆիցիտը, Դի-Ջորջի համախտանիշը, Վիսկոթ-Օլդրիչի համախտանիշը, ատաքսիա-տելեանգիէկտազիա համախտանիշը և բնածին դիսկերատոզը, ինչպես նաև ինֆեկցիաներ, որոնք առաջացել են հետևյալ հարուցիչներով․ ԷԲՎ, ցիտոմեգալովիրուս, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, բակտերիաներ, նախակենդանիներ, սնկեր և SARS-CoV-2[7][8][9][10][11]։ Երկրորդային ՀԼՀ-ները կարող են առաջանալ նաև յատրոգեն պատճառներից, ինչպիսիք են ոսկրածուծի և այլ օրգանի փոխպատվաստումները, քիմիոթերապիան, կամ դրանց պատճառով տրվող իմունաճնշիչ ագենտներ[12]։

ՀԼՀ բոլոր դեպքերի շուրջ 33%-ը, Ասիական ՀԼՀ պատճառների շուրջ 75%-ը և SH2D1A (տես X-շղթայակցված լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդություն տիպ 1) մուտացիայով առաջացող ՀԼՀ-ի մոտ 100%-ը կապակցված է և առաջանում ու զարգանում է ԷԲՎ ինֆեկցիայի պատճառով։ ՀԼՀ-ի նշված դեպքերը ընգրկվում են Էպշտեյն-Բարի վիրուս-ասոցացված լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունների կազմում և նշվում են որպես ԷԲՎ+ՀԼՀ[13]։

Գենետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգ գենետիկ տիպեր են նկարագրված (FHL1, FHL2, FHL3, FHL4, և FHL5), 1-ը 50,000-ից հիվանդության ընդհանուր տարածվածությամբ և սեռերի միջև հավասար բաշխումով։ 5 պատճառական գեների (PRF1 (FHL2), UNC13D (FHL3), STX11 (FHL4), և STXBP2 (FHL5)) մոլեկուլյար գենետիկական թեստավորումը կլինիկորեն հասանելի է։ Ընտանեկան հեմոֆագոցիտար լիմֆոհիստիոցիտոզի (ԸՀԼ) ախտանշանները սովորաբար ի հայտ են գալիս կյանքի առաջին ամիսներին և կարող են զարգանալ նույնիսկ ներարգանդային կյանքում։ Այնուամենայնիվ, որոշ դեպքերում արձանագրված են մանկական հասակում և նույնիսկ երիտասարդ հասուն տարիքում հիվանդության սիմպտոմատիկ դրսևորման դեպքեր[14]։

ԸՀԼ-ի հինգ ենթատիպերից յուրաքանչյուրն ասոցացված է սպեցիֆիկ գենի հետ[15]

  • FHL1: HPLH1
  • FHL2: PRF1 (Պերֆորին)
  • FHL3: UNC13D (Munc13-4)
  • FHL4: STX11 (Սինտաքսին 11)
  • FHL5: STXBP2 (Սինտաքսին կապող սպիտակուց 2)/UNC18-2

Տիպ 2 ընտանեկան հեմոֆագոցիտար լիմֆոհիստիոցիտոզի դեպքերի գրեթե կեսը պայմանավորված են PRF1 գենի երկալել մուտացիաներով[16]։

Ախտաֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմքում ընկած պատճառները, թե ժառանգված, թե ձեռքվերովի հիվանդության դեպքում, հարուցիչների հանդիպելիս, հանգեցնում են չկարգավորված իմուն պատասխանի։ Թուլացած NK-բջջային ցիտոտոքսիկությունը ՀԼՀ-ի հիմնական դրսևորումներից է։ ԸՀԼ-ի բոլոր գենետիկական դեֆեկտներն առնչվում են հատիկ-կախյալ ցիտոտոքսիկությանը։ Վարակված և անտիգեն ներկայացնող բջիջների հեռացման և իմուն պատասխանի սահմանափակման այս անունակությունը հանգեցնում է չկարգավորվող բազմացման և իմուն համակարգի ակտիվացման, մեծ քանակությամբ ցիտոկինների արտազատումով։ Այս բջիջներն այնուհետ կարող են ինֆիլտրացնել օրգանները, անջատելով էլ ավելի շատ ցիտոկիններ, ինչը և պայմանավորում է հիվանդության կլինիկական պատկերը։ Տենդը առաջանում է IL-1-ով, IL-6-ով և TNF-alpha-ով, իսկ ցիտոպենիան TNF-alpha-ի և TNF-gamma-ի արյունաստեղծումն ընկճելու ունակության հետևանքն է։ TNF-alpha-ն և TNF-gamma-ն կարող են նաև հանգեցնել լիպոպրոտեինային լիպազայի ընկճման կամ խթանել եռգլիցերիդների արտադրությունը։ Ակտիվացած մակրոֆագերը ֆերիտին և պլազմինոգենի ակտիվատոր են արտազատում, հանգեցնելով գերֆիբրինոլիզի[17]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսային մանրադիտակով ստացված ոսկրածուծի պատկեր, որում երևում են սթրոմալ մակրոֆագեր, որոնք պարունակում են բազմաթիվ էրիթրոցիտներ իրենց ցիտոպլազմայում

Արյան ընդհանուր հետազոտությունը, սովորաբար, ի ցույց է դնում արյան բջիջների նվազած քանակները, ներառյալ արյան կարմիր բջիջների, սպիտակ բջիջների և թրոմբոցիտների քանակների նվազումը։ Ոսկրածուծի հետազոտության միջոցով հնարավոր է հեմոֆագոցիտոզ հայտնաբերել։ Լյարդի ֆունկցիոնալ թեստերի արդյունքները հիմնականում բարձրացած են լինում։ Սպիտակուց ալբումինի ցածր քանակությունը արյան մեջ ևս հաճախ է հանդիպում[18]։

Շիճուկի C ռեակտիվ սպիտակուցը, էրիթրոցիտների նստեցման արագությունը և ֆերիտինը զգալիորեն բարձրացած են լինում։ Երեխաներր շրջանում ֆերիտինի 10000-ից բարձր մակարդակը շատ զգայուն և յուրահատուկ ցուցանիշ է ՀԼՀ-ի ախտորոշման համար, սակայն ֆերիտինի ախտորոշիչ արժեքը ավելի փոքր է ՀԼՀ-ով մեծահասակների շրջանում[19][20]։

Շիճուկի ֆիբրինոգենի մակարդակը սովորաբար ցածր է և D-դիմերի մակարդակը հիմնականում բարձրացած է լինում։

Սֆինգոմիելինազը բարձրացած է լինում[21]։

Ոսկրածուծի հետազոտությունը հիստիոցիտոզ է երևան բերում[22]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնային ՀԼՀ-ն, որը նաև հայտնի է որպես ընտանեկան հեմոֆագոցիտային լիմֆոհիստիոցիտոզ (ԸՀԼ), կամ ընտանեկան էրիթրոֆագոցիտային լիմֆոհիստիոցիտոզ, աուտոսոմ-ռեցեսիվ խանգարումների հետերոգեն խումբ է, որն ավելի տարածված է ազգակացական կապեր ունեցող ամուսինների երեխաների շրջանում[23]։

Երկրորդային հեմոֆագոցիտային լիմֆոհիստիոցիտոզն (ձեռքբերովի հեմոֆագիցտային լիմֆոհիստիոցիտոզ) առաջանում է ուժեղ իմուն ակտիվացիայից հետո, ինչպիսին է իմուն պատասխանը համակարգային ինֆեկցիայի, իմունոդեֆիցիտի կամ չարորակ նորագոյացության դեպքում[24]։

Հիվանդության երկու ձևն էլ բնութագրվում են T լիմֆոցիտների և մակրոֆագերի չափազանց ուժեղ ակտիվացումով, որն անխուսափելիորեն հանգեցնում է կլինիկական և արյունաբանական շեղումների և մահվան, բուժման բացակայության դեպքում[25]։

Կենտրոնական նյարդային համակարգում բորոբոքումով սահմանափակված ՀԼՀ-ի տիպ է նկարագրված[26]։

Ախտորոշման չափանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԼՀ-ի ներկայիս (2008) ախտորոշիչ չափանիշները հետևյալն են[27]

1. Մոլեկուլյար ախտորոշում, որը համապատասխանում է ՀԼՀ-ին։ Սա ներառում է PRF1-ի, UNC13D-ի, կամ STX11-ի ախտաբանական մուտացիաների հայտնաբերումը ԿԱՄ

2. Ստորև նշված ութ չափանիշներից հինգի լրացումը․

Ընտանեկան ՀԼՀ-ի դեպքում պետք է չլինի նորագոյացության ոչ մի դրսևորում։

Ոչ բոլոր ութից հինգ չափանիշներն են անհրաժեշտ մեծահասակների մոտ ՀԼՀ-ի ախտորոշման համար, և կասկածի ցածր շեմք է անհրաժեշտ ախտորոշման համար, քանի որ ուշացած արդյունքները նշանակալիորեն մեծացնում են մահացությունը։ Վերոնշյալ ախտորոշիչ չափանիշները մշակվել են մանկական պոպուլյացիաներում և պատշաճ կերպով չեն գնահատվել ՀԼՀ-ով մեծահասակների վրա տարածելու համար[28]։ ՀԼՀ-ի ախտորոշուման ճշգրտությունը մեծացնելու համար փորձ է արվել օգտագործել HScore-ը, որը կարող է օգտագործվել ՀԼՀ-ի անհատական ռիսկը հաշվարկելու նպատակով[29]։ Մեծահասակների շրաջնում, լուծելի IL-2-ի ընկալիչը ՀԼՀ-ի շատ զգայուն ցուցանիշ է, և ունի ՀԼՀ-ն բացառելու 100% զգայությամբ 2400 Մ/մլ շեմք (2400 Մ/մլ-ից պակաս լինելու դեպքում հիվանդությունը բացառվում է) և օպտիմալ 2515 Մ/մլ շեմք, ախտորոշումը հաստատելու համար (2515 Մ/մլ-ից ավել լինելու դեպքում հիվանդությունը հաստատվում է 100% զգայունությամբ և72.5% սպեցիֆիկությամբ), >10 000 Մ/մլ ի դեպքում 93% սպեցիֆիկությամբ[30]։

Տարբերակիչ ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԼՀ-ի տարբերակիչ ախտորոշումը ներառում է երկրորդային ՀԼՀ-ն և մակրոֆագերի-ակտիվացման համախտանիշը, կամ այլ առաջնային իմունոդեֆիցիտներ, որոնք դրսևորվում են հեմոֆագոցիտային լիմֆոհիստիոցիտոզով, ինչպիսին է X-շղթայակցված լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունը[31]։

Այլ վիճակները, որոնք կարող են շփոթության առարկա դառնալ, ներառում են աուտոիմուն լիմֆոպրոլիֆերատիվ համախտանիշը[32]։ Որպես ուժեղ բորբոքման համախտանիշ, այն նաև կարիք կա տարբերակելու սեպսիսից, ինչը կարող է բավականին դժվար լինել[33]։

Ձեռքբերովի, կամ երկրորդային ՀԼՀ-ի ախտորոշումը սովորաբար իրականացվում է վիրուսային, բակտերիալ, սնկային կամ պարազիտային ինֆեկցիաների կամ լիմֆոմայի, աուտոիմուն հիվանդության, մետաբոլիկ հիվանդության հետ կապակցման շրջանակներում։ Ձեռքբերովի ՀԼՀ-ի դեպքում կարող է NK-բջիջների նորմալ կամ գերազանցապես նվազած ակտիվություն դիտվել[34]։

Գրիսցելլիի համախտանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարևոր է ՀԼՀ-ն Գրիսցելլիի համախտանիշից (տիպ 2) տարբերակելը։ Վերջինս հազվադեպ հանդիպող աուտոսոմ ռեցեսիվ հիվանդություն է, որը դրսևորվում է մասնակի ալբինիզմով, հեպատոսպլենոմեգալիայով, պանցիտոպենիայով, հեպատիտով, իմունոլոգիական անոմալիաներով և լիմֆոհիստիոցիտոզով։ Դեպքերի մեծամասնությունն ախտորոշվում է 4 ամսականից 7 տարեկան հասակում, միջինում՝ 17 ամսականում[35]։

Գրիսցելլիի համախտանիշի երեք ձև է հայտնի․ տիպ 1-ը ունի նյարդաբանական դրսևորումներ և MYO5A-ի մուտացիա։ Կանխատեսումը կախված է նյարդաբանական դրսևորումների ծանրությունից[36]։ Տիպ 2-ը ունի RAB27A մուտացիա և հեմոֆագոցիտային համախտանիշ, T-բջիջների և մակրոֆագերի անոմալ ակտիվացումով։ Այս տիպի կանխատեսումը, չբուժվելու դեպքում, մահն է[37]։ Տիպ 3-ը մելանոֆիլինի մուտացիայով ձևն է, որը դրսևորվում է մասնակի ալբինիզմով։ Այս տիպը վտանգավոր չէ[36]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդային դեպքերում, ցուցված է պատճառ հանդիսացող հիվանդության բուժումը, եթե դա հնարավոր է։ Ի հավելում վերջինիս, նաև ցուցված է հենց ՀԼՀ-ի բուժում։

Մինչդեռ ՀԼՀ-ի օպտիմալ բուժումը դեռևս քննարկման փուլում է, ժամանակակից բուժման ռեժիմները սովորաբար ներառում են բարձր դեղաչափերով կորտիկոստերոյիդներ, էտոպոզիդ և ցիկլոսպորին[38]։ Ներերակային իմունոգլոբուլինը ևս օգտագործվում է։ Մեթոտրեքսատը և վինկրիստինը ևս կարող են օգտագործվել։ Բուժման այլ միջոցներից է ցիտոկինային թիրախային թերապիան։

2018-ի նոյեմբերի 20-ին, ՈՒԴՆԿ-ն (FDA) հաստատեց հակա-IFN-gamma մոնոկլոնալ հակամարմին՝ էմապալումաբը (Գամիֆանտ վաճառքային անվանումով) մանկական և մեծահասակների ՀԼՀ-ի բուժման համար[39]։

2021-ի հոկտեմբերին Անգլիայի Ազգային Առողջապահական Ծառայությունը (NHS England) <<կլինիկական ներմուծման քաղաքականություն>> հրապարակեց․ <<Անակինրան մեծահասակների և ցանկացած տարիքի երեխաների Հեմոֆագոցիտային Լիմֆոհիստիոցիտոզի բուժման մեջ>>, թույլ տալով, որպեսզի Անակինրան (ինտերլեյկին 1 ընկալչի փոփոխված ռեկոմբինանտ անտագոնիստ) օգտագործվի ՀԼՀ-ի բուժման մեջ[40]։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր մահացության կանխատեսումը 50% է կազմում։ Վատ կանխատեսման գործոնները ներառում են ՀԼՀ-կապակցված չարորակ նորագոյացությունը, որի դեպքում հիվանդների կեսը մահանում 1․4 ամսվա ընթացքում, համեմատած ոչ-ուռուցք կապակցված ՀԼՀ հիվանդների հետ, որոնց կեսը մահանում է 22․8 ամիս անց[41]։

Երկրորդային ՀԼՀ-ն որոշ անձանց շրջանում կարող է ինքնասահմանափակվող լինել, քանի որ այդ հիվանդները ունակ են ամբողջությամբ լավանալու զուտ աջակցող բուժումից (օրինակ՝ միայն ն/ե իմունոգլոբուլին) հետո։ Այնուամենայնիվ ամբողջական երկարաժամկետ ռեմիսիան առանց ցիտոտոքսիկ և իմունաճնշիչ բուժումների քիչ հավանական է ՀԼՀ-ով մեծահասակների մեծամասնության, և հատկապես նրանց շրջանում, ում կենտրոնական նյարդային համակարգն է (օրինակ՝ գլխուղեղ և/կամ ողնուղեղ) ընդգրկված[15]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԼՀ-ի առաջին դեպքը հրատարակվել է 1939-ին <<ՀԻՍՏԻՈՑԻՏԱՅԻՆ ՈՍԿՐԱԾՈՒԾԱՅԻՆ ՌԵՏԻԿՈՒԼՈԶ>> անվանման տակ։ Երկրորդ դեպքը նկարագրվել է 1952-ին, որը և փոփոխել է հիվանդության անվանումը[42]։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջերս հրապարակված համակարգային վերլուծությունը պարզել է, որ ՀԼՀ-ով հիվանդների 97.2%-ը տենդ ունի, լյարդի մեծացում դիտվել է 70.2%-ի շրջանում, 78.4%-ի շրջանում դիտվել է փայծաղի չափերի մեծացում, թրոմբոցիտոպենա՝ 90.1% դեպքերում, և սակավարյունություն 76.0%-ի շրջանում, և շիճուկային ֆերիտինը ≥500 μg/L 97.1%-ի մոտ։ Հիվանդությունից ընդհանուր մահացությունը կազմել է 14.6%[43]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fisman, David N. (2000). «Hemophagocytic syndromes and infection». Emerging Infectious Diseases. 6 (6): 601–8. doi:10.3201/eid0606.000608. PMC 2640913. PMID 11076718.
  2. «Familial hemophagocytic lymphohistiocytosis: MedlinePlus Genetics». medlineplus.gov (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 24-ին.
  3. Machowicz, Rafal; Janka, Gritta; Wiktor-Jedrzejczak, Wieslaw (2016 թ․ հունվարի 1). «Your critical care patient may have HLH (hemophagocytic lymphohistiocytosis)». Critical Care. 20 (1): 215. doi:10.1186/s13054-016-1369-3. ISSN 1364-8535. PMC 4937543. PMID 27389585.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  4. Machowicz, Rafal; Basak, Grzegorz (2020 թ․ մարտի 5). «How can an internal medicine specialist save a patient with hemophagocytic lymphohistiocytosis (HLH)?». Polish Archives of Internal Medicine. 130 (5): 431–437. doi:10.20452/pamw.15226. PMID 32134401.
  5. 5,0 5,1 Esteban, Ysabella M.; de Jong, Jill L. O.; Tesher, Melissa S. (2017 թ․ օգոստոսի 1). «An Overview of Hemophagocytic Lymphohistiocytosis». Pediatric Annals. 46 (8): e309–e313. doi:10.3928/19382359-20170717-01. PMID 28806468.
  6. Giang HT, Banno K, Minh LH, Trinh LT, Loc LT, Eltobgy A, Tai LL, Khan A, Tuan NH, Reda Y, Samsom M. Dengue hemophagocytic syndrome: A systematic review and meta‐analysis on epidemiology, clinical signs, outcomes, and risk factors. Reviews in medical virology. 2018 Nov;28(6):e2005. https://onlinelibrary.wiley.com/doi/abs/10.1002/rmv.2005 Արխիվացված 2020-06-07 Wayback Machine https://doi.org/10.1002/rmv.2005 Արխիվացված 2021-10-18 Wayback Machine
  7. 7,0 7,1 Wysocki CA (2017 թ․ դեկտեմբեր). «Comparing hemophagocytic lymphohistiocytosis in pediatric and adult patients». Current Opinion in Allergy and Clinical Immunology. 17 (6): 405–413. doi:10.1097/ACI.0000000000000405. PMID 28957822. S2CID 11439142.
  8. Mehta, Puja; McAuley, Daniel F.; Brown, Michael; Sanchez, Emilie; Tattersall, Rachel S.; Manson, Jessica J. (2020 թ․ մարտի 28). «COVID-19: consider cytokine storm syndromes and immunosuppression». The Lancet (անգլերեն). 395 (10229): 1033–1034. doi:10.1016/S0140-6736(20)30628-0. ISSN 0140-6736. PMC 7270045. PMID 32192578.
  9. Fajgenbaum, David C.; June, Carl H. (2020 թ․ դեկտեմբերի 3). Longo, Dan L. (ed.). «Cytokine Storm». New England Journal of Medicine (անգլերեն). 383 (23): 2255–2273. doi:10.1056/NEJMra2026131. ISSN 0028-4793. PMC 7727315. PMID 33264547.
  10. Braga Neto, Manuel B.; Badley, Andrew D.; Parikh, Sameer A.; Graham, Rondell P.; Kamath, Patrick S. (2022 թ․ փետրվարի 3). Solomon, Caren G. (ed.). «Calm before the Storm». New England Journal of Medicine (անգլերեն). 386 (5): 479–485. doi:10.1056/NEJMcps2111163. ISSN 0028-4793. PMID 35108473. S2CID 246488008. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 6-ին.
  11. Bode SF, Ammann S, Al-Herz W, Bataneant M, Dvorak CC, Gehring S, Gennery A, Gilmour KC, Gonzalez-Granado LI, Groß-Wieltsch U, Ifversen M, Lingman-Framme J, Matthes-Martin S, Mesters R, Meyts I, van Montfrans JM, Pachlopnik Schmid J, Pai SY, Soler-Palacin P, Schuermann U, Schuster V, Seidel MG, Speckmann C, Stepensky P, Sykora KW, Tesi B, Vraetz T, Waruiru C, Bryceson YT, Moshous D, Lehmberg K, Jordan MB, Ehl S (2015 թ․ հուլիս). «The syndrome of hemophagocytic lymphohistiocytosis in primary immunodeficiencies: implications for differential diagnosis and pathogenesis». Haematologica. 100 (7): 978–88. doi:10.3324/haematol.2014.121608. PMC 4486233. PMID 26022711.
  12. Daver N, McClain K, Allen CE, Parikh SA, Otrock Z, Rojas-Hernandez C, Blechacz B, Wang S, Minkov M, Jordan MB, La Rosée P, Kantarjian HM (2017 թ․ սեպտեմբեր). «A consensus review on malignancy-associated hemophagocytic lymphohistiocytosis in adults». Cancer. 123 (17): 3229–3240. doi:10.1002/cncr.30826. PMC 5568927. PMID 28621800.
  13. Marsh RA (2017). «Epstein–Barr Virus and Hemophagocytic Lymphohistiocytosis». Frontiers in Immunology. 8: 1902. doi:10.3389/fimmu.2017.01902. PMC 5766650. PMID 29358936.
  14. Sieni, Elena; Cetica, Valentina; Piccin, Andrea; Gherlinzoni, Filippo; Sasso, Ferdinando Carlo; Rabusin, Marco; Attard, Luciano; Bosi, Alberto; Pende, Daniela (2012 թ․ սեպտեմբերի 7). Palau, Francesc (ed.). «Familial Hemophagocytic Lymphohistiocytosis May Present during Adulthood: Clinical and Genetic Features of a Small Series». PLoS ONE (անգլերեն). 7 (9): e44649. doi:10.1371/journal.pone.0044649. ISSN 1932-6203. PMC 3436758. PMID 22970278.{{cite journal}}: CS1 սպաս․ PMC format (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  15. 15,0 15,1 Zhang, Kejian; Filopovich, Alexandra H.; Johnson, Judith; Marsh, Rebecca A.; Villanueva, Joyce (2013 թ․ հունվարի 17). «Hemophagocytic Lymphohistiocytosis, Familial». GeneReviews. PMID 20301617. NBK1444. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
  16. Trapani JA, Thia KY, Andrews M, և այլք: (2013 թ․ ապրիլ). «Human perforin mutations and susceptibility to multiple primary cancers». Oncoimmunology. 2 (4): e24185. doi:10.4161/onci.24185. PMC 3654607. PMID 23734337.
  17. Usmani, G. Naheed; Woda, Bruce A.; Newburger, Peter E. (2013). «Advances in understanding the pathogenesis of HLH». British Journal of Haematology (անգլերեն). 161 (5): 609–622. doi:10.1111/bjh.12293. ISSN 1365-2141. PMID 23577835.
  18. Huang, Shu-Ching; Chen, Jiann-Shiuh; Cheng, Chao-Neng; Yang, Yao-Jong (2012-11). «Hypoalbuminaemia is an independent predictor for hemophagocytic lymphohistiocytosis in childhood Epstein-Barr virus-associated infectious mononucleosis». European Journal of Haematology (անգլերեն). 89 (5): 417–422. doi:10.1111/ejh.12006.
  19. Schram, Alison (2015 թ․ մարտի 5). «Marked hyperferritinemia does not predict for HLH in the adult population». Blood. 125 (10): 1548–52. doi:10.1182/blood-2014-10-602607. PMID 25573993.
  20. Allen, Carl (2008 թ․ հունիս). «Highly elevated ferritin levels and the diagnosis of hemophagocytic lymphohistiocytosis». Pediatric Blood & Cancer. 50 (6): 1227–35. doi:10.1002/pbc.21423. PMID 18085676. S2CID 25546028.
  21. Jenkins RW, Clarke CJ, Lucas JT, և այլք: (2013 թ․ նոյեմբեր). «Evaluation of the role of secretory sphingomyelinase and bioactive sphingolipids as biomarkers in hemophagocytic lymphohistiocytosis». Am. J. Hematol. 88 (11): E265–72. doi:10.1002/ajh.23535. PMC 4348111. PMID 23828274.
  22. «Lymphohistiocytosis, Hemophagocytic MeSH Descriptor Data 2023». National Library of Medicine, 8600 Rockville Pike, Bethesda, MD 20894.
  23. Aricò, M.; Janka, G.; Fischer, A.; Henter, J. I.; Blanche, S.; Elinder, G.; Martinetti, M.; Rusca, M. P. (1996-02). «Hemophagocytic lymphohistiocytosis. Report of 122 children from the International Registry. FHL Study Group of the Histiocyte Society». Leukemia. 10 (2): 197–203. ISSN 0887-6924. PMID 8637226.
  24. Ponnatt, Tanya Sajan; Lilley, Cullen M.; Mirza, Kamran M. (2021 թ․ օգոստոսի 4). «Hemophagocytic Lymphohistiocytosis». Archives of Pathology & Laboratory Medicine. 146 (4): 507–519. doi:10.5858/arpa.2020-0802-RA. ISSN 1543-2165. PMID 34347856.
  25. Bichon, Amandine; Bourenne, Jérémy; Allardet-Servent, Jérôme; Papazian, Laurent; Hraiech, Sami; Guervilly, Christophe; Pauly, Vanessa; Kaplanski, Gilles; Mokart, Djamel (2021 թ․ հոկտեմբերի 6). «High Mortality of HLH in ICU Regardless Etiology or Treatment». Frontiers in Medicine. 8: 735796. doi:10.3389/fmed.2021.735796. ISSN 2296-858X. PMC 8526960. PMID 34692727.{{cite journal}}: CS1 սպաս․ PMC format (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  26. Benson LA, Li H, Henderson LA, Solomon IH, Soldatos A, Murphy J, Bielekova B, Kennedy AL, Rivkin MJ, Davies KJ, Hsu AP, Holland SM, Gahl WA, Sundel RP, Lehmann LE, Lee MA, Alexandrescu S, Degar BA, Duncan CN, Gorman MP (2019) Pediatric CNS-isolated hemophagocytic lymphohistiocytosis. Neurol Neuroimmunol Neuroinflamm 6(3):e560
  27. Jordan MB, Filipovich AH (2008 թ․ հոկտեմբեր). «Hematopoietic cell transplantation for hemophagocytic lymphohistiocytosis: a journey of a thousand miles begins with a single (big) step». Bone Marrow Transplant. 42 (7): 433–7. doi:10.1038/bmt.2008.232. PMID 18679369.
  28. Schram, Alison (2015 թ․ մայիսի 7). «How I treat hemophagocytic lymphohistiocytosis in the adult patient». Blood. 125 (19): 2908–14. doi:10.1182/blood-2015-01-551622. PMID 25758828.
  29. Fardet, Laurence (2014 թ․ սեպտեմբերի 9). «Development and Validation of the HScore, a Score for the Diagnosis of Reactive Hemophagocytic Syndrome». Arthritis & Rheumatology. 66 (9): 2613–20. doi:10.1002/art.38690. PMID 24782338. S2CID 43419202.
  30. Hayden, Anna (2017 թ․ դեկտեմբեր). «Soluble interleukin-2 receptor is a sensitive diagnostic test in adult HLH». Blood Advances. 1 (26): 2529–2534. doi:10.1182/bloodadvances.2017012310. PMC 5728644. PMID 29296904.
  31. Tang, Yong-Min; Xu, Xiao-Jun (2011). «Advances in Hemophagocytic Lymphohistiocytosis: Pathogenesis, Early Diagnosis/Differential Diagnosis, and Treatment». The Scientific World JOURNAL (անգլերեն). 11: 697–708. doi:10.1100/tsw.2011.62. ISSN 1537-744X. PMC 5720059. PMID 21442147.{{cite journal}}: CS1 սպաս․ PMC format (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  32. Rudman Spergel A, Walkovich K, Price S, և այլք: (2013 թ․ նոյեմբեր). «Autoimmune lymphoproliferative syndrome misdiagnosed as hemophagocytic lymphohistiocytosis». Pediatrics. 132 (5): e1440–4. doi:10.1542/peds.2012-2748. PMC 3813387. PMID 24101757.
  33. Machowicz R, Janka G, Wiktor-Jedrzejczak W (2017 թ․ մարտ). «Similar but not the same: Differential diagnosis of HLH and sepsis». Critical Reviews in Oncology/Hematology. 114: 1–12. doi:10.1016/j.critrevonc.2017.03.023. PMID 28477737.
  34. Oh, Eun-Jee; Yoon, Jae-Ho; Park, Ki Hyun; Bae, Hyun Joo; Yun, So Jeong; Min, Gi June; Park, Sung-Soo; Park, Silvia; Lee, Sung-Eun (2021-01). «Natural-killer cell cytotoxicity as a diagnostic and prognostic marker for adult patients with secondary hemophagocytic lymphohistiocytosis: a prospective phase II observational study». Therapeutic Advances in Hematology (անգլերեն). 12: 204062072110205. doi:10.1177/20406207211020544. ISSN 2040-6207. PMC 8172956. PMID 34104375.{{cite journal}}: CS1 սպաս․ PMC format (link)
  35. Minocha, Priyanka; Choudhary, Richa; Agrawal, Anika; Sitaraman, Sadasivan (2017). «Griscelli syndrome subtype 2 with hemophagocytic lympho-histiocytosis: A case report and review of literature». Intractable & Rare Diseases Research (անգլերեն). 6 (1): 76–79. doi:10.5582/irdr.2016.01084. ISSN 2186-361X. PMC 5359361. PMID 28357189.{{cite journal}}: CS1 սպաս․ PMC format (link)
  36. 36,0 36,1 Shah, BelaJ; Jagati, AshishK; Katrodiya, NileshK; Patel, SonalM (2016). «Griscelli syndrome type-3». Indian Dermatology Online Journal (անգլերեն). 7 (6): 506. doi:10.4103/2229-5178.193910. ISSN 2229-5178. PMC 5134165. PMID 27990386.{{cite journal}}: CS1 սպաս․ PMC format (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  37. Ménasché, Gaël; Fischer, Alain; Basile, Geneviève de Saint (2002-11). «Griscelli Syndrome Types 1 and 2». The American Journal of Human Genetics (անգլերեն). 71 (5): 1237–1238. doi:10.1086/344140. PMC 385107. PMID 12452176.{{cite journal}}: CS1 սպաս․ PMC format (link)
  38. ashpublications.org. doi:10.1182/blood.2018894618 https://ashpublications.org/crawlprevention/governor?content=%2fblood%2farticle%2f133%2f23%2f2465%2f273833%2fRecommendations-for-the-management-of. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  39. «Press Announcements - FDA approves first treatment specifically for patients with rare and life-threatening type of immune disease». Food and Drug Administration. 2019 թ․ մարտի 6. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  40. NHS England (2021 թ․ հոկտեմբեր). Clinical Commissioning Policy: Anakinra for Haemophagocytic Lymphohistiocytosis (HLH) for adults and children in all ages (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
  41. Parikh, Sameer (2014 թ․ ապրիլ). «Prognostic factors and outcomes of adults with hemophagocytic lymphohistiocytosis». Mayo Clinic Proceedings. 89 (4): 484–92. doi:10.1016/j.mayocp.2013.12.012. PMID 24581757. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  42. Farquhar, James W.; Claireaux, Albert E. (1952 թ․ դեկտեմբեր). «Familial Haemophagocytic Reticulosis». Archives of Disease in Childhood. 27 (136): 519–525. doi:10.1136/adc.27.136.519. PMC 1988563. PMID 13008468.
  43. Guang, H. T. N.; Banno, K.; Minh, L. H. N.; Trinh, L. T.; Loc, L. T.; Eltobgy, A.; Tai, L. T.; Khan, A.; Tuan, N. H. (2018 թ․ օգոստոսի 15). «Dengue hemophagocytic syndrome: A systematic review and meta-analysis on epidemiology, clinical signs, outcomes, and risk factors». Reviews in Medical Virology (անգլերեն). 2 (6): e2005. doi:10.1002/rmv.2005. ISSN 1052-9276. PMID 30109914. S2CID 52002485. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեմոֆագոցիտային լիմֆոհիստիոցիտոզ» հոդվածին։