Հելլսինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հելսինգից)
Հելսինգ
ゴシック
Ֆիլմի պոստերը
Ժանր էքշն, գիտական ֆանտաստիկա, դրամա, սարսափ
Երկիր Ճապոնիա
Թվական 1997
description

Հելսինգ (ճապ.՝ ヘルシング Հերուշինգու) Քոութա Հիրանոյի մանգաների շարքն է։ Առաջին անգամ տպագրվել է 1997 թվականին Young King Ours-ում ու ավարտվել 2008սեպտեմբերին։ Առանձին, իրարից անջատ գլուխները Շոնեն Գահոսան հավաքել ու տպագրել է տանքոբոններով. 2009 թվականի մարտին Ճապոնիայում 10 հատորով հրատարակվեցին Հելսինգի բոլոր գլուխները։ Անգլերենով թողարկվելու համար Հյուսիսային Ամերիկայում թույլտվություն ստացել է Dark Horse Comics-ը, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում` Madman Entertainment, Սինգապուրում` Chuang Yi-ին։

2001 թվականին Հիրանոն սկսեց հրատարակել պրիկվելը` The Dawn, Young King OUR-ի հատուկ խմբագրմամբ, մինչև 2008-ի սեպտեմբերը շարունակվող 6 մասով: Համանուն 13-սերիանոց անիմեն ստեղծել է Gonzo ընկերությունը: Թողարկվել է Ճապոնական Ֆուջի հեռուստաընկերությամբ 2001 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2002 թվականի հունվարի 16-ը: Ռեժիսորը Ումանոսուքե Իիդան էր: Ու, չնայած անիմեն ընդհանուր առմամբ կապ ունի մանգայի հետ, պահպանվել են հերոսների դիզայնները, բայց Չիաքի Կոնաքան սցենար է գրել, որում որոշ իրադարձություններ փոխվել են:

Օրիգինալ Վիդեո Անիմացիան (ՕՎԱ)` Hellsing Ultimate-ը, ստեղծել է Geneon-ը։ Այն ավելի ճշգրիտ է հետևում մանգայի իրադարձություններին, քան անիմեն։ Առաջին էպիզոդը Ճապոնիայում հեռարձակվել է 2006 թվականի փետրվարի 10-ին ու մինչև 2012 թվականի դեկտեմբերի 26-ը արդեն հեռարձակվում են բոլոր 10 սերիաները։ Հյուսիսային Ամերիկայում ՕՎԱ-ի առաջին սերիաները հայտնվեցին 2006 թվականի դեկտեմբերի 5-ին ու ավարտվեցին օրիգինալի հետ գրեթե միաժամանակ։ Վեցերորդ ՕՎԱ-ն հասանելի էր ինչպես DVD, այնպես էլ Blu-ray ֆորմատով։

Մանգան պատմում է հատուկ կազմակերպության` Հելլսինգի մասին, որ զբաղվում է վամպիրների, կիսավամպիրների ու Անգլիային սարսափեցնող այլ տականքների որսով ու վնասազերծումով։ Թե մանգան, թե ՕՎԱ ադապտացիաները հայտնի են իրենց առատ բռնության տեսարաններով։

Սյուժե[խմբագրել]

Հելլսինգը իր անվանումը ստացել է Թագավորական Բողոքական Ասպետների միավորումից ու սյուժեն կենտրոնացած է դրա շուրջ։ Ըստ ավանդության, այն իրականում ղեկավարել է Աբրահամ Վան Հելլսինգը։ Կազմակերպության նպատակը չմահացածների կամ Անգլիային ու Թագուհուն անհանգստացնող այլ գերբնական ուժերի ոչնչացումն է։

Հիմա կազմակերպությունը ղեկավարում է սըր Ինտեգրա Ֆեյրբրուք Ուինգեյթս Հելլսինգը, ով ստանձնել է այդ պաշտոնը հոր մահից հետո, երբ դեռ երեխա էր։ Կյանքի վերջին վայրկյաններին Ինտեգրան հոր կողքին էր ու նրա մահվան ականատեսն էր։ Դա երբեմնի միամիտ ու ամաչկոտ աղջկանից հզոր, մահացու ուժեղ անհատականություն է կերտում։ Բայց նա նաև լավ պաշտպանություն ունի. Հելլսինգին հավատարիմ սեղանապետ ու նախկին «աղբահավաք» Ուոլտեր C. Դորնեզը և Ալուքարդը` շատ ուժեղ վամպիր, ում հավատարմությունը պատմությունը սկսվելուց հարյուր տարի առաջ մարտում շահել է Վան Հելսինգը։ Նրանց շարքերը մանգայի ընթացքում համալրում է ոստիկանության նախկին սպա Վիկտորիա Սերասը, ում Ալուքարդը հենց առաջին գլխում անշրջահայացորեն վամպիրի է վերածում։ Նա ներառված է պատմության մեջ հիմնականում հումորի ու սիրունության համար, որպես վամպիրների հին ու ազնիվ ցեղում նորեկ, ով փորձում է հարմարվել նոր կյանքին։

Քանի որ չմահացածների հետ կապված պատահարների մասշտաբներն ու հաճախությունը կտրուկ աճում են ինչպես Անգլիայում, այնպես էլ ամբողջ աշխարհում, սըր Ինտեգրան բացահայտում է, որ Միլենիում նացիստական խմբի մնացորդները դեռ կենդանի են ու վամպիրների բանակի միջոցով պլանավորում են վերակենդանացնել Երրորդ Ռեյխը։

Միլենիումը, Հելսինգը ու Վատիկանի 13-րդ` Իսկարիոտ, ստորաբաժանումը Լոնդոնում ներքաշվում են եռակողմ պատերազմի մեջ, որի ընթացքում բացահայտվում է Միլենիումի իսկական մոտիվացիաները. ոչնչացնել Ալուքարդին, վերջ տալով Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ սկիզբ առած թշնամությանը։

Հերոսներ[խմբագրել]

Հելլսինգ[խմբագրել]

Թագավորական Բողոքական Ասպետներ. Աբրահամ վան Հելլսինգի հիմնադրած գաղտնի կազամկերպությունն է, որի գերակա նպատակը Բրիտանական կայսրության տարածքում բնակվող վամպիրների ու դրանց նման արարածների հայտնաբերումն ու ոչնչացումն է։ Չնայած անվանումը ստացել է ի պատիվ ստեղծողի, հանդիպում է նաև այս ստուգաբանությունը. Her Royal England Legions of Legitimate Supernatural and Immortal Night Guard` Նորին Մեծության Օրինական Գերբնականության ու Անմահ Գիշերային Պահապանների Անգլիայի Լեգիոն։

Ինտեգրա Հելլսինգ[խմբագրել]

Ինտեգրա Ֆարբուք Ուինգեյթս Հելլսինգ (インテグラル・ファルブルケ・ウィンゲーツ・ヘルシング, Ինտեգուրարու Ֆարուբուրուքե Ուինգեեցու Հերուշինգու)` Աբրահամ վան Հելլսինգի թոռնուհին է: Քսաներկուամյա կոմսուհի է: Տոհմի ներկայիս առաջնորդն ու վերջին ներկայացուցիչն է: Համատեղությամբ` Հելլսինգի ղեկավարն ու Ալուքարդի տիրուհին։ Կլոր Սեղանի Ասպետ է ու տղամարդու հագուստի և սիգարների մեծ երկրպագու։ Սովորաբար հավաքված, էմոցիաները փակի տակ պահող ու գործին չխառնող անձնավորություն է։ Բայց պետք է խոստովանել, որ Ինտեգրան հակված է ջղայնանալու։

Հելլսինգ ընտանիքը «Աստվածահաճո ծառայության» մեջ է, ու Ինտեգրան Միացյալ Թագավորության և Անգլիկան Եկեղեցու պաշտպանությունն ամեն ինչից վեր է դասում։ Նրա խորը համոզմամբ, ձախողումն անհանդուրժելի է. հատկապես իր սեփական անհաջողությունները։ Նա զբաղվում է կազմակերպության հարցերով մեծ ոգևորությամբ ու հայրենասիրությամբ, ու բացի այդ այն եզակի մարկանցից է, ովքեր վայելում են Ալուքարդի հարգանքն ու կարող են հրամայել նրան։

Ալուքարդի հետ կապը անիմե-սերիալում ու ՕՎԱ-ում տարբեր կերպ է ներկայացված, Ալուքարդի ռեակցիան նույնպես տարբերվում է։

Ինտեգրան կազմակերպության ղեկավար է դարձել հոր` Արթուր Հելլսինգի մահից հետո, երբ 12 տարեկան երեխա էր։ Արդեն այդ ժամանակ նա խորապես գիտակցում էր պատասխանատվությունը, որ վերցնում է իր վրա և իրեն հեռու էր պահում ամենից, ինչը կարող էր այս կամ այն կերպ վնասել կազմակերպությանը։

Լինելով Հելլսինգի առաջին կին ղեկավարը, Ինտեգրան շատ է պայքարել թագուհու կառավարության` Կլոր Սեղանի Ասպետների հարգանքը վաստակելու համար։ Հաճախ նրանք քննադատում են նրան, ասելով, որ բացառապես նրա` Ինտեգրայի մեղավորությունն է, որ կազմակերպությունը այդքան մարդ է կորցրել։ Դրան ի պատասխան Ինտեգրան հոյակապ վարք ու զգացմունքների ղեկավարում է ցուցաբերում, թույլ չտալով շառաներին պաշտպանել իրեն ու սպանելով կիսավամպիրների վերածված նախկին ընկերներին` որպես զղջման ու մարդասիրական ակտ։ Սրանից հետո, հավանաբար, Ինտեգրայի ու Կլոր Սեղանի հարաբերությունները լավանում են, քանի որ նկարագրված միջադեպից բացի պարզվում է, որ Ասպետներից մեկը Ինտեգրայի հոր` Արթուրի ծանոթներից է եղել։

Ինտեգրան վերջնականապես գնահատվում է միայն սերիաների վերջում, երբ բազմաթիվ անգամներ ապացուցում է, որ ունակ է շատ ավելիին, քան նրանից սպասում են։

Ինտեգրան բնավ դասական անգլուհի-արիստոկրատ չի։ Նա խելացի, խորաթափանց ու համարձակ աղջիկ է, հասկանում է իրեն վստահված պատասխանատվությունը, բայց գոհ չէ դրանից։ Անհրաժեշտ պահին նա սառն ու դաժան հրամանատար է, ով անկախ միջոցներից գնում է դեպի նպատակը։

Առաջին անգամ հանդիսատեսը տեսնում է նրա իսկական էմոցիաները ՕՎԱ-ի առաջին էպիզոդում, երբ Ինտեգրան փոքր երեխա է. մենք ականատես ենք լինում չնչին փոփոխություններին, բայց և նրա արցունքներին։ Սա Ինտեգրային դարձնում է շատ մարդկային, նուրբ, բայց հարգված հերոսուհի, իսկապես շատ ուժեղ ու պինդ անհատականությամբ։

Ինտեգրայի հոր մասին որոշ տեղեկություններ ստանում ենք միայն Dawn-ում։

Ինտեգրան նաև հոյակապ կրակող ու սուսերամարտիկ է։ Հրազենից նախընտրում է տարատեսակ ատրճանակները, սառը զինատեսակներից` պալաշը։ Երիտասարդ տարիքին անհամապատասխան արտաքին ունի։

Ինտեգրան հանդիսացել է Քոութա Հիրանոյի մեկ այլ կերպարի` HIANDLOW մանգայի հերոսուհու` Նազիի, նախատիպը։

Սեյու` Յոշիկո Սաքաքիբարա, Քաորի Միձուհաշի(փոքր տարիքում)

Ալուքարդ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ալուքարդ

Ալուքարդ(アーカード, Աքաադո)` «Հելլսինգ» մանգայի ու անիմեի գլխավոր հերոսը։ Վամպիր է, ով նախկինում հայտնի է եղել Վլադ Ցեպեշ(կոմս Դրակուլա) անվամբ։ Աբրահամ վան Հելլսինգին պարտվելուց հետո սկսել է ծառայել նրա ընտանիքին` որպես վամպիրների որսորդ։ Իր կազմակերպության ամենաուժեղ ներկայացուցիչներից է։

Ցինիկ է։ Անխիղճ է, ինչպես թշնամիների, այնպես էլ դածնակիցների նակտմամաբ։ Միակ մարդը, ում իրեն ահվասար է համարում` Ինտեգրան է, իր ներկայիս տիրուհին։ Անհավատալի ուժեղ է, կարողությունների սահմանագիծը մինչ այժմ էլ հստակ պարզ չէ։ Վերջին տվյալներով դրանք ներառում են արագ ռեգենարացիա, արտաքնի փոփոխություններ, կլանված հոգիների կանչ ու այլն։ Կռվում սովորաբար ինքն իրեն սահմանափակում է, որպեսզի հակառակորդի նյարդերի վրա խաղա ու ձեռք առնի, քանի որ Ալուքարդի բոլոր հակառակորդների ապագան ի սկզբանե կանխորոշված է։ Իր երկար կյանքի ընթացքում Ալուքարդը համարյա թե ամեն ինչ փորձել է ու հիմա միայն մի բան է ուզում. արժանի հակառակրդի հանդիպել` «մարդու, ով վերջ կդնի երկար տևած երազին»։

Ատում է վամպիրներին, քնաի որ կարծում է, որ երբեմնի ազնիվ ցեղն այժմ կորցրել է իր արժանապատվությունը, շատերն էլ վամպիր են դարձել, որ ուժ կամ անմահություն ստանան։ Այդուամենայնիվ հենց առաջին գլխում ստեղծում է նոր վամպիր` Վիկտորիա Սերասին, ով հետագայում է դառնում է Ալուքարդի ընկերը։

Վիկտորիա Սերաս[խմբագրել]

Վիկտորիա Սերաս (セラス・ヴィクトリア, Սերասու Վիքուտորիա)` գլխավոր հերոսներից մեկն է` Հելլսինգի ներկայիս սերժանտն ու Լոնդոնի ոստիկանության նախկին սպան։ Չեդդար քաղաքի դժբախտ պատահարի արդյունքում մահացու վերք է ստացել, բայց Ալուքարդի շնորհիվ փոխակերպվել է վամպիրի։ Սրա պատճառով նա Դրակուլինա է. Դրակուլինան տերմին է, որով բնութագրվում են Դրակուլայի արյունը շարունակող իգական հերոսները։ Ստոկերի «Դրակուլա» վեպում նման արտահայատություն չի հանդիպում, այնպես որ, չի բացառվում, որ տերմինը հորինվել է հատուկ «Հելլսինգ» մանգայի համար։ Սերասի նման հերոս կա «Հելլսինգի»-ն նախորդող մանգայում` «Վամպիրների որսորդի առասպել»-ում` Յուրի Քատեն։

Ալուքարդը հազվադեպ է Վիկտորիային անունով դիմում, ավելի հաճախ նրան ոստիկանուհի անվանելով։ Սկզբից Վիկտորիան վամպիրների ազնիվ ցեղի ամենաթույլ ներկայացուցիչներից մեկն է։ Ու գերբնական ընդունակություններից տիրապետում է միայն վամպիրական տեսողությանը, ֆիզիկական ուժին ու ռեգեներացիան։ Որպես ոստիկանության սպա նա նաև լավ հրաձիգ է ու ձեռնամարտի վարպետ, սակայն այդ կարողությունները լավ փաստարկ կարող են լինել միայն սովորական վամպիրի դեմ կռվում, բայց իսկապես ուժեղ վամպիրի դեմ` ոչ։ Միայն իրական վամպիր փոխակերպվելուց հետո Վիկտորիայի ուժի սահմանագիծը սկսում է մոտենալ Ալուքարդին։

Վիկտորիան շատ բարի, ու նույնիսկ մի փոքր միամիտ աղջիկ է։ Շրջապատող մարդկանց հարգանքով է նայում, բայց կարող է համարձակվել մինչև անգամ վիճել Ալուքարդի հետ։ Երկար ժամանակ հրաժարվում էր արյուն խմել ու մաքառում էր վամպիրական բնազդների դեմ, ինչը բացասական ազդեցություն էր ունենում Վիկտորիայի մարտական ունակությունների վրա։ Ժամանակի ընթացքում նրա միամտությունը էվոլուցվում է դաժանության։

Սեյու`Ֆումիքո Օրիքասա

Աշխարհն ու կոնցեպցիան[խմբագրել]

Կազմակերպություններ[խմբագրել]

Հելլսինգ[խմբագրել]

Միացյալ Թագավորության ուժային կառույցներում Թագավորական Բողոքական Ասպետները կամ Հելլսինգը շատ կարևոր ու անփոխարինելի դեր ունի։ Կազմակերպության խնդիրը ցանկացած գերբնական սպառնալիքների հայտնաբերումն ու ոչնչացումն է։ Հանուն դրա Հելլսինգի անդամներն ու ղեկավարները դիմում են բավականին վիճելի ու հակաքրիստոնեական ծառայությունների. ինչպիսին, օրինակ, վամպիրի օգնությունն է։

Ստեղծման տարեթիվը վերաբերում է մոավորապես այն ժամանակաշրջանին, որում ավարտվում է Բրեմ Ստոքերի «Դրաքուլա» վեպը։ Ավանդաբար ղեկավարությունը փոխանցվում է կազմակերպության հիմնադիրի` Աբրահամ Վան Հելլսինգի սերունդներին։ Նրանց է ենթարկվում ու շատ հավատարմորեն ծառայում Ալուքարդը` որոշ իմաստով բարձրագույն վամպիր։

Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո որոշվել է, որ Ալուքարդը ճափազանց վտանգավոր է ազատ զբոսնելու ու որպես զենք օգտագործվելու համար, ինչի պատճառով նրան բանտարկել եբ Հելլսինգի խցերից մեկում։ Սակայն Ինտեգրան հոր` Արթուր Հելլսինգի մահից հետո կազմակերպության առաջնորդը, նրան սպանել ու անձամբ կազմակերպություն ղեկավարել տենչող քեռուց` Ռիչարդ Հելլսինգից, փախնելիս հայտնաբերում է Ալուքարդի խուցը ու արյամբ արթնացնում վամպիրին։ Ալուքրդը պաշտպանում է տիրուհուն` սպանելով նրա կյանքին սպառնացող բարեկամին։

Միլլենիում[խմբագրել]

«Միլլենիում(ճապ.՝ ミレニアム)»-ը կազմավորվում է Երկրոդ Համաշխարհային պատերազմից հետո, երբ հանդիպում են Հարավային Ամերիկա փախած նացիստներն ու նրանց ապագա ղեկավարը` Մայորը։ Կազմակերպության անունը, ամենայն հավանականությամբ, հղում է Երրորդ ռեյխին, որը հայտնի է եղել նաև «Հազարամյա ռեյխ» անվամբ։ Մանգայի 11-րդ գլխում Ինտեգրան օգտագործում է սա, համոզվելու համար, որ նացիստների հետ գործ ունի։ Երբեմն անվանվում են նաև «Վերջին բատալյոն»` ճապ.՝ 最後の大隊(Սայգո նո Դայտայ) կամ անգլ.՝ Last Battalion, որ ճապոնական տառադարձմամբ հնչում է Րասուտո Բատարիոն (ճապ.՝ ラスト・バタリオン):

Յուրահատուկ հատկություններով օժտված հրամանատարները հատուկ ջոկատ են կազմում` Werewolf (ճապ.՝ ヴェアヴォルフ)։ Ջոկատի մասին բացահայտ ասվել է միայն, որ անդամներից են Շրյոնդիգերն ու Կապիտանը։

1944 թվականին 14-ամյա Ուոլտեր K. Դելնեզն ու Ալուքարդը` բրիտանացի գործակալները, Վարշավայի ռազմական բազայում խանգարեցին նացիստական խմբավորման վամպիրների բանակ ստեղծելու լայնամասշտաբ օպերացիային։ Չնայած Ուոլտերն ու Ալուքարդը զեկուցել էին միացյալ հրամանատարությանը, որ բոլոր նացիստների հախից եկել են, առանցքային կերպարները` Մայորը, Բժիշկը, Կապիտանն ու լեյտենանտ Րիպ վան Վինկլը, փրկվել ու ապաստան են գտել Հարավային Ամերիկայում։

Երրորդ ռեյխի սպաներից բացի, երեք մեծ դիրիժաբլներով, փոխադրվել են նաև զենքի տպավորիչ քանակություն ու Վաֆֆեն-ՍՍ-ի` ՍՍ-ի զորքի, հազար զինվորից բաղկացած մի ամբողջ բատալյոն, որը հետագայում հայտնի դարձավ որպես «Վերջին բատալյոն»։ Նացիստներին հաջողվեց նաև տոննաներով թանկարժեք մետաղներ տանել` հարստություն, որ նրանք թալանել էին պատերազմի ընթացքում։ Բայց ամենաթանկարժեք արտեֆակտը, որ Մայորը կարողացավ պահպանել, Վիլգելմինա Հարքերի` Բրեմ Ստոքերի «Դրակուլա» վեպի հերոսուհու դին էր։ Նրա անունը տրվել է միայն մանգայի նախավերջին գլխում, մինչ այդ Վիլգելմինան ուղղակի «նա»(ճապ.` 彼女, քանոջո) էր։ Միակը, ում արյունը Մինան խմել էր, և ով փոխադարձաբար խմել էր նրա արյունը, Դրակուլան էր։ Գրքում նրան հաջողվում է կոտրել անեծքը, բայց «Հելլսինգ» մանգայում նացիստական գիտնական Դոկը(նույն ինքը` Բժիշկը), որոշում է, որ Մինայի մարմնի ուսումնասիրությանը կհաջորդի գիտության զարգացումը ու նացիստական գործի վերածննունդը։

Վիլգեմինայի մարմինը Դրակուլայի(Ալուքարդի) արյունն էր պարունակում, ինչի շնորհիվ էլ Միլլենիումին հաջողվեց հազարավոր անմահ վամպիրներից ստեղծել ու նրանցից բանակ կազմավորել։

Իսկարիոտ. Վատիկանի 13-րդ դիվիզիան[խմբագրել]

Կազմակերպությունն անվանվել է ի պատիվ Հուդայի(Հուդա Իսկարիովտացի)` առաքյալի, ով դավաճանեց Հիսուսին: «Հելլսինգ»-ում Հուդան ներկայացվում է որպես Վատիկանի գաղտնի գործակալ, ում պատրաստել էին վամպիրների նման մութ ուժերի ու հերետիկոսների դեմ պայքարի համար։ Չնայած իրար մոտ նպատականերին, Հելլսինգը 13-րդ դիվիզիայի բնական թշնամին է, քանի որ ոչ միայն չի խորշում վամպիրի հետ համագործակցելուց, այլև հարում է քրիստոնեության բողոքական ուղղությանը։

Սպառազինությունը[խմբագրել]

Մանգայում օգտագործվող բոլոր զինատեսակները հնարված են։ Քոութա Հիրանոն իր փոքրիկ հայտնագործությունն անվանել է «միլլիոնանոց լիցքով տիեզերափող»։

Ալուքարդը երկու ատրճաանակ է օգտագործքում, որոնք շատ աննորմալությունների կողքին տարբերվում են նաև անբնական երկարության փողերով։

Վիկտորիան զենքի մեծ ընտրություն ունի` 30 միլիմետրանոց «Հարքոննեն», կիսաավտոմատ 30 միլիմետրանոց «Հարքոննեն 2» ու «Владимир» նռնականետ։ Անվանումները հղվում են Ֆրենկ Գերբերտի «Ավազաթումբ» վեպի հերոս Վլադիմիռ Հարքոննենին։ Սերասը սկսեց հաջողությամբ օգտվել նշված զենքերից միայն վամպիրի փոխակերպվելուց հետո։

Առհասարակ մանգայում օգտագործված զենքերից հիշարժան են հետևյալ երկուսը.

  • «Քեսըլ»(Casull), որի համար արծաթե միջուկներով հատուկ փամփուշտներ են օգտագործում։ Կողքին «Hellsing ARMS .454 Casull Auto» փորագրություն կա։ Կրակելու արագությունը թույլ է տալիս 10 փամփուշտ արձակել, նախքան առաջինը կհասնի նշանակետին. սա պարզ երևում է հենց անիմեի առաջին էպիզոդում։ Նպատակային հակառակորդները շատ ուժեղ վամպիրներն են։
  • «Բորենի»(Jackal)` 13-միլիմետրանի ատրճանակ: Կողքին փորագրված է «Jesus Christ is in Heaven now». «Հիսուս Քրիստոսն այժմ դրախտում է»։ Ուոլտերը նրան այսպես է նկարագրել. «Փողի երկարությունը 39 սանտիմետր է, քաշը` 16 կիլոգրամ, նախատեսված է 6 կրակահերէի համար։ Մարդը նրա տակից դուրս չի գա»։ Փամփուշտները մակեդոնական արծաթից են` արճճային հավելումով, ու հոգևորականի կողմից օրհնված։ Նախատիպը կարող է լինել Ekol ֆիրմայի համանուն արտադրանքը։

Վամպիրաբանություն[խմբագրել]

Վամպիր դառնալու նախապայմաններն ու ազնիվ վամպիրի կանոնները մանգայում այնքան էլ լավ ներկայացված չեն. Հեղինակն, ըստ երևույթին, հույսն ընթերցողի տրամաբանության վրա է թողնում, բայց որո շ հիմնական սահմանումներ կարելի է դուրս բերել.

1. Մարդը վամպիր է դառնում, եթե կծվում է հակառակ սեռի իրական վամպիրի կողմից։ Ընդ որում, զոհը պիտի կույս լինի (գլուխ 1)։

2. Մարդը կիսավամպիր(ghoul, упырь) է դառնում, եթե նրան կծած վամպիրը արհեստականորեն է ստեղծված (գլուխ 7)։

3. Կիսավամպիրը ենթարկվում է տիրոջը` մարդուն, ով իրեն այդպիսին է դարձրել։ Կիսավամպիրն, իրականում, ահագին նման է զոմբիին ու ունակ է միայն պարզագույն գործողութոյւններ իրականացնելու (գլուխ 1)։

4. Մարդը կարող է կիսավամպիր դառնալ, եթե ուրիշ կիսավամպիր կծի նրան։ Դրանում է կիսավամպիրների հիմնական վտանգը` նրանց թվաքանակը կարող է աճել երկրաճափական պրոգրեսսիայով («Լուսաբաց», գլուխ 1)

5. Կիսավամպիրը երբեք չի կարող նորից մարդ դառնալ (գլուխ 4)։

6. Վերջերս վամպիր դարձածը դեռ հասարակության լիիրավ անդամ չէ ու գերբնական կարողություններ չունի։ Որպեսզի ձեռք բերի դրանք, վամպիրը պետք է արյան հետ կլանի նաև զոհի հոգին։

7. Մարդը կարող է վամպիր դառնալ, եթե հրաժարվի իր մարդկային գոյից ու իր աստծուց(գլուխ 70)։

8. Իրական անմահություն գոյություն չունի։ Նույնիսկ ամենաթույն վամպիրը կարող է հաղթվել։

9. Վամպիրը շատ սահմափակումներ ունի. Լույսից, արծաթից ու եկեղեցիների թուլանում է ու չի կարող հերկել մեծ ջրային տարածքները(գլուխ 30)։ Ազդեցությունը կախված է վամպիրի մակարդակից։

10. Արհեստական վամպիրն ավելի տխուր վիճակում է։ Նա չի կարող նոր վամպիրիկներ ստեղծել(գլուխ 7), փոխել իր տեսակը ու ռեգեներացվել(գլուխ 10)։

11. Իրական վամպիրը արյան հետ կլանում է նաև զոհի հոգին(գլուխ 53), ում հետագայում կարող է օգտագործել։

Մեդիա[խմբագրել]

Հավելյալ մանգաներ[խմբագրել]

Hellsing։ The Dawn ("Լուսաբաց")՝ Հելլսինգ մանգայի պաշտոնական նախապատմությունն է, որում իրադարձությունները տեղի են ունենում Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ։ Աղջկա կերպարանք ստացած Ալուքարդը և 14-ամյա Ուոլտերը ուղևորվում են դեպի Վարշավա և այնտեղ արաջին անգամ հանդիպում են Մայորին և նրա հետևորդներին։ Ընդհանուր առմամբ դուրս են տեսել վեց գլուխներ։ 2007 թվականին Shonen Gahosha հրատարակչությունը հայտարարեց այն մասին, որ արտադրությունը դադարեցվում է։

Crossfire ("Ընհարում")՝ Իսկարիոտ կազմակերպության երկու անդամների՝ Հեյնկել Վոլֆեի և Յումիկո Տակագիի մասին առանձին եռագլուխ պատմություն է։ Պատմության մեջ նաև առկա է Էնրիքո Մաքսվելը։ Հրատարակվել է որպես Հելլսինգ մանգայի առաջին երեք հատորների հավելյալ մաս։ Հիրանոյի խոսքերով՝ այս երեք գլուխները ավելացվել էին Տանքոբոնների մեջ՝ ազատ էջերը լցնելու համար։

Երաժշտություն[խմբագրել]

Անիմե սերիաների համար երաժշտությունը գրել է Յասուծի Իշիին, հրատարակել է` Geneon-ը (Pioneer LDC)։ Hellsing Original Soundtrack։ Raid-ը հրատարակվել է 2001 թվականի նոյեմբերի 22-ին, ու ներառել է 20 երգ, ու վերակազմավորվել է 2003 թվականի հուլիսի 1-ին։ Երկրորդ սաունդթրեքը` Hellsing Original Soundtrack։ Ruins-ը, ներառել է լրացուցիչ 22 երգ, հրատարակվել է 2002 թվականի փետրվարի 22-ին, վերահրատարակվել` 2003 թվականին, սեպտեմբերի 16-ին։

ՕՎԱ-ի` Hellsing Ultimate-ի համար, երեք սաունդթրեք է գրել Հայատո Մացուոն։ BLACK DOG-ը` «Սև շունը», թողարկվել է 2008 թվականի մարտի 21-ին։

Նախատիպերը[խմբագրել]

  • Coyote` «Քոյոտ», Ֆրանսիա, 1944 թվական։ Վարձկանների արկածների մասին մանգան է, որի հերոսները նախատիպ են հանդիսանում «Հելլսինգ»-ի հերոսների համար։
  • Wild Geese` «Վայրի սագերը», 1998 թվական։ Պիպ Բերնադոտտի մասին 10 գլխով պատմություն է։
  • Angel Dust` «Հրեշտակային փոշի»։ Հենտայ-մանգա, ուր գլխավոր հերոսը Անդերսընի հոր նախատիպն է։
  • Legend of the Vampire Hunter` «Վամպիրների որսորդի առասպելը»` հիմանական մանգայի հենտայ-տարրեր պարունակող նախատիպն է: Հիմանական մանգայի առաջին գլխի սևագրությունն է, որի հիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ թխահեր Վիկտորիա Սարեսը խմբակային բռնաբարության զոհ է դառնում:
  • Doc’s Story` «Դոկի պատմությունը»)։ Հենտայի էլեմենտներով փոքրիկ էսքիզ, որտեղ գործող անձներն են երիտասարդ Դոկը, Հիտլերը ու կատվականջ աղջիկը, ով, ամենայն ահվանականությամբ, Շրյոդինգերի մայր է։
  • Desert Schutzstaffel` «Անապատի պաշտպանը»։ Հենտայի էլեմենտներով կարճ մանգա, որտեղ Երկրորդ Համաշխարհային պատերազմից փրկված զինվորը` Հանս Գյունշեն, պաղեստինցի աղջկա է փրկում իսրայելցի զինվորներից։