Հայաստանի դրամական տնտեսությունը վաղ հելլենիստական շրջանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դրամական տնտեսությունը վաղ հելլենիստական շրջանում, Չորրորդ դարի վերջերից Հայաստանն ընդգրկվում Է հելլենիստական դրամների շրջանառության ոլորտը։ Հայկական շուկաներն են թափանցում ատտիկյան սիստեմի ոսկյա ու արծաթյա դրամները։ Վերջիններս լայն ճանաչում Էին գտել միջազգային առևտրում։

Անտիկյան սիստեմի հիմնական միավորն ոսկու գծով կոչվում Էր ստատեր (հայերենում՝ «սատեր»), որի օրինական կշիռը սահմանված Էր 8,60 գրամ։ Ոսկու և արծաթի փոխհարաբերությունը հելլենիստական դարաշրջանում արդեն դարձել Էր 1։10։ Հիմնական միավորն արծաթի գծով կոչվում Էր գրախմե՝ 4,36 գրամ օրինական քաշով (հայկական աղբյուրներում հիշատակվում է որպես «դրաքմե» կամ «դրամ»)։ Առևտրում մեկ ոսկյա ստատերո փոխանակվում էր 20 արծաթե դրախմեի հետ։ Ատտիկյան սիստեմի կշռային ստորժանումների շարքում փոքր միավորները հանդիսանում էին քաղկոսը՝ 0,091 գրամ և այնուհետև օրողոսը՝ 0,72 գրամ։ Մեկ օրողոսը կազմված Էր 8 քաղկոսից։ Ամենամեծ միավորը տաղանտն էր (Հայերեն՝ «քանքար») որը կշռում Էր 26196,2 գրամ և դրանից հետո մնասը՝ 436,60 գրամ։ Մեկ տաղանտը հավասար էր 60 մնասի։ Սակայն հիմնական դրամային միավորը, ինչպես նշվեց, դրախմեն էր, որի օրինական քաշը հավասար էր վեց օբողոսի, այսինքն 4,366 գրամի։ Խոշոր քաշի միավորները՝ տաղանտը և մնասը, դրամական շրջանառության մեջ ունեին առավելապես հաշվային նշանակություն։ Ոսկյա դրամներ համեմատաբար քիչ էին թողարկվու, վճարումը կատարվում էր հիմնականում արծաթյա դրախմեներով (դրամյաններով) և տետրադրախմոններով (չորեքդրամյաներով), որոնք դրվագվում էին մասսայաբար։ Չորեքդրամյանի օրինական կշիռը կազմում էր 17,46 գրամ։

Սակայն մինչև 4-րդ դարի վերջը աքեմենյանների դրամական սիստեմը դեռևս չէր կորցրել իր տեղական նշանակությունը։ Այսպես, երր Ալեքսանդր Մակեդոնացու զորքերը նվաճել էին Իրանը, բռնագրավված ոսկու պաշարներից դրվագում էին կրկնակի դահեկաններ՝ նույն հին պարսկական կշռային սիստեմի սկզբունքով և անցյալում ընդունված աքեմենյան դրամների պատկերատիպով։ Փոքր Հայքում Ալեքսանդր Մակեդոնացուն ենթակա սատրապ Միթրենեսին (Միհրան) վերագրված արծաթյա դրամները նույնպես իրենց կշռային տվյալներով աքեմենյան կրկնակի դրախմանոցներ էին։ Դրանք թողարկվել են 331330 թվականներին։ Բայց այս կարգի դրամները, շրջանառությանը համար բնորոշ չէին։ Նրանց թողարկումը գնալով դադարում էր, մինչդեռ առատորեն տարածվում կին Մակեդոնացու արծաթյա դրախմանոցներն ու տետրադրախմանոցները, որոնց վրա միշտ որպես կանոն դրոշմված էր Հերակլեսի գլուխը՝ Ալեքսանդրի դիմագծերով և աստվածահայր Զևսի կերպարը՝ իր պաշտամունքի խորհրդանշաններով։ Հայաստանի վաճառաշահ քաղաքներում ամենուրեք հայտնի էին նմանօրինակ արծաթյա դրամները։ Վերջիններից բացի, Ալեքսանդրի անվան հունատառ գրությամբ շուկա էին մտնում նա և ոսկյա դրամներ Աթենասի և հաղթանակի պատկերներով։

Հետագայում միջազգային առևտրի բերումով Հայաստան են թափանցում սելևկյան, ինչպես նաև պարթևական արծաթյա դրամները։ Սրանց շրջանառությունն արդեն մ. թ. ա. 2-րդ դարի վերջերից ընթանում էր Հռոմի հանրապետական դրամների հետ միաժամանակ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]