Կոնստանտին Պաուստովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Paustovsky.jpg

Կոնստանտին Պաուստովսկի (Константи́н Гео́ргиевич Паусто́вский, 1892, Մոսկվա - 1968, հուլիսի 14 Մոսկվա), ռուս սովետական գրող, ռոմանտիզմի հետևորդ։

Կենսագրություն[խմբագրել]

1898 թ. ընտանիքը տեղափոխվում է Մոսկվայից Կիև, որտեղ էլ Պաուստովսկին կայանում է որպես գրող և լրագրող։ Սովորել է Կիևի համալսարանում, ապա ուսումը շարունակել Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Առաջին համաշխարհային պատերազմի օրոք վարել է տրամվայ, աշխատել սանիտարական գնացքում։ Հետագայում ապրել է Օդեսսայում, եղել Կովկասում, ապրել նաև Երևանում, ինչի մասին գրել է հուշերում։

1923 թ. վերադարձել է Մոսկվա, Հայրենական պատերազմի տարիներին եղել ռազմական թղթակից հարավային ֆրոնտում, գրել պատմվածքներ։ 1950-ականներին ապրել է Մոսկվայում և Տարուսայում, որտեղ գործում է նրա թանգարանը։[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Պաուստովսկու թանգարանը Տարուսայում

Հղումներ[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]

Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝