Կլաուս Էբներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլաուս Էբներ
Ծնվել էօգոստոսի 8, 1964(1964-08-08) (59 տարեկան)
ԾննդավայրՎիեննա, Ավստրիա[1]
Մասնագիտությունլեզվաբան, գրող, թարգմանիչ և բանաստեղծ
Լեզուկատալաներեն և գերմաներեն
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունՎիեննայի համալսարան
Ուշագրավ աշխատանքներHominid?
Կայքklausebner.eu
 Klaus Ebner Վիքիպահեստում

Կլաուս Էբներ (գերմ.՝ Klaus Ebner,օգոստոսի 8, 1964(1964-08-08), Վիեննա, Ավստրիա[1]), ավստրիացի ժամանակակից բանաստեղծ, թարգմանիչ, ուրվագծագիր։ 1999 թվականից հեղինակը սկսել է իր առաջին արձակ ստեղծագործությունների և պոեզիայի հրապարակումները գրական թերթերում։ Գրել է գրքեր համակարգչային ծրագրերի մասին։ Առաջին գիրքը լույս է տեսել 2007 թվականին։ Էբները գրել է գերմաներեն և կատալաներեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլաուս Էբները ծնվել է 1964 թվականի օգոստոսի 8-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Հենց այդտեղ էլ անցել է նրա մանկությունը[2]։ Նրա մայրը՝ Ինգեբորգը (ծնվ. 1944), եղել է վարսահարդար, իսկ հայրը՝ Վոլտերը (1939–1996), եղել է վաճառող, որը 1970-ական թվականներին զբաղվել է տնային ապրանքների վաճառքով։

1980-ական թվականներին, երբ սովորել է ռոմանական լեզուներ, գերմանագիտություն, թարգմանչություն և եվրոպական տնտեսագիտություն[3], աշխատել է գրական խմբակում և Վիեննայի թերթերից մեկում[4]։ Աշխատել է նաև որպես թարգմանիչ, օտար լեզուների ուսուցիչ և ուսուցողական ծրագրերի աշխատակից[5]։ 1990-ական թվականներին սկսել է հոդվածներ և գրքեր գրել ծրագրերի և տեղեկատվական ցանցերի մասին[6]։

Դպրոցական տարիներից սկսել է գրել կարճ արձակ ստեղծագործություններ, բանաստեղծություններ և ռադիոպիեսներ։ Ստեղծագործությունները հիմնականում տպագրվել են մշակութային և գրական թերթերում։ 2004 թվականից դրանք ավելի շատ են սկսել հրապարակվել[7]։ Կլաուս Էբները մի շարք արձակ ստեղծագործությունների (պատմվածքներ, վեպեր, նովելներ), էսսեների և բանաստեղծությունների հեղինակ է։ Նա հիմնականում գրել է գերմաներեն և կատալաներեն։ Ավստրիական կառավարության կողմից տրված գրական կրթաթոշակով ճամբորդական էսսե է գրել Անդորրայի մասին[3]։

Իր տեքստերում անդրադարձել է տարբեր ժողովուրդների մշակույթին, լեզուներին և հավատքներին[8]։ Նրա հանդուրժողականությունը ավելի ակներև է երկրորդ գրքում, որը կոչվում է Auf der Kippe:

2008 թվականին «Der Flügel Last» պատմվածքի համար արժանացել է Wiener Werkstattpreis 2007 գրական մրցանակի։ Այն պատմում է քաղցկեղով հիվանդ 7-ամյա մի աղջկա մասին։ Էբները իր ստեղծագործությունները հարստացրել է պատմական և բանասիրական տեղեկություններով[9]։

Ապրել և աշխատել է Վիեննայում։ Ավստրիայի գրողների երկու միությունների՝ Grazer Autorinnen Autorenversammlung[10] և Österreichischer Schriftstellerverband անդամ է։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործություններ (գրքեր), հրապարակումները գերմաներեն և կատալաներեն լեզուներով[խմբագրել | խմբագրել կոդը]

Անթոլոգիաներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Literarisches Leben in Österreich գրական թերթ (Գրականությունը Ավստրիայում) 5, IG Autorinnen Autoren (Gerhard Ruiss), Վիեննա 2001, ISBN 3-900419-29-9, էջ 730
  • Անթոլոգիա Kaleidoskop, (Eleonore Zuzak), Edition Atelier, Վիեննա 2005, ISBN 3-902498-01-3, կենսագրություն էջ 368
  • Literatur und Kritik 397/398, Զալցբուրգ (Ավստրիա) 2005, էսսե էջ 19, կենսագրություն էջ 111
  • Neue Sirene 21 գրական թերթ, Մյունխեն 2007, ISBN 978-3-00-020358-9, ISSN 0945-9995, կենսագրություն էջ 131

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #122228863 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Biographical note on the author's official website Արխիվացված 2009-03-09 Wayback Machine, retrieved on 2009-02-12.
  3. 3,0 3,1 Cp. биографию в Эбнер, Клаус: Auf der Kippe, Гозау 2008, с. 139.
  4. Эбнер был автор и редактор венской газеты Texte.
  5. Ср. Эбнер, Клаус и Динер Лоренц: DNS-Implementierung im Windows-Netzwerk; Унтершлейсгейм 2004, с. 427.
  6. Издательства: Data Becker, Markt & Technik, IWT, TEWI и Microsoft Press (1989—2004).
  7. Ср. список публикации на официальном вебсайие писателя www.klausebner.eu.
  8. Ср. например рассказы Notruf, Momentaufnahme и Der Pflegling в: Ebner, Klaus: Lose, Neckenmarkt 2007.
  9. Оба эты тексты публиковались в Шаден, Петер (из.): wordshop x, Вена 2008.
  10. Ср. список членов союза GAV, регистрация Klaus Ebner.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաուս Էբներ» հոդվածին։