Կանադայի թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հակոբ տաճար, Մոնրեալ

Կանադայի թեմ[1], Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Հյուսիսային Ամերիկայի տարածքում գտնվող, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը պատկանող թեմերից մեկը, որը ներկայացնում է առաքելական կանադահայության մի մասի հոգևոր կյանքը[Ն 1]։ Կենտրոնը Մոնրեալ քաղաքի սուրբ Հակոբ տաճարն է[2]։ Թեմի առաջնորդներից է եղել Մեղրիկ եպիսկոպոս Բարիքյանը, 2022 թվականից առաջնորդն է Բաբկեն Չարյանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, Տորոնտո

Կանադայի թեմն առանձնացել է 1957 թվականին կազմավորված Հյուսիսային Ամերիկայի արևելյան նահանգների և Կանադայի թեմից, որը վերաձևակերպվել է երկու ինքնուրույն թեմի։ Կանադայում Էջմիածնի ենթակայությամբ գործող թեմի գոյության պայմաններում մեկ այլ թեմի հիմնումը տարաձայնություններ առաջացրեց երկու կաթողիկոսությունների միջև[3][4]։ Ավելին, երկու տարի անց Գարեգին Բ-ն նորաստեղծ թեմը համարեց «հակականոնական»[5]։ Հունաստանի և Միացալ նահանգների շարքում Կանադան դարձավ երրորդը, որտեղ գոյություն ունեն երկու նույնանուն հայ առաքելական եկեղեցիներ։ Այդուհանդերձ, Կիլիկիո կաթողիկոսությունը թեմական ներքին բաժանումները համարում է իր ներքին գործը։ Թեմը ներգրավված է ոչ միայն Քվեբեկում ֆրանսերենը որպես երկրորդ լեզու համարող լիբանանահայերի հոգևոր կյանքում, այլև Օնտարիոյում։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն պարբերաբար այցելում է Կանադա՝ մասնակցելու ոչ միայն Հյուսիսային Ամերիկայի երեք թեմերի խնդիրների քննարկմանը, այլև հանդիպելու քաղաքական առաջնորդների ու դիվանագետների հետ։ 2023 թվականի հունիսին կաթողիկոսը հանդիպել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին և հայտնել այն մասին, որ կաթողիկոսությունը, ինչպես հարյուր տարի առաջ, հիմա ևս աթոռի դեգերումների մեջ է։ Դրան ի պատասխան վարչապետը վստահեցրել է, որ կանադահայությունը ուժեղ է և կենսունակ[6]։ Նման դեգերումների պատճառը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում ու իր հարևան Սիրիայում, Թուրքիայում, Իսրայելում ու Պաղեստինում տեղի ունեցող ռազմական գործողություններն են, որոնք հաճախակի էին դարձել 20-րդ դարի վերջին քառորդից։

Եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կանադայում 1984 թվականին հիմնադրվել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի ենթակայությամբ գործող Կանադայի հայոց թեմը, որի կենտրոնը Մոնրեալի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
  2. «Համայնքի մասին». canada.mfa.am. Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն.
  3. Ռուզան Խաչատրյան (15 հունվարի, 2002 թվական). «Ս.Էջմիածնի ներկայացուցչի կարծիքով, «հօդս ցնդեցին» մերձեցման արդյունքները». www.azatutyun.am. «Ազատություն» ռադիոկայան.
  4. «Մայր Աթոռը ողջախոհության կոչ է անում Կիլիկիո Կաթողիկոսությանը». www.aravot.am. Առավոտ. 3 ապրիլի, 2004 թվական.
  5. «Կանադայում վերջին տարիներին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից հիմնված առանձին թեմը հակականոնական է». armenpress.am. Արմենպրես. 18 նոյեմբերի, 2004 թվական.
  6. «Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աթոռանիստը կտեղափոխվի՞ Կանադա». armenpress.am. Արմենպրես. 18 նոյեմբերի, 2004 թվական.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: