Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (Տորոնտո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (Տորոնտո)
Եկեղեցի


ՏեղադրությունԿանադա, Տորոնտո
ԱշխարհՀյուսիսային Ամերիկա
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (Տորոնտո) (Կանադա)##
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (Տորոնտո) (Կանադա)

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (անգլ.՝ St. Mary Armenian Apostolic Church, Toronto), հայ առաքելական եկեղեցի Կանադայի Տորոնտո քաղաքում։ Ընդգրկված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կազմում[1]։

Եկեղեցին պաշտոնապես հիմնադրվել է 1983 թվականին, առաջին պատարագը տեղի է ունեցել 1983 թվականի ապրիլի 10-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տորոնտոյի հայկական համայնքի կենտրոնը (Հայ կեդրոն) և A.R.S. ցերեկային դպրոցը հիմնադրվել են 1979 թվականին, սակայն հայկական եկեղեցի համայնքում չի եղել։ Տորոնտոյի հայ համայնքը դիմել է կանադական և Արևելյան Ամերիկայի թեմի Կիլիկիայի կաթողիկոսին՝ եկեղեցի կառուցելու խնդրագրով։ 1982 թվականին Կանադայի առաջնորդարանը և Արևելյան Ամերիկայի թեմը տվել են եկեղեցի կառուցելու թույլտվություն։

Վարդապետ Խաժակ Հակոբյանը դարձել է եկեղեցու առաջին հովիվը 1983 թվականին։ Եկեղեցական ծառայությունները մատուցվել են Տորոնտոյի Բեյվյու պողոտայում գտնվող Սուրբ Ավգուստին անգլիկան եկեղեցում մինչև նոր եկեղեցու կառուցումը։

Եկեղեցին հանդիսավոր կերպով օծվել է 1990 թվականի մայիսի 27-ին Կիլիկիայի կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից։

2012 թվականի գարնանը եկեղեցին վերանորոգվել է Կանադայի առաջնորդանիստ արքեպիսկոպոս Խաժակ Հակոբյանի հովանու ներքո[2]։

Հոգևոր հովիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաժակ Հակոբյան (ապրիլի 10, 1983 - դեկտեմբերի 9, 1994)
  • Շահե Փանոսյան (դեկտեմբերի 9, 1994 - դեկտեմբերի 19, 2002)
  • Մեղրիկ Փարիկյան (դեկտեմբերի 19, 2002 - մասյիսի 10, 2014)
  • Ստեփանոս Փաշայան (նոյեմբերի 3, 2014 – հունվարի 7, 2016)
  • Կոմիտաս Փանոսյան (օգոստոս, 2012)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Parikian, Father Meghrig (2007). 25th Anniversary of St. Mary's Church (PDF). Toronto, ON. էջ 100. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. «Սուրբ Մարիամ եկեղեցի». ImYerevan.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]