Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հավերժական կրակը Ծիծեռնակաբերդում, ապրիլ 24, 2011 թ.
... 1894-1923 թթ. Թուրքական կառավարության կողմից կատարվել է Հայոց ցեղասպանություն , զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Արևմտյան Հայաստանի , Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը, արդյունքում սպանվել է մոտ 1 500 000 հայ ։
... 1915 թ. ապրիլի 24 -ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 հայ մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը գերազանցեց 800-ը, ովքեր սպանվեցին թուրք ոճրագործների կողմից և հենց այդ օրը Հայաստանում և աշխարհի շատ երկրներում նշվում է որպես Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր ։
... Հայկական ջարդերի ժամանակ Արևմտյան Հայաստանում կազմակերպվել են մի շարք ինքնապաշտպանական հերոսամարտեր և ապստամբություններ՝ Մուս լեռան , Վանի , Սասունի , Զեյթունի ։
... Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, բացի հայերի ցեղասպանությունից, երիտթուրքական կառավարությունը կազմակերպել է մյուս քրիստոնյա ազգերի զանգվածային սպանություններ, մասնավորապես ասորիների ցեղասպանությանը զոհ է գնացել 500 000 - 750 000 ասորի, իսկ Պոնտոսի հույների ցեղասպանության արդյունքում զոհվել է 350 000-ից մինչև 1 200 000 հույն։
... Հայոց Մեծ Եղեռնի գրեթե բոլոր կազմակերպիչներն ու երիտթուրքական կառավարության պարագլուխները սպանվել են հայ վրիժառուների կողմից կազմակերպված «Նեմեսիս գործողության» ժամանակ։
... Հայերի ցեղասպանության մասին նկարահանվել են բազմաթիվ վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր, դրանցից ամենանշանավորներն են՝ «Հոգիների աճուրդ» , «Մայրիկ» , «Արարատ» , «Արտույտների ագարակը» , «Ճչացողներ» ։