Ճչացողներ
| Հավանաբար, այս էջը կամ բաժինը խախտում է հեղինակային իրավունքները։ Հավանական է, որ բովանդակությունը պատճենված է 19:26, 1 Հունիսի 2009 (UTC) կայքից համարյա առանց փոփոխությունների։ Խնդրում ենք, ստուգեք 1 Հունիսի 2009 (UTC) ենթադրվող աղբյուրի թվականը Համացանցի (Ինտերնետի) արխիվում և համեմատեք հոդվածում խմբագրումների ներմուծման թվականի հետ։ Եթե դուք կարծում եք, որ դա այդպես չէ, ապա հայտնեք ձեր կարծիքը այս հոդվածի քննարկման էջում։ Եթե դուք եք հեղինակը, ապա ձևավորեք տեքստի օգտագործման թույլատվությունը։ |
| Screamers ' |
|
| Լեզու | Անգլերեն Հայերեն |
|---|---|
| Ռեժիսոր | Կարլա Կարապետյան |
| Պրոդյուսեր | Նիկ Դե Գրունվալդ |
| Դերակատարներ | Սերժ Տանկյան Տարոն Մալաքյան Շավո Օդաջյան Ջոն Դոլմայան |
| Օպերատոր | Չարլզ Ռոզ |
| Երաժշտություն | Ջեֆ Ատմաջյան |
| Մոնտաժ | Վիլյամ Յարհաուզ |
| Ընկերություն | Maya Entertainment |
| Տևողություն | 89 րոպե |
| IMDb | ID 0823668 |
| Կայք | պաշտոնական կայք |
Ճչացողներ (անգլերեն` "Screamers") 91 րոպեանոց փաստավավերագրական անգլալեզու ֆիլմ, պատմում է Հայոց Մեծ Եղեռնի և աշխարհում 1915 թ.-ից մինչ այսօր տեղի ունեցած այլ ցեղասպանությունների մասին։
Ֆիլմը նախատեսված է հատկապես ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության հանդիսատեսի համար, քանի որ, ֆիլմի ռեժիսոր Կարլա Կարապետյանի մեկնաբանությամբ, հենց այս պետություններն են ժամանակին վարել Հայոց Ցեղասպանության ժխտողական քաղաքականություն։ «Նպատակ ունեինք ժխտողականության երեսպաշտությունը՝ դեմագոգիան ցույց տալ ամերիկացիներին, բրիտանացիներին ու արևմտյան այլ ազգերին, որ ժխտելով՝ յուղ են լցնում այսօր ցեղասպանություն իրականացնողների կրակին։ Այս ֆիլմը պատասխանատվություն է դնում բոլոր այն պետությունների վրա, որոնք սատար են կանգնում ցեղասպանությունը ժխտողներին»,- պարզաբանում է տիկին Կարապետյանը։
Ֆիլմում օգտագործվել են «Փուլիտցերի» մրցանակակիր, գրող Սամանթա Փաուերի «Ամերիկան և ցեղասպանությունների հարյուրամյակը» գրքի առաջ քաշած հիմնական այն գաղափարները, ըստ որի Հայոց Ցեղասպանությունը դարձավ մի մոդել, որի հիման վրա 20-րդ դարում տեղի ունեցան մյուս բոլոր ցեղասպանությունները՝ Հոլոքոստ, Փոլ Փոթի, Կոմբոջա, Ռուանդա, Դարֆուր և այլն։ Իսկ այս բոլոր ցեղասպանությունների շարունակական բնույթը աշխարհի խոշոր պետությունների չարձագանքելու արդյունքն էին։
Ֆիլմի վերնագիրն ընտրվել է հենց այս գրքից, որտեղ ճչացողն այն մարդն է, որը ձեռք է բարձրացնում ու պահանջում, որ դադարեցվի ցեղասպանությունը։ «Այդպիսի մի օրինակ էր Թուրքիայում [ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն, որն առաջինը հայտնեց հայերի մեծածավալ ոչնչացման մասին։ Ամեն տեղ էլ աշխարհում կան այդպիսի ճչացողներ, սակայն խնդիրն այն է, թե ինչու նրանց ականջ չեն դնում»,- մտահոգվում է Քարլա Կարապետյանը։ «Եղեռն անտեսելը ծնում է նոր եղեռն»,- հոմոզված է ռեժիսորը։
Ֆիլմի պատվիրատուն BBC-ն է, որին հետաքրքրել էին Թուրքիայում տեղի ունեցող այն հետապնդումները, որոնք վերաբերում էին Հայոց ցեղասպանությանը։ Ինչպես նաև Քարոլինա Կարապետյանին հանձնարարվել էր համագործակցել ամերիկահայ աշխարահահռչակ «System Of A Down» ռոք խմբի հետ, որի երաժշտությունն ուղղված էր հիմնականում հակապատերազամական, նյութապաշտական թեմաներին և ամենակարևորը՝ գլխավորապես կենտրոնանում էր աշխարհում տեղի ունեցող ցեղասպանությունների վրա՝ իբրև ելակետ ունենալով Հայոց Ցեղասպանությունը։
Քարոլինայի պատմելով՝ խմբի մենակատար Սերժ Թանգյանը համաձայնվեց նկարահանվել ֆիլմում, պատմել իր պապերի պատմությունը, ինչպես նաև ներկայացնել խմբի համերգային կենդանի կատարումները միայն այն պայմանով, որ Հայոց Ցեղասպանության իրողությունը ֆիլմում ի վերջո պետք է բերի ընդհանրացումների մյուս բոլոր ցեղասպանությունների համար։ Թանգյանի այս պահանջն ուղղված է հիմնականում երիտասարդությանը, որ ՚ի սկզբանե փոխվի նրանց դիրքորոշումը, որ նրանք ուժեղանան ու վերևից նրանց որևէ քաղաքականություն չկարողա ճնշել, այլ ընդհակառակը «ներքևից դեպի վերև քաղաքականություն փոխվի»։
Ընդհանրապես, «System Of A Down»-ն իր երաժշտությամբ և երկրպագուների մեծ բանակով՝ շուրջ 50 միլիոն, մեծ ազդեցություն ունի և Քարոլինա Կարապետյանը հասկացավ, որ նրանց միջոցով հնարավոր է շատ տեղեկություններ տարածել։
Դա է վկայում, օրինակ` խմբի համերգներից մեկը, որի ժամանակ Քարոլինա Կարապետյանը և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ համերգասրահից դուրս ցեղասպանության բովանդակությամբ բուկլետներ էին բաժանում հանդիսատեսին։ Տիկին Կարապետյանի զարմանքը մեծ է եղել, երբ 16 տարեկան ամերիկացի մի պատանի մոտեցել ու ասել է, որ այդ բուկլետն իրեն պետք չէ, քանի որ ինքն արդեն գիտեր Հայոց Ցեղասպանության մասին՝ ի շնորհիվ ռոք խմբի։
Ֆիլմը բաղկացած է մի քանի մասերից՝ սկսվում է Սերժ Թանգյանի պապիկի պատմությունից, հասնում մինչև ԱՄՆ-ում տեղի ունեցող գործընթացները՝ «Ց»-ով սկսվող բառի շուրջ իրականացվող խուսանավումներըՙ։ «Ճչացողները» ԱՄՆ-ում ունի R ռեյտինգ, այսինքն՝ ֆիլմում տեղ գտած բռնության տեսարանները, որոշ արտահայտությունները ցանկալի չեն երեխաներին ցույց տալու համար, բայց ֆիլմում միտումնավոր դրանք չեն հանվել՝ ցեղասպանության ողջ տեսարանն ավելի ամբողջական ու արտահայտիչ դարձնելու համար։
Միջազգային ցուցադրումների շարքում Հայաստանն առաջինն էր կլինի. ֆիլմն այստեղ ցուցադրվեց 2006 թ. ապրիլի 17-25։ [1]
Գրահղումներ [խմբագրել]
- ↑ http://www.a1plus.am/am/culture/2007/04/16/18092 «ՊԱՐ Ց-ով ՍԿՍՎՈՂ ԲԱՌԻ ՇՈՒՐՋ».«Ա1+» օնլայն օրաթերթ
