Ծովային հմայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովային հմայություն
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1877
բարձրություն111,5 սանտիմետր
լայնություն93 սանտիմետր
ստեղծման վայրՄիացյալ Թագավորություն[1]
ուղղությունՊրեռաֆայելիտներ
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՀարվարդի արվեստների թանգարան
հավաքածուՖոգ թանգարան և Հարվարդի արվեստների թանգարան
Ծանոթագրություններ
 A Sea–Spell by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

«Ծովային հմայություն», անգլիացի նկարիչ-պրեռաֆայելիտ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1877 թվականին։ Ներկայումս գտնվում է Ֆոգի գեղարվեստի թանգարանում։

Կտավի համար, որտեղ պատկերված է սիրենը, բնորդուհի է դարձել Ալեքսա Ուայլդինգը։ Սիրենը կրում է ծաղկեպսակ և նվագում է տավիղ․ նրա երազկոտ տեսքը և կեցվածքը ենթադրում են, որ նա էլ է հմայված երաժշտությամբ և շրջապատող ծաղիկների բույրով[2]։ Ի սկզբանե Ռոսսետտին ոգեշնչված է եղել Սամուել Քոլրիջի «Կուբլա խան» պոեմի տողերով, բայց հետագայում՝ ստեղծման գործընթացում, նկարը դարձել է իր սեփական սոնետի նկարազարդումը, որի տողերը նա գրել է շրջանակի վրա[3]։ Բանաստեղծությունում հիշատակվում է, որ սիրենների մեղեդին գրավում է տղամարդկանց և սպանում նրանց, իսկ հերոսուհու կերպարի նկարագրությունում կա հղում Լիլիթի կերպարին։ Հենց սոնետը նմանություն ունի Ռոսսետտիի սոնետի հետ, որը նվիրված է Լիլիթին և նույնիսկ ուղղակիորեն վերցնում է նրա կերպարանքը, այդպիսով Ռոսսետտիին կրկին անդրադառնում է ճակատագրական կնոջ (Femme fatale) տիպաժին[4]։

Սիրենների ավանդական նկարագրությունում առկա են թռչունների մարմիններ ու գլուխներ, սակայն Ռոսսետտիի մոտ նա մարմնավորվում է մարդկային կերպարանքում[3]։ Բացառիկ մանրամասնությամբ նկարված դեմքի և ծանր պարանոցի հետ միասին նկատվում է աղջկա կեցվածքի մի քանի անբնական դիրք, ինչը բնորոշ է նկարչի ուշ շրջանի շատ աշխատանքների[2]։

«Ծովային հմայություն» նկարը ստեղծվել է հավաքորդ և արտ դիլլեր Ֆրեդերիկ Լեյլանդի պատվերով, նույն չափսերով, ինչ որ «Վերոնիկա Վերոնեզե»-ն․ պատվիրատուի ցանկությամբ նկարները պետք է լրացնեին իրար՝ ստեղծելով դիպտիխ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.harvardartmuseums.org/collections/object/230614
  2. 2,0 2,1 2,2 H. C. Marillier Dante Gabriel Rossetti, An Illustrated Memorial of His Art and Life. — George Bell and Sons - Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899.
  3. 3,0 3,1 «From the Harvard Art Museums' collections - A Sea-Spell» (անգլերեն). Harvard Art Museums.
  4. Pritha Kundu Muse Turned “Femme Fatale” in D. G. Rossetti’s Painting and Poetry // Journal of Literature and Art Studies. — 2013. — В. 12. — Т. 3. — ISSN 2159-5836.