Հարթմնի երազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարթմնի երազ
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի[1]
տարի1880
բարձրություն157,5 սանտիմետր
լայնություն92,7 սանտիմետր
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՎիկտորիայի և Ալբերտի թանգարան[1]
հավաքածուՎիկտորիայի և Ալբերտի թանգարան
Ծանոթագրություններ
 The Day Dream by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

«Հարթմնի երազ» (սկզբնապես հեղինակը նախատեսել է վերնագրել «Monna Primavera», անգլ.՝ The Day Dream), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1880 թվականին։ Նկարում պատկերված է Ջեյն Մորիսը՝ նստած սոսու ճյուղի վրա և պահելով ցախակեռասի շյուղ, որը սիրո վիկտորյական խորհրդանիշն էր, ինչը կարող էր հղում լինել նկարչի և բնորդուհու միջև ծագած գաղտնի սիրավեպին[2]: Ներկայումս նկարը գտնվում է Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի հավաքածուում։

Տեղեկություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսքիզ, պաստեղ: Գտնվում է Էշմոլի թանգարանում:

1878 թվականին Ռոսսետտին ավարտել է իր գաղտնի սիրեցյալ Ջեյն Մորիսի՝ նկարիչ և հրատարակիչ Ուիլյամ Մորիսի կնոջ դիմանկարի պաստեղային էսքիզը[3][4]: Ավելի վաղ Ջեյնը կեցվածք էր ընդունել Ռոսսետտիի մի շարք այլ աշխատանքների համար, ներառյալ «Պրոզերպինայի»[4]: Էսքիզը կախված է եղել նկարչի արվեստանոցի բուխարու վերևում[5]: Սկզբնապես ապագա նկարի անվանումը եղել է «Monna Primavera»[6] կամ «Vanna Primavera»[7], հավանաբար վերցված են եղել Դանթե Ալիգիերիի «Նոր կյանք» բանաստեղծությունից[7][8][9]: Իր շատ աշխատանքների համար Ռոսսետտին գրել է սոնետներ, «Հարթմնի երազը» բացառություն չի եղել[10][11][12]:

Նկարիչն նկարի վրա արած աշխատանքների առաջին արդյունքից գոհ չի եղել, այդ իսկ պատճառով մի քանի անգամ վերափոխել է այն[11]։ Ջեյն Մորիսին ուղղված իր նամակում նա ներողություն է խնդրել այն բանի համար, որ պատկերել է այլ բնորդուհու ոտքեր[13][9]:

Նկարում Ջեյն Մորիսը կանաչ հանդերձանքով նստած է սոսու ճյուղի վրա և ձեռքին պահում է ցախակեռասի շյուղ։ Վիկտորյական դարաշրջանում ցախակեռասն արվեստում համարվել է սիրո խորհրդանիշը, դրա պատկերումը նկարում կարող է հղում ծառայել գաղտնի սիրավեպին, որը ծագել էր նկարչի և նրա ամուսնացած բնորդուհու միջև[2]: Ջեյն Մորիսը պատկերված է ամբողջ հասակով, ինչը բնութագրական չէ Ռոսսետտիի ստեղծագործության վերջին շրջանին[14]։

Ռոսսետտին նկարը 700 գինեյով վաճառել է հավաքորդ Կոնստանտին Ալեքսանդր Իոնիդեսին[5]: Դեռևս ստեղծագործության վրա աշխատելիս նկարիչը նամակագրության մեջ է եղել գնորդի հետ, որում խոստովանել է, որ աշխատանքը կլինի իր նկարների մեջ լավագույններից մեկը, ինչպես նաև հստակ հրահանգներ է տվել, թե որտեղ կախել նկարը՝ հատակից մինչև շրջանակ տարածությունը, ինչպես նաև թե ինչպիսին պետք է լինի աշխատանքի լուսավորությունը[5]: 1900 թվականին Կոնստանտին Ալեքսանդր Իոնիդեսը նկարը փոխանցել է Վիկտորիայի և Ալբերտի թանգարանին[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://artuk.org/discover/artworks/the-daydream-30674
  2. 2,0 2,1 «The Day Dream, Dante Gabriel Rossetti». Google Art Project. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  3. Rosenblum (1986), էջ. 120
  4. 4,0 4,1 Sharp, Frank C. (2004). «Morris [Burden], Jane (1839—1914)». Oxford Dictionary of National Biography (online ed.). Oxford University Press. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «The Day Dream». Victoria and Albert Museum. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
  6. Drew (2007), էջ. 140
  7. 7,0 7,1 Feldman (2009), էջ. 106
  8. Fowle, Frances. «Dante Gabriel Rossetti, Dantis Amor 1860». Tate Gallery. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
  9. 9,0 9,1 «Dante Gabriel Rossetti (1828—1882) The Salutation of Beatrice». Christies. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
  10. «Dante Gabriel Rossetti». Poetry Foundation. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  11. 11,0 11,1 Marillier (1904), էջ. 140
  12. «Dante Gabriel Rossetti: Poetry». Boston College. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  13. «The Day Dream». Artmagick. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  14. Feldman (2009), էջ. 103

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]