Հուսահատ ռոմանտիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուսահատ ռոմանտիկներ
Ժանրդրամա
Երկիր Միացյալ Թագավորություն
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Ջեննի Ժակ[1]
ԵրաժշտությունԴանիել Փեմբերթոն
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ6
Էկրաններին էհուլիսի 21, 2009-ից օգոստոսի 25, 2009[2]
ՀեռուստաալիքBBC Two
Պաշտոնական կայքէջ

«Հուսահատ ռոմանտիկներ» (անգլ.՝ Desperate Romantics), բրիտանական դրամատիկ սերիալ, որը նվիրված է պրեռաֆայելիտ նկարիչների կյանքին և ստեղծագործությանը։ Առաջին ցուցադրությունը իրականացվել է BBC Two հեռուստաալիքով 2009 թվականի հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 25-ը[3]։

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոն, 19-րդ դարի կեսեր։ Սկսնակ նկարիչներ Դանթե Գաբրիել Ռոսսետտին, Ուիլյամ Հոլման Հանտը, Ջոն Էվերեթ Միլլեն և լրագրող Ֆրեդ Ուոլթերսը կազմավորում են «Պրեռաֆայելիտների եղբայրություն» միավորումը, որը հակադրվում էր Գեղարվեստի թագավորական ակադեմիային։ Որպեսզի հասնեն հաջողությունների և ճանաչման, երիտասարդ գեղանկարիչները ունեն բարձր հասարակության օժանդակության կարիքը, ինչպիսին գտնում են հանձին Ջոն Ռասկինի։

Այդ ժամանակ Ֆրեդ Ուոլթերսն իր ընկերներին ծանոթացնում է Էլիզաբեթ Սիդալի՝ գլխարկների խանութի վաճառողուհու հետ, որն իդեալական ձևով համապատասխանում էր պրեռաֆայելիտների ապագա աշխատանքներում բնորդուհու դերին։ Ինքը Ֆրեդը համակրանք է զգում Լիզի հանդեպ, սակայն աղջիկը նախընտրությունը տալիս է խռովարար Ռոսսետտիին։

Ուիլյամ Հանտը հրավիրում է Էննի Միլլերին՝ կեցվածք ընդունելու իր նոր աշխատանքի համար, սիրահարվում է նրան և առաջարկություն անում։ Սակայն նկարիչն ստիպված է լինում մի քանի տարով մեկնել Պաղեստին՝ թողնելով Էննիին Ուոլթերսի խնամքի տակ։

Միլլեն իր «Օֆելյա» նկարի հաջողությունից հետո ստանում է Ռասկինի հովանավորության առաջարկը և հաճախ է այցելում նրա տուն, որտեղ մտերմանում է հովանավորի կնոջ՝ Էֆֆի Գրեյի հետ, որը դժգոհ էր ամուսնությունից և համակրում է երիտասարդ նկարչին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 http://dbpedia.org/resource/Desperate_Romantics
  3. «Desperate Romantics - BBC». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուսահատ ռոմանտիկներ» հոդվածին։