Մարիանա (նկար, Ռոսսետտի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիանա
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի[1]
տարի1870
բարձրություն109,8 սանտիմետր
լայնություն90,5 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
նյություղաներկ և կտավ
գտնվում էԱբերդինի պատկերասրահ
հավաքածուAberdeen Archives, Gallery and Museums?
Ծանոթագրություններ
 Mariana by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

«Մարիանա» (անգլ.՝ Mariana), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1870 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Աբերդինի պատկերասրահում։

«Մարիանան» ստեղծվել է Ուիլյամ Շեքսպիրի «Չափ ընդ չափի» պիեսի հիման վրա, որտեղ Մարիանան պետք է ամուսնանար Անջելո անունով հերոսի հետ, սակայն մերժվում է, քանի որ նրա օժիտը նավաբեկության հետևանքով կորչում է։ Աղջիկը միայնակ կյանք է վարում՝ դեռևս կարոտելով իր սիրեցյալին։ Այնուամենայնիվ, պիեսի վերջում Անջելոն՝ կերպարներից ամենաբացասականը, որն իրական հանցագործություն է կատարում ընդդեմ գրավոր և չգրված օրենքների[2], ամուսնանում է Մարիանայի հետ։ 1850 թվականին Մարիանայի իր կերպարն է ստեղծել Ջոն Էվերեթ Միլլեն (կրկին կապույտ զգեստով)[3]։ Մարիանայի կերպարի համար բնորդուհի է ծառայել Ջեյն Մորիսը։ Նկարում Մարիանան շեղվել է ասեղնագործությունից՝ լսելով դրանիկի երգը։ Այդ երգի «Take, O take those lips away…» տողերը գրված են շրջանակի ներքևի հատվածում[4]։ Պաժի կերպարի համար կեցվածք է ընդունել Վիլլի Գրեմը՝ նկարի ապագա սեփականատեր Ուիլյամ Գրեմի որդին[4]։

Նկարիչն սկսել է աշխատել նկարի վրա 1870 թվականի ապրիլին Ռոբերտսբրիջի Բարբարա Բոդիչոնի քոթեջում։ 1870 թվականի ապրիլի 14-ին Բոդիչոնին գրված նամակում նա հայտնել է, նկարում է միսիս Մորիսի իր ստեղծած դիմանկարների մեջ լավագույնը[4]։ 1868 թվականին ստեղծվել են պաստեղային երկու էսքիզներ, որոնցից մեկը գտնվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում[4]։ 1868 թվականին Ռոսսետտին սկսել է նկարել «Միսիս Ուիլյամ Մորիս» դիմանկարի կոմպոզիցիայի և գունային գամմային նման ստեղծագործություն[5]։ Ուիլյամ Գրեմը Ռոսսետտիից ցանկացել է պատվիրել այս դիմանկարի կրկնօրինակը. նկարիչը մերժել է, բայց որպես փոխզիջում նրա համար ստեղծել է «Մարիանա» նկարը[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://artuk.org/discover/artworks/mariana-107833
  2. «Шекспировские Чтения, 1977». Վերցված է 2008 թ․ փետրվարի 6-ին.
  3. «'Mariana', Dante Gabriel Rossetti». Walker Art Gallery.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Mariana». Rossetti Archive.
  5. 5,0 5,1 Marillier, Henry Currie. Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 158.