Վաղենակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաղենակներ
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1873
բարձրություն1,1 մետր
լայնություն0,74 մետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
նյություղաներկ և փայտե տախտակ
գտնվում էNottingham Castle Museum and Art Gallery?
հավաքածուNottingham Castle Museum and Art Gallery?
Ծանոթագրություններ

«Վաղենակներ» (անգլ.՝ Marigolds), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1873 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Նոթինգհեմ ամրոցի թանգարանի հավաքածուում։

Տեղեկություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է Ուիլյամ Մորիսի Քելմսքոթի առանձնատանն աշխատող այգեպանի դուստրը՝ Էննին[1]։ Այդ ժամանակ Ջեյն Մորիսի և Ալեքսա Ուայլդինգի դիմանկարներն ստեղծելը սահմանափակված էր, և Էննիի առումով Ռոսսետտին գտել է բնորդուհու, որը մշտապես կարող էր լինել նրա մոտ[2]։ Նկարում աղջիկը շատ ավելի մեծ է երևում, քան եղել է Էննին։ Առավել ճշգրիտ նրա արտաքինը պատկերված է 1874 թվականին Ռոսսետտիի մատիտով էսքիզում[2]։

Իր հովանավոր և նկարների մասնավոր գնորդ Ֆրեդերիկ Լեյլանդին ուղղված նամակում Ռոսսետտին հիշատակել է, որ որոշել է նկարը կոչել «Գարնանային վաղենակներ» կամ «Տաղավարի կույսը», ինչպես նաև աշխատանքը համեմատել է իր «Վերոնիկա Վերոնեզե» կտավի հետ՝ հայտարարելով, որ նոր աշխատանքը չի զիջում ոչ կատարմամբ, ոչ ծաղիկների վրա արված աշխատանքով և առատ է ռեալիստական դետալներով[1]։ Նկարում պատկերված է աղջիկ, որն սկահակի մեջ է դնում վաղենակները՝ Ռոսսետտիի խոսքերով ամենաառաջին գարնանային ծաղիկները, որոնք հայտնվում են Քելմսքոթում[1]։ Ռոսսետտին հիացած էր այդ ծաղիկներով և իր մորն ուղղված նամակում խոստացել է նրան փունջ ուղարկել[3]։

Ֆրեդերիկ Լեյլանդը հրաժարվել է նկարը գնելուց (հավանաբար նկարչի նշած գինը չափազանց բարձր համարելով), ապա այն 825 ֆունտով ձեռք է բերել Ուիլյամ Գրեմը[4]։

Արվեստաբան Ուիլյամ Շարփը գրել է, որ «նկարը նրա ժամանակակից քիչ նկարների խմբին է պատկանում, սակայն… այն անկասկած միավորում է իր մեջ արվեստի ավելի վաղ շրջանի առավել շատ տարրեր, քան 19-րդ դարի»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Marigolds». Rossetti Archive.
  2. 2,0 2,1 Dante Gabriel Rossetti, William Evan Fredeman The Correspondence of Dante Gabriel Rossetti. — Boydell & Brewer, 2002. — Т. 6. — С. 622—623.
  3. 3,0 3,1 «Marigolds». Rossetti Archive.
  4. Marillier, Henry Currie Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 178.