Սուրբ Գրաալի կույսը (1857)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Գրաալի կույսը
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1857
բարձրություն34,9 սանտիմետր
լայնություն12,7 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
նյութջրաներկ և թուղթ
գտնվում էԹեյթ Բրիտանիա
հավաքածուԹեյթ
Ծանոթագրություններ

«Սուրբ Գրաալի կույսը» (անգլ.՝ The Damsel of Sanct Grael), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի ջրաներկ նկարը՝ ստեղծված 1857 թվականին։ Գոյություն ունի համանուն յուղաներկ նկար, որը Ռոսսետտին ստեղծել է 1874 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Թեյթ բրիտանական պատկերասրահի հավաքածուում։

Տեղեկություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրաներկ նկարի սյուժեն վերցված է արթուրյան լեգենդների շարքից, մասնավորապես Թոմաս Մելորիի «Արթուրի մահը» պոեմից։ Սուրբ Գրաալի կույսի կրպարը, որ Մելորիի ստեղծագործության մեջ էպիզոդիկ է եղել, Ռոսսետտիի գեղանկարչության մեջ բազմիցս ստացել է իր բացահայտումը[1][2]։ 1850-ական թվականներին և 1860-ական թվականների կեսերին Ռոսսետտին և մյուս պրեռաֆայելիտները հաճախ են անդրադարձել արթուրյան մոտիվներին։ «Արթուրի մահից» տեսարաններ Ռոսսետտին պատկերել՝ Օքսֆորդի միության սրահի ֆրեսկոներին։ 1856 թվականին Ուիլյամ Մորիսը Ռոսսետտիին պատվիրել է «Սուրբ Գրաալի կույսը» «Կապույտ պահարան» և «Յոթ աշտարակների մեղեդին» նկարների հետ[1]։

Ի տարբերություն 1874 թվականի նկարի՝ ջրաներկում առկա է ոճի պարզություն և որոշակի պրիմիտիվիզմ, որոնք աշխատանքի գունային կատարման հետ նրան նմանեցնում են Միջնադարի վարպետների աշխատանքներին, իսկ հերոսուհու պատկերը նման է սրբապատկերների կերպարներին[3]։ Աշխատանքն ունի պարզ կոմպոզիցիա և գույների պարզունակություն, որոնք բնութագրական են Ռոսսետտիի վաղ ջրաներկ նկարների համար, սակայն նրանում արդեն իսկ կան հեռացվածության և միստիցիզմի գծեր, որոնք բնորոշ են եղել նրա ավելի վաղ շրջանի կանացի դիմանկարներին[1]։ Արվեստաբան Հենրի Մարիլյերը, համեմատելով երկու համանուն աշխատանքները, նախընտրությունը տվել է ավելի վաղ ջրաներկին, համարելով, որ 1874 թվականի աշխատանքը Ռոսսետտին «փչացրել է» ավելորդ արդիականացմամբ[3]։

Ջրաներկ նկարում պատկերված են հաղորդության խորհրդանշանները։ Կույսը ձախ ձեռքում պահում է ոսկե գավաթ, որը լի է արյամբ, և հացի զամբյուղ, իսկ աջ ձեռքը բարձրացված է օրհնության շարժմամբ։ Աղջկա գլխին, որը լուսապսակով է, աղավնու տեսքով պատկերված է Սուրբ հոգին[1][2]։ Ռոսսետտին հավանաբար ցանկացել է համադրել կույսի հոգու մաքրությունը Գվինևրա թագուհու մեղսավորության հետ, որի կերպարը ևս առկա է նրա աշխատանքներում[2]։

Ենթադրվում է, որ Սուրբ Գրաալի կույսի կերպարի համար բնորդուհի է եղել Էլիզաբեթ Սիդալ, որը նախկինում այդ կերպարով արդեն իսկ կեցվածք էր ընդունել Ռոսսետտիի այլ աշխատանքների համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «The Damsel of the Sanct Grael». Rossetti Archive (անգլերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
  2. 2,0 2,1 2,2 «The Damsel of Sanct Grael». Tate Gallery.
  3. 3,0 3,1 Marillier, Henry Currie. Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 175.