Joli Coeur

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Joli Coeur
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի[1]
տարի1867
բարձրություն38,1 սանտիմետր
լայնություն30,2 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կարմրափայտ ծառ
գտնվում էՄանչեստրի պատկերասրահ[1]
հավաքածուՄանչեստրի պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ
 Joli Coeur Վիքիպահեստում

«Joli Coeur» (ֆրանսերենից թարգմանությամբ՝ «բարի սիրտ, ինչպես նաև սիրո օբյեկտին կամ կնոջը փաղաքշական դիմելաձև»), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1867 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Մանչեստրի պատկերասրահի հավաքածուում[2]։

Տեղեկություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի համար բնորդուհի է դարձել Էլեն Սմիթը[3]։ Նկարում մուգ կանաչ ֆոնին պատկերված է սեթևեթուն երիտասարդ կին։ Նա ձախ ձեռքով բռնած է բացված զգեստը, որի տակից երրևում է սպիտակ գիշերազգեստը, իսկ աջ ձեռքով բռնել է սրտաձև կախազարդով կարմրաոսկեգույն մանյակը, որը հավաքածու է կազմում նրա դաստակի վրայի ապարանջանի հետ[4]։ Նրա մուգ շիկակարմիր մազերը զարդարված են պարուրաձև, մարգարտով դրվագավոր զարդարանքով[4]։ Այդ նույն մազակալը կարելի է տեսնել Ռոսսետտիի այլ նկարներում ևս՝ «Սուրբծննդյան երգ», «Մոննա Վաննա», «Մարիանա», «Տաղավար մարգագետնի վրա», «Բեատրիչե»։ Աղջկա շրջազգեստը և զարդարանքը միանման կարմրաոսկեգույն երագապնակում է։ Նկարի վերին ձախ անկյունում գտնվում է Joli Coeur գրությունը, իսկ աջ վերին մասում՝ Ռոսսետտիի միացագիրը և տարեթիվը (1867)[4]։ «A Catalogue Raisonné»-ի կազմող Վիրջինյա Սյորտիսը նշել է, որ բնորդուհու դիրքը և դեմքը նման են «Սիրուհին» նկարի ձախ կողմի աղջկան (որի կերպար համար ևս Էլեն Սմիթն է կեցվածք ընդունել), ինչի պատճառով նա ենթադրել է, որ «Joli Coeur» նկարն ստեղծվել է «Սիրուհին» կտավի հին էսքիզի հիման վրա[3]։

Սկզբնապես աշխատանքը գնել է Ուիլյամ Գրեմը, սակայն ավելի ուշ այն ձեռք է բերել ձեռնարկատեր Ուիլյամ Թյորները[3]։ Նկարչի եղբայր քննադատ Ուիլյամ Մայքլ Ռոսսետտին ասել է, որ դա Ռոսսետտիի միակն աշխատանքն է, որից Ուիլյամ Գրեմը «բաժանվել է»[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://artuk.org/discover/artworks/joli-coeur-205938
  2. Joli Coeur Dante Gabriel Rossetti 1828 - 1882
  3. 3,0 3,1 3,2 «Joli Coeur». Rossetti Archive.
  4. 4,0 4,1 4,2 «Joli Coeur». Manchester Art Gallery.(չաշխատող հղում)
  5. William Michael Rossetti Dante Gabriel Rossetti as Designer and Writer. — Cassell & Company, Limited, 1889. — С. 76.