Սամուել Քոլրիջ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամուել Թեյլոր Քոլրիջ (անգլերեն՝ Samuel Taylor Coleridge; 1772թ. հոկտեմբերի 21, Օտերի-Սենտ-Մերի, Դևոնշիր — 1834թ. հուլիսի 25, Հայգեթ) — անգլիացի բանաստեղծ-ռոմանտիկ, գրաքննադատ և փիլիսոփա: «Լճային դպրոց» գրական ուղղության նշանավոր ներկայացուցիչ: «Պոեմ ծեր նավաստու մասին» (անգլերեն՝ The Rime of the Ancient Mariner, 1797-99) և «Կուբլա խան» (Kubla Khan, 1797) պոեմների հեղինակ: