Ծոբաձոր (գյուղ, Արցախ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծոբաձոր, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 130 կմ հարավ-արևելք՝ Ծավ գետի Ծոբ վտակի ձախ ափին։ Բնակչությունը 2003 թվականի տվյալներով 82 մարդ է։ Զբաղվում են անասնապահությամբ և այգեգործությամբ։

Ազատագրվել է 1993 թվականի հոկտեմբերին, բնակեցվել է 1998 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png